Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 9, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

«Իսրայելը պետք է չափավորի իր լավատեսությունը»

Չարժե մեծ նշանակություն տալ ջերմությանն ու հանդիպման տևողությանը

Հոկտեմբերի 30, 2021
Միջազգային
«Իսրայելը պետք է  չափավորի իր լավատեսությունը»

ראש הממשלה נפתלי בנט נפגש עם נשיא רוסיה ולדימיר פוטין בסוצ'י, רוסיה Photo by Kobi Gideon / GPO

9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
947
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մամուլի ուշադրությունը, հավանաբար, դեռ երկար սևեռված կլինի այն իրադարձության վրա, որ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հրավիրվել է Սոչի և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հանդիպումն էլ անցել է այնքան ջերմ մթնոլորտում, որ ռուսաստանյան առաջնորդն իր տուն է հրավիրել հրեական պետության ղեկավարին: Եթե նկատի ունենանք, որ Իսրայելի հիմնական դաշնակիցն ԱՄՆ-ն է, իսկ ՌԴ-ի շահերը կապվում են Սիրիայի ու Իրանի հետ, ապա այս իրադարձությունը զարմանալի կթվա: Իսկ եթե դրան ավելացնենք այն փաստը, որ Վաշինգտոնն ամենևին էլ ջերմ հարաբերություններ չունի Մոսկվայի ու Թեհրանի հետ, միանգամայն տարօրինակ պատկեր կստացվի…

Կա ևս մեկ հանգամանք, որին նույնպես անհրաժեշտ է անդրադառնալ. ԱՄՆ-ի հարաբերությունները լարված են Թուրքիայի հետ, որը C-400 զենիթահրթիռային համակարգեր է գնել ՌԴ-ից, Թուրքիան իսրայելական լրտեսական բջիջներ է բացահայտում իր տարածքում: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին պաշտոնապես հաստատում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների կիրառումը Դոնբասում, իսկ ուկրաինական ԶԼՄ-ներն ընդգծում են, որ ռուսական հրետանային սարքավորում է ոչնչացվել շփման գծում:

Ահա մի գորդյան հանգույց է, որի լուծումը գրեթե պարտադիր է այն պետությունների համար, որոնք ապրում են նշված պետությունների ազդեցության գոտի համարվող տարածքներում…

«Նաֆթալի Բենեթի հետ ջերմ հանդիպումը Մոսկվայի տարածաշրջանային ավելի լայն ռազմավարության բաղկացուցիչ մասն է: Այն ներառում է ռազմավարական գործակցություն Իրանի ու Սիրիայի հետ»,- գրել է «The Times of Israel»-ի լրագրող Լազար Բեռմանը: «Ջերմությունը, որը ցուցադրում էին կողմերը, անկասկած, վկայում է բարդ հարցերի շուրջ արդյունավետ երկխոսության ձգտման մասին, սակայն Իսրայելը պետք է  չափավորի իր լավատեսությունը՝ ելնելով այն բանից, որ Ռուսաստանը պաշտպանում է Երուսաղեմի ամենադաժան հակառակորդներին և շարունակելու է անել դա Բենեթի ղեկավարման ժամանակահատվածում»,- շեշտել է նա:

Մերձավոր Արևելքի հետազոտությունների ու վերլուծության կենտրոնի տնօրեն Ջոնաթան Սփայերը հայտարարել է, որ «գոյություն ունի քաղաքականության շարունակականության ձգտում», իսկ «Միթվիմ» ինստիտուտի Մերձավոր Արևելքի գծով իսրայելցի փորձագետ Քսենյա Սվետլովայի կարծիքով՝ Իսրայելի հետ երկխոսության պահպանումը Կրեմլի տարածաշրջանային ավելի լայն ռազմավարության մի մասն է, որը ներառում է գործընկերություն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Իրանն ու Սիրիան: «Մերձավոր Արևելքում Ռուսաստանը մի շարք թատրոններում է դերեր խաղում,- ասել է նա «The Times of Israel»-ին:- Նա իրեն համարում է առաջատար խաղացող, ով կարող է ձգել թելերը, իսկ դրա համար նրան լավ հարաբերություններ են պետք բոլորի հետ»:

«Պուտինի ու Բենեթի՝ Սև ծովի ափին բարեկամական զրույցից ընդամենը մի քանի օր առաջ Մոսկվա էր ժամանել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Մոհամմադ Հոսեյն Բաքերին, որպեսզի կտրուկ ավելացնի Թեհրանին մատակարարվող ռուսական զենքի ծավալները»,- նշել է «The Times of Israel»-ը: «Զենքի գնման վերաբերյալ համաձայնագրերի կնքումն ու դրանց իրականացումը մոտ ապագայում զգալիորեն կխորացնեն մեր հարաբերությունները»,- հայտարարել է Բաքերին ՌԴ պաշտպանության նախարարի ու գլխավոր շտաբի պետի հետ հանդիպումից հետո:

«Երբ Էլքինն ու Բենեթն ասում են, որ Պուտինն ուշադիր է անվտանգության հարցում Իսրայելի պահանջմունքներին, ապա նման ուշադրությունն ինչպես է համատեղվում Իրանին ժամանակակից սպառազինության, ժամանակակից համակարգերի ու շատ այլ բաների մատակարարման հետ,- խորհում է Սվետլովան:- Ես չափազանց մեծ նշանակություն չէի տա ջերմությանն ու հանդիպման տևողությանը: Ավելի շատ ուշադրություն կհատկացնեի Ռուսաստանի ռազմավարությանը»:

«Ամեն կերպ աջակցելով Սիրիայում Բաշար Ասադի վարչակազմին և օպերատիվ խոր կապեր զարգացնելով «Հըզբոլլահի» հետ պատերազմներից բզկտված այդ երկրում, Ռուսաստանը միևնույն ժամանակ հետաքրքրված է Իսրայելի հետ համագործակցության շարունակմամբ, Միացյալ Նահանգների հետ ժողովրդավարական միակ դաշնակից պետության, որի հետ ինքն այդքան լավ հարաբերություններ է պահպանում»,- մեկնաբանել է Բեռմանը՝ ավելացնելով, թե Ռուսաստանը քաջատեղյակ է, որ Իսրայելի՝ երկար տարիների «միջպատերազմյան արշավը» Սիրիայում իրանական ամրապնդման դեմ բարդացնում է իր իսկ համագործակցությունը Դամասկոսի և Թեհրանի հետ, ինչպես նաև՝ Սիրիան վերականգնելու նրա փորձերը։

«Ինչպես երևում է, կարծես թե այնտեղ Իսրայելի հետ գոյակցելու հստակ ցանկություն կա՝ համոզվելու, որ այդ նախագծերը չեն հակասում միմյանց,- նշել է Սփայերը:- Դա բխում է ռուսական գիտակցումից, որ Իսրայելի գործողությունները սկզբունքորեն չեն խաթարում ռուսական նախագծերը»:

Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտի նախագահ, պրոֆեսոր Էֆրայիմ Ինբարի կարծիքով՝ Սիրիայում շահերի մի տեսակ համընկնում կա. «Նրանք նույնպես չեն ցանկանում, որ Իրանը չափազանց ուժեղ լինի Սիրիայում»:

Ըստ Սվետլովայի՝ ՌԴ նախագահ Պուտինն ու արտաքին գործերի նախարար Լավրովը միանգամայն այլ կերպ են տեսնում Իսրայելի գործունեությունը: Նրանք կարծում են, որ պետք է լավ հարաբերություններ պահպանեն մեծամասնության կամ բոլոր խաղացողների հետ և յուրաքանչյուրին տան այն, ինչ նա է ուզում։ Պուտինն ու Լավրովը հասկանում են, որ Իսրայելը չի կարող հաշտվել Սիրիայում իրանական ազդեցության ընդլայնման հետ:

Սիրիայում ռուս-իսրայելական հարաբերություններն առաջվա պես օգուտ են բերում կողմերին, բայց, այդուհանդերձ, Պուտինն ու Բենեթը հեռու են այն բանից, որպեսզի անսպասելի բացահայտումներ անեն 2015 թ. 6 խոշոր երկրների «միջուկային գործարքի» կամ այդ գործարքի վերականգնմանը միտված Վիեննայի բանակցությունների վերաբերյալ: «Մենք չպետք է ինքներս մեզ մոլորեցնենք, թե կարող ենք պայմանավորվել նրանց հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ,- ասել է Ինբարը:- Նրանք Իրանը դիտարկում են որպես հակաամերիկյան ուժ, որը թուլացնում է ԱՄՆ-ի դիրքերը տարածաշրջանում»:

Լազար Բեռմանը համոզված է, որ հարաբերությունների վիճակի կարևոր ցուցիչ կլինի ռուս պաշտոնյաների հրապարակային հայտարարությունների բովանդակությունը Սիրիայում իսրայելական հրետակոծությունների մասին: Նրա կարծիքով՝ Իսրայելը պետք է շարունակի մարտավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ Սիրիայում, այն դեպքում, երբ Ռուսաստանը մնում է Իսրայելի մի շարք առավել վտանգավոր թշնամիների ռազմավարական գործընկերը:

Իսրայելը, ի դեպ, հավանություն է տվել Հորդանան գետի արևմտյան ափի հրեական բնակավայրերում ավելի քան 3000 բնակարանների կառուցմանը: Որոշումն ընդունվել է, չնայած ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմի բողոքին, որը մեկ անգամ չէ զգուշացրել՝ վիճելի տարածքներում էքսպանսիայի զարգացումը կխոչընդոտի պաղեստինյան դոսյեի շուրջ լարվածության նվազեցման փորձերին։ Հրեական պետության իշխանությունների՝ իրենց հիմնական դաշնակցի կարծիքին դեմ գնալու պատրաստակամությունը հերթական փորձությունն է երկկողմ հարաբերությունների համար: Սա նշանակում է, որ Բենեթի այցը Վաշինգտոն չի լուծել ԱՄՆ-Իսրայել հարաբերություններում առկա տարաձայնությունների խնդիրը:

Ավելին՝ դեմ գնալով Իսրայելի ձգտումներին՝ Վաշինգտոնը պատրաստվում է առաջընթաց արձանագրել ամերիկա-ուկրաինական հարաբերություններում: Եթե ՌԴ-ն ցանկանում է աշխատել ԱՄՆ-ի դաշնակցի հետ, ինչու Վաշինգտոնը խնդիրներ պետք է ունենա Ուկրաինայի հետ հարաբերությունների զարգացման մեջ, առավել ևս, որ Կիևն է շահագրգռված ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հարցում: Հայտնի է, որ Ուկրաինայի կառավարական պատվիրակությունը մոտ ժամանակներս կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ամերիկյան մայրաքաղաքում կայանալիք երկկողմ ռազմավարական գործընկերության նիստին, որի ընթացքում կողմերն ստորագրելու են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խարտիան՝ նոր խմբագրությամբ:

Թեգեր: C-400ԱԹՍԻսրայելՆաֆթալի ԲենեթՎլադիմիր Պուտին
Կիսվել4Tweet2Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Զարգացումներ Չինաստան-ԱՄՆ-Թայվան հարաբերություններում

Զարգացումներ Չինաստան-ԱՄՆ-Թայվան հարաբերություններում

Արտոնություն արտերկրից գնումներ կատարողների համար

Արտոնություն արտերկրից գնումներ կատարողների համար

Ամենաընթերցվածը

  • Վերարժեւորելով Մայիսի 9-ի խորհուրդը

    Վերարժեւորելով Մայիսի 9-ի խորհուրդը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայերն անպայման վերադառնալո՛ւ են Շուշի

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    297 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 74

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist