Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թուրքիան «վերջնագիր» է ներկայացրել ԱՄՆ-ին

Ամերիկյանի փոխարեն՝ ռուսական ռազմական ինքնաթիռների գնում

Հոկտեմբերի 28, 2021
Միջազգային
Թուրքիան «վերջնագիր» է ներկայացրել ԱՄՆ-ին
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
721
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Խորվաթական «Advance»-ը գրում է, որ Անկարան ցանկանում է ինքնուրույն որոշումներ կայացնել ու տարածել իր ազդեցությունը: Դա ընդհանրապես չի բավարարում ամերիկացիներին, որոնք դաշնակիցների մեջ ամենից ավելի գնահատում են լսելու ունակությունը: Բայց Թուրքիան ԱՄՆ-ի համար կարեւոր է: Միացյալ Նահանգները հասկանում է, որ թուրքերը կարող են հետ քաշվել Արեւմուտքից ու սկսել խաղը «մեկ այլ թիմում»:

Դատելով ստացվող տեղեկատվությունից՝ այս երկու երկրների հարաբերությունները չեն բարելավվում: Ավելին՝ առկա լարվածությունը կարող է առավել սրվել: Չնայած Վաշինգտոնի ու Անկարայի միջեւ գոյություն ունեցող բազմաթիվ տարաձայնություններին՝ պատճառը, ըստ էության, շատ պարզ է: Էրդողանի Թուրքիան ցանկանում է ավելի ինքնավար դառնալ եւ իր ազդեցությունը տարածել երեք մայրցամաքներում:

Իսկ Թուրքիան արդյոք մնո՞ւմ է ՆԱՏՕ-ի չեզոք ու լսող դաշնակիցը: Ինչ-որ առումով՝ այո, բայց, անկասկած, աստիճանաբար դուրս է գալիս սահմաններից: Էրդողանը ճարպկորեն կերտում է նոր հանդուգն Թուրքիայի իմիջ՝ միաժամանակ չընդունելով այնպիսի որոշումներ, որոնք կարող են սասանել նրա իշխանությունը, այսինքն՝ սադրել ՆԱՏՕ-ի «շեֆի», այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ի դժգոհությունը:

Էրդողանը հիշում է, որ արդեն մի անգամ իրեն փորձել են գահընկեց անել, եւ ով էլ որ լինի կազմակերպիչը, 2016 թ. ամռանը դա նրան գրեթե հաջողվել էր: Այսօր, երբ դրանից անցել է ավելի քան հինգ տարի, Էրդողանը շարունակում է «մաքրել» այդ խռովության մնացորդները: Այլ խոսքերով՝ նա առաջվա պես շարունակում է հրամաններ տալ՝ երկրում մարդկանց զանգվածային ձերբակալություններ կատարելու, հիմնականում՝ զինված ուժերի շարքերում, անվտանգության ուժերում, ողջ պետական կառուցվածքում: Հինգ տարի անց դժվար թե բոլորը հնգամյա վաղեմության խռովության մասնակիցներ են: Հավանաբար, ոչ բոլորը: Սակայն Էրդողանը վարչակարգի խորը ու հիմնարար զտումներ է իրականացնում՝ իրեն ավելին թույլ տալով, քան, օրինակ, Ալեքսանդր Լուկաշենկոն՝ իր երկրում:

Ո՞վ գիտի, թե իրականում քանի անմեղ մարդ է նստած թուրքական բանտերում (շատերը դեռ չեն դատապարտվել), բայց որ նրանք շատ են, ոչ մի կասկած չկա: Այնքան շատ, որ կարելի է ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, քան Բելառուսի կամ նույնիսկ Ռուսաստանի դեմ կիրառվածներն են, եթե խոսենք դատապարտված Նավալնու ու նրա կողմնակիցների մասին: Էրդողանի դեմ այդպիսի միջոցներ չեն օգտագործվում, ինչը հստակ հաստատում է նրա նշանակությունը լայն աշխարհառազմավարական համատեքստում:

Մոսկվայի կամ Մինսկի դեմ պատժամիջոցների կիրառումը հեշտ է, քանի որ նրանց արդեն ներառել են մեկուսացման դատապարտված տարածքների ցուցակում: Սակայն Թուրքիայի դեպքում միշտ ամեն ինչ այլ կերպ է եղել: Անկարան շատ պատճառներով է կարեւոր, ուստի նրան շատ բան է թույլատրված: Բոլորն էլ հասկանում են, որ հակառակ դեպքում Թուրքիան պարզապես կհեռանա Արեւմուտքից:

«ՀՀ»-ն բազմիցս է նշել, որ Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները նկատելիորեն վատթարացել են այն բանից հետո, երբ Թուրքիան գնեց ռուսական զենիթահրթիռային C-400 համակարգեր: Վաշինգտոնը հրաժարվեց թուրքերին F-35 կործանիչներ վաճառել՝ հայտարարելով, որ ռուսական C-400-ները անհամատեղելի են ՆԱՏՕ-ի պաշտպանության հետ: Այլ խոսքերով՝ ԱՄՆ-ն հասկացնում է, որ չի ցանկանում, որ ժամանակակից ու բարձր տեխնոլոգիական F-35-երը ընդհանրապես մոտ գտնվեն ռուսական C-400-ներին: Ամերիկացիները վախենում են, որ այդ համակարգերը կարող են F-35-երի գաղտնի դիտարկում անցկացնել, ուսումնասիրել դրանք ու տվյալները փոխանցել ռուսներին: Այդ դեպքում մի գեղեցիկ օր C-400-ները կարող են «ծայրահեղ արդյունավետ» դառնալ ամերիկյան F-35-երի հետ պայքարում, ինչն ԱՄՆ-ի համար, բնականաբար, անթույլատրելի է:

Բայց Թուրքիան ցանկանում է ամեն գնով արդիականացնել իր ռազմաօդային ուժերը եւ ԱՄՆ-ին փոխզիջումային որոշում է առաջարկել: Թուրքերն ուզում են վերջին՝ «Block-70» մոդելի 40 հատ F-16 գնել եւ արդիականացնել թվով 80 F-16-եր: Դա կարժենա մոտ 7 մլրդ դոլար: Այդ թեմայով բանակցությունները, ըստ որոշ տեղեկությունների, արդեն ընթանում են, բայց դեռ հաստատում չի ստացվել, որ ԱՄՆ-ն, այսինքն՝ ամերիկյան Կոնգրեսը հավանություն է տվել Թուրքիային այդ ինքնաթիռների վաճառքին, չնայած դրանք, ինչպես երեւում է, «կարող» են C-400-ների հետ գտնվել նույն երկրում: Բացի այդ, ԱՄՆ-ն առաջվա պես Թուրքիայից պահանջում է հրաժարվել ռուսական C-400-ներից, սակայն Անկարան համառորեն դիմադրում է, չնայած այն բանին, որ ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ նույնիսկ պատժամիջոցներ է կիրառել. ցուցակում հայտնվել են որոշ թուրք ղեկավարներ:

Թուրքիայի ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը` Իսմայիլ Դեմիրը, նույնպես հայտնվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ: Նրա անունը ցուցակում է հայտնվել այն պատճառով, որ Դեմիրը մասնակցել է ռուսական C-400-ների գնմանը, եւ այժմ հենց նա է շատ կոշտ զգուշացրել Վաշինգտոնին, որ եթե ԱՄՆ-ն հրաժարվի իրենց F-16-եր վաճառել, թուրքերը կրկին կդիմեն ռուսներին ու նրանցից կգնեն առաջադեմ ինքնաթիռներ:

Իրավիճակը փոքր-ինչ մեղմել է փորձում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ով վերջին շրջանում իրեն դրսեւորում է որպես մի մարդ, ում հետ ԱՄՆ-ի համար ավելի հեշտ է խոսել:

Դեմիրի հնչեցրած սպառնալիքներն սպասելի էին: Արդեն վաղուց պարզ էր, որ Թուրքիան Ռուսաստանի հետ իր հարաբերություններն օգտագործում է որպես ջոկեր ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պարզելիս: Հարցը միայն այն է, թե Անկարային որքան երկար կհաջողվի խաղալ այդ խաղը, քանզի եթե մի օր նա որոշի այնպիսի քայլ կատարել, որը կհանգեցնի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խզմանը (իսկ ռուսական ինքնաթիռների գնումը կարող է նման քայլ լինել), Թուրքիան ակնթարթորեն կհայտնվի միանգամայն այլ դրության մեջ, ինչի մասին դեռ, հնարավոր է, թուրքերը չեն էլ մտածում:

Անհասկանալի է, թե այս ամենի մասին ինչ է մտածում Էրդողանը: Այսինքն՝ արդյոք հասկանո՞ւմ է նա, որ Արեւմուտքի բարյացակամությունը բացատրվում է ոչ թե իր քաղաքական արվեստով, այլ Թուրքիայի ընդհանուր աշխարհաքաղաքական կարեւորությամբ՝ Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ աճող լարվածության ֆոնին: Թուրքիայի նկատմամբ գրեթե խորհրդանշական պատժամիջոցները կարող են ավելի կոշտ լինել, նաեւ ՆԱՏՕ-ի կազմում նրա օրերը կարող են հաշվված լինել, եթե Անկարան վճռի իր ռազմաօդային ուժերի արդիականացումն իրականացնել ռուսական կործանիչների հաշվին:

Իհարկե, Թուրքիան հիմա նման ծայրահեղ քայլ չի կատարի: Նրա սպառնալիքներն իրականում ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու փորձ են՝ ցանկալին ստանալու եւ միաժամանակ սեփական դիրքորոշումն ամրապնդելու համար, ինչպես նաեւ Արեւմուտքին ասելու. «Եթե մեզ ճնշեք, կգնանք դեպի Ռուսաստան»: Սակայն C-400-ները կարող են ամերիկյան նոր պատժամիջոցների պատճառ դառնալ, իսկ դա լուրջ հարված կհասցնի թուրքական տնտեսությանը, որն առանց այդ էլ լավ վիճակում չէ: Վաշինգտոնում արդեն հասկացել են երկու լարի վրա խաղալու Էրդողանի քաղաքականությունը եւ որեւէ նշանակություն չեն տալիս «դեպի Ռուսաստան թեքվելու» սպառնալիքներին…

Թեգեր: C-400F-16ԱՄՆԹուրքիաՆԱՏՕ
Կիսվել3Tweet2Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Խաղաղասիրության նմանակում

Խաղաղասիրության նմանակում

Աղավնատան ամենամեծ դահլիճը, ամենամեծ բեմը

Աղավնատան ամենամեծ դահլիճը, ամենամեծ բեմը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Իրանը չի ընդունում արցախյան պատերազմի արդյունքները

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist