Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայաստանում կստեղծվի ռադիոքիմիական լաբորատորիա

Տարածքը կտա «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտը»

Հոկտեմբերի 1, 2021
Հանրապետություն
Հայաստանում կստեղծվի ռադիոքիմիական լաբորատորիա
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
327
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կառավարությունը երեկվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերից մեկով որոշեց «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնել, տարածքը հետ վերցնել եւ ամրացնել։

Ըստ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի՝ այս իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է կառավարության դեռ 2013, 2014 եւ 2017 թթ. համապատասխան արձանագրային որոշումների պահանջներից՝ ՀՀ-ում ստեղծելու շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի եւ վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ ռեֆերենսային ռադիոքիմիական լաբորատորիա։

Կառավարության 2018 թ. հունիսի 1-ի որոշմամբ՝ լաբորատորիայի ստեղծման նպատակով ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին տարածք  հատկացվեց Երեւանի Իսակովի 50/12 հասցեում գտնվող արտադրական մասնաշենքի 3-րդ հարկից՝ 501.3 քմ ընդհանուր մակերեսով։ Քաղշինկոմի նախնական հաշվարկներով՝ տարածքի վերանորոգման համար կպահանջվեր 48000.0 հազար  դրամ։

Աշխատանքները հետագա ընթացք չստացան, քանի որ պետգույքի կառավարման կոմիտեն, պետական գույքի օգտագործման օպտիմալացման շրջանակում, կոմիտեի եւ «Միջուկային եւ ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի, ինչպեսեւ նոր ստեղծվող լաբորատորիայի գործունեությունը մեկտեղելու նպատակով, առաջարկեց տրամադրել  տարածք «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի տարածքում, չգործող կաթսայատան շենքի հիմնովին վերակառուցման ճանապարհով։

Դարձյալ ըստ Ա. Մարտիրոսյանի՝ առաջարկը կոմիտեի համար ընդունելի էր։ Քաղշինկոմիտեի նախնական հաշվարկի համաձայն՝  տարածքի վերակառուցման համար կպահանջվեր 686779.0 հազար դրամ։

Այնուհետ, 2020-ից հետո, լաբորատորիայի ստեղծման նպատակով, 2021 թ. 1-ին կիսամյակում պետգույքի կառավարման կոմիտեի կողմից առաջարկվեց լաբորատորիայի նոր տարածքների մի քանի տարբերակ։ Տարբերակների ուսումնասիրությունից հետո ընտրվեց  Երեւանի Այգեձորի 67 հասցեում գտնվող տարածքը, որի մի մասը «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ հաշվեկշռում է («Էներգակարգաբերում» մասնաճյուղի՝ այսուհետ՝ մասնաճյուղ, վարչաարտադրական շենքում), իսկ մյուս մասը՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության։

Տեղազննությամբ պարզվեց, որ լաբորատորիան նպատակահարմար է տեղակայել մասնաճյուղի վարչաարտադրական շենքի ձախակողմյան հատվածի նկուղային, առաջին եւ երկրորդ հարկերում։ Առաջին հարկի որոշ սենյակներ օգտագործվում են մասնաճյուղի կողմից։ Սակայն մասնաճյուղի տնօրենը պատրաստակամություն է հայտնել նշված տարածքները վերադարձնել պետգույքի կառավարման կոմիտե` միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին հատկացնելու նպատակով, եթե գույքի աջակողմյան հատվածում իրականացվի սենյակներին համարժեք մակերեսով սենյակների վերանորոգում, որը հնարավոր կդարձնի մասնաճյուղի աշխատակիցների տեղափոխումը։

Միաժամանակ, մասնաճյուղի տնօրենը պատրաստակամություն է հայտնել տրամադրել նաեւ մասնաճյուղի բակում գտնվող 3-րդ համարի շինությունից որոշակի տարածք, որը հետագայում կծառայի որպես արագ արձագանքման եւ դաշտային չափումների համար նախատեսված հատուկ տրանսպորտային միջոցների կայանատեղի։

Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ միջոցներով են կատարվելու լաբորատորիայի նորոգման ծախսերը։ Տեղեկացանք, որ դրանք նախատեսվում է կատարել կոմիտեի պահպանման ծախսերի հաշվին, իսկ սարքերով, սարքավորումներով հագեցվածությունը՝ Եվրոպական միության, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության եւ ԱՄՆ տեխնիկական համագործակցության ծրագրերի շրջանակներում:

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն վստահ է, որ տարածքներն իրենց հատկացնելուց, վերանորոգումից եւ կահավորելուց հետո կդառնա  ժամանակակից պահանջներին համապատասխանող ճառագայթային չափումների ռեֆերենսային ռադիոքիմիական լաբորատորիա՝ հագեցած բարձր ճշտության ռադիոմետրիկ ու սպեկտրոմետրիկ սարքերով, ինչպես նաեւ ռադիոքիմիական անալիզների կատարման եւ փորձանմուշներ վերցնելու ու մշակելու համար անհրաժեշտ սարքավորումներով։ Դա կապահովի ՀՀ  բնակչության պաշտպանությունը իոնացնող ճառագայթման հնարավոր վնասակար ազդեցությունից, կբարելավի շրջակա միջավայրի  պահպանությունը:

Թեգեր: լաբորատորիաՀայաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Մեծ մարդը» որքան է հանդուրժելու «երեխայի» բարբաջանքները

«Մեծ մարդը» որքան է հանդուրժելու «երեխայի» բարբաջանքները

Մելիք-Հայկազյանների նստավայրը՝ Քաշաթաղ-Մելիքաշենը

Մելիք-Հայկազյանների նստավայրը՝ Քաշաթաղ-Մելիքաշենը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist