Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Իսրայելին կօգնեն ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն

Թեհրանն արագընթաց նավեր է կենտրոնացնում Կասպից ծովում

Հոկտեմբերի 7, 2021
Միջազգային
Իսրայելին կօգնեն ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հարավային Կովկասում ռազմական ուժերի կենտրոնացումը շարունակվում է: Իրանական բանակի՝ երկրի հյուսիսային սահմանների մոտ տեղի ունեցող մանեւրների ֆոնին տարածաշրջանում սկսվել են մի շարք զորավարժություններ, որոնցում ներգրավվել են Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների զինվորականները: Դատելով ստացված տեղեկատվությունից՝ ԱՄՆ-ը եւ Իսրայելը, դիվանագիտականից բացի, նաեւ ուժային գործողություններ են պլանավորում՝ ցանկանալով Իրանին վերադարձնել սկզբնական «միջուկային գործարքին»:

«Ալ-Արաբիա» հեռուստաալիքը մեջբերել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքերը, ով Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Էյալյա Հուլատայի՝ ԱՄՆ այցելության նախօրեին հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է «դիմել այլ տարբերակների», եթե դիվանագիտությունը չկարողանա համոզել Իրանին՝ վերադառնալու սկզբնական «միջուկային գործարքին»:

Իսրայելը, հիշեցնենք, վախենում է, որ Իրանը, այնուամենայնիվ, ատոմային ռումբ կստանա, ուստի հանդես է գալիս նրա դեմ կոշտ միջոցների կիրառման օգտին: Առայժմ դրանք ավելորդ են, քանզի Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ «մոտ ժամանակներս» կշարունակվեն բանակցությունները «միջուկային համաձայնագրի վերսկսման մասին»:

Բայց Թեհրանի այսպիսի դիրքորոշումը չի խանգարում նրան՝ մարտական տրամադրվելու Իսրայելի, ինչպես նաեւ Թուրքիայի նկատմամբ, կան երկարաժամկետ ռազմատեխնիկական կապեր Ադրբեջանի հետ: Սոցիալական ցանցերում հրապարակվել է մի լուսանկար, որում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը լուսանկարվել է իսրայելական «Harop» զինամթերքի ֆոնին: Կրակի վրա յուղ է լցնում արաբական «Էլաֆ» օնլայն թերթի հրապարակումը, որում հեղինակը հավաստիացնում է, որ «իսրայելական բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Բաքու իրանա-ադրբեջանական հակամարտության ֆոնին»: Թերթը հաղորդում է, որ «Իսրայելը վստահեցրել է իր դաշնակցին, որ կպաշտպանի նրան Իրանի հետ պայքարում, հնարավոր օգնություն կցուցաբերի ադրբեջանցիներին»: Այս տեղեկատվության այլ հաստատումներ չկան: Միեւնույն ժամանակ, այցելելով երկրի հարավում գտնվող ռազմական կայազորներ, Ալիեւն Իրանից պահանջել է տարածաշրջանում Իսրայելի ներկայության ապացույցներ ներկայացնել: «Այստեղ նրանք որտե՞ղ են Իսրայել տեսել: Այստեղ ոչ մի մարդ չկա»,- ասել է Ալիեւը Ջաբրայիլի (Ջրական) շրջան կատարած այցի ընթացքում, որտեղ Իրանի հետ սահմանին նա ռազմաբազա է բացել: «Մեր նկատմամբ անհիմն մեղադրանքներն անպատասխան չեն մնա»,- ավելացրել է Ադրբեջանի նախագահը:

Առայժմ հայտնի չէ, թե Բաքուն ինչ է մտադիր նախաձեռնել Թեհրանի դեմ: Թուրքական ԶԼՄ-ները հաղորդել են, որ հոկտեմբերի 5-ին Նախիջեւանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական զորավարժություններ՝ «Sarsilmaz Kardeslik 2021» («Անսասան եղբայրություն 2021») անվամբ, «որոնց նպատակը Թուրքիայի ու Ադրբեջանի ցամաքային զորքերի միջեւ բարեկամության, համագործակցության ու համակարգման զարգացումն է: «Մենք կշարունակենք աջակցել նրանց մեր բոլոր միջոցներով, ինչպես մեր ադրբեջանցի եղբայրների համար արել ենք մինչեւ այսօր»,-օրերս հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Պինար Կարան: Նկատենք, որ Ադրբեջանը ոչ մի տեղեկություն չի հրապարակել այդ զորավարժությունների մասին, նրա պաշտպանական գերատեսչությունը միայն հաղորդել է, որ օրերս «Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն է այցելել թուրքական մի պատվիրակություն՝ Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Մուհսին Դերեի գլխավորությամբ»: Թուրք ռազմական գործիչը հանդիպել է Ադրբեջանի առանձին համաբանակային ստորաբաժանման հրամանատար Քերեմ Մուստաֆաեւի հետ: Հաղորդվել է, որ հանդիպման ընթացքում նշվել է երկու երկրների համատեղ զորավարժությունների կարեւորությունը, այդ թվում՝ «Անսասան եղբայրություն 2021»  մանեւրների: Ավելի վաղ Մուհսին այցելել է Բաքու, որտեղ քննարկել է «Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կողմից արտադրված նորագույն զենքով ու ռազմական տեխնիկայով Ադրբեջանի բանակը զինելու հեռանկարները»:

Ադրբեջանի ու Թուրքիայի զինվորականների մասնակցությամբ «Eternity 2021» զորավարժություններն այժմ անցկացվում են Վրաստանում, որտեղ գտնվում են այդ երկրների պաշտպանության նախարարները: Նրանք աշխատանքային հանդիպումներ են անցկացրել վրացական պաշտպանական գերատեսչության ղեկավար Ջեւանշեր Բուրչուլաձեի հետ: Բաքվում հատկապես նշել են, որ հանդիպման ընթացքում գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը վրացական գործընկերոջ հետ քննարկել է ռազմա-քաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում:

Երկրների համագործակցության հարցերը կքննարկվեն հոկտեմբերի 7-8-ը Թբիլիսիում կայանալիք ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստում՝ կոմիտեի ղեկավար ադմիրալ Ռոբերտ Բաուերի նախագահությամբ: Վրաստանի պաշտպանության նախարարությունում նշում են, որ Թբիլիսի դաշինքի ներկայացուցիչների այցի շրջանակներում «տեղի կունենա համատեղ լիագումար նիստ, որտեղ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ներկայացուցիչները մանրամասն կծանոթանան տարածաշրջանում առկա անվտանգության միջավայրին»: Դեռ պարզ չէ՝ այս հարցերը կազդե՞ն ղարաբաղյան հակամարտության եւ իրանա-ադրբեջանական հարաբերությունների աճող լարվածության վրա:

«ՆԱՏՕ-ի անդամ երկրները, ինչպիսին է Թուրքիան, այդ հարցերը կարող են բարձրացնել Թբիլիսիում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում,- «Նեզավիսիմայա գազետայի» թղթակցին ասել է ռազմական  փորձագետ, պահեստազորի գնդապետ Վլադիմիր Պոպովը:- Թուրքիան այժմ ներկայացված է Վրաստանում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմածովային զորավարժությունների շրջանակներում, որոնք կազմակերպվում են Սեւ ծովի վրա՝ երկրի սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության նավերով: Ավելի վաղ Թուրքիայի ռազմածովային հատուկ նշանակության ուժերը նմանատիպ առաջադրանքներ են մշակել Կասպից ծովի ադրբեջանական ռազմածովային ստորաբաժանումների հետ»:

Կասպից ծովում երրորդ երկրների ներկայությունը, առավել եւս՝ ՆԱՏՕ-ի անդամ, չի ողջունվում: Բացառված չէ, որ կապված հենց այդ սպառնալիքի հետ՝ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդում են, որ Իրանն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արագընթաց նավեր է տեղակայում Աշտար նավահանգստում, որը շատ մոտ է Ադրբեջանի հետ սահմանին: Խոշոր տրամաչափի գնդացիրներով համալրված այդ նավատորմը կարող է իրական սպառնալիք լինել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակառակորդների համար:

Թեգեր: ԱՄՆԻսրայելՆԱՏՕ
Կիսվել4Tweet3Կիսվել1
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Մեր փոխարեն մեր գործը ոչ ոք չի անի

Մեր փոխարեն մեր գործը ոչ ոք չի անի

Վարձահատույց… ի հաշիվ Արցախի բնական պաշարների

Վարձահատույց... ի հաշիվ Արցախի բնական պաշարների

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • «Հայերենն աստվածների լեզուն է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Կարմիր սար կոչվող հնավայրում

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist