-1285 թ. հոկտեմբերի 12-ին Մյունխենում քրիստոնեություն ընդունելուց հրաժարվելու համար մահապատժի է ենթարկվում 180 հրեա:
-1492 թ. հոկտեմբերի 12-ին Քրիստափոր Կոլումբոսի արշավախումբն ափ է իջնում Բահամյան կղզիներում, բնախույզը հավատացած էր, որ հասել է Արեւելյան Հնդկաստան:
-1792 թ. հոկտեմբերի 12-ին Նյու Յորքում առաջին անգամ նշվում է Կոլումբոսի օրը:
-1901 թ. հոկտեմբերի 12-ին Միացյալ Նահանգների նախագահ Թեոդոր Ռուզվելտը պաշտոնապես ԱՄՆ նախագահի նստավայրին տալիս է «Սպիտակ տուն» անունը:
-1960 թ. հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ Նիկիտա Խրուշչովի հետ կապված՝ կոշիկով տրիբունային հարվածելու հայտնի միջադեպը:
-1928 թ. հոկտեմբերի 12-ին ծնվել է Ջիվան Գասպարյանը՝ նշանավոր հայազգի դուդուկահար եւ կոմպոզիտոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978 թ.): Հայաստանի եւ Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ: Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություն, նվագել է շուրջ 20 հազար համերգներում:
-1931 թ. հոկտեմբերի 12-ին Ռիո դե Ժանեյրոյում բացվեց Հիսուսի արձանը, որի բարձրությունը 38 մետր է, քաշը 1145 տոննա, իսկ ձեռքերի բացվածքը՝ 30 մետր։
-1940 թ. հոկտեմբերի 12-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը մտան Ռումինիա, եւ դրանով սկսվեց Եվրոպայի ցամաքային նվաճումը։
-1955 թ. հոկտեմբերի 12-ին ծնվել է Սերժ Վենտուրինին՝ ֆրանսիացի բանաստեղծ։
-1992 թ. հոկտեմբերի 12-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը անցկացրեց իր առաջին միջազգային խաղը Մոլդովայի հետ։
-1996 թ. հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ Շանհայի թանգարանի նոր շենքի բացումը:
-1854 թ. հոկտեմբերի 12-ին ծնվել է Դիանա Աբգարը՝ հայ գրող եւ հրապարակախոս, հասարակական գործիչ, 1919-1920 թթ. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչը Ծայրագույն Արեւելքում (Ճապոնիա): Աշխարհում առաջին կին դիվանագետը, Հայոց ցեղասպանության մասին 9 գրքի հեղինակ:
-1882 թ. հոկտեմբերի 12-ին ծնվել է Հովհաննես Ավագյանը՝ ամերիկահայ գրականագետ, գրող եւ լրագրող ԱՄՆ-ում։ Հանդես է եկել Վաղարշ Վաղարշյան, Հրայր, Ասպարունի, Գրասեր ծածկանուններով:
-1907 թ. հոկտեմբերի 12-ին ծնվել է Վազգեն Տալյանը՝ հայ խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից: Գուսան Շերամի որդին:
-1926 թ. հոկտեմբերի 12-ին ծնվել է Նիկիտա (Մկրտիչ) Սիմոնյանը՝ խորհրդային ֆուտբոլիստ, մարզիչ, այժմ զբաղեցնում է ՌԴ ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պաշտոնը։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիկ (1954), Ռուսաստանի ԽՍՖՀ վաստակավոր մարզիչ (1968), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1970)։ «Հայրենիքի հանդեպ ծառայությունների շքանշանի» դափնեկիր, Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ խփած 160 գնդակով, միաժամանակ գլխավորում է արդյունավետությամբ ազգային առաջնություններում լավագույն ցուցանիշը՝ 133 գնդակ: