-1829 թ. նոյեմբերի 2-ին ծնվել է Միքայել Նալբանդյանը` նշանավոր հայ գրող, բանաստեղծ (մահ.` 1866 թ.): Միքայել Նալբանդյանը հեղափոխականի մի կերպար է իր ազգային գործունեության և բանաստեղծության մեջ: Նալբանդյանի անունը գլխավորապես կապված է շուրջ տասնյակ հեղափոխական երգերի հետ, որոնց մեջ ցույց է տալիս ազատության սերն ու գաղափարը՝ բուռն ու կրքոտ շեշտով։ Այսպես՝ «Ազատություն», «Մանկության օրեր», «Մեր Հայրենիք» և այլն։ Իր բանաստեղծություններում ձգտում է հեղափոխությամբ արթնացնել ժողովրդին:
-1972 թ. նոյեմբերի 2-ին ծնվել է Սարգիս Հովսեփյանը` հայ ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստը:
-2008 թ. նոյեմբերի 2-ին ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի հռչակագիրը:
-1570 թ. նոյեմբերի 2-ին Նիդերլանդներում տեղի ունեցավ մեծ ջրհեղեղ, որի հետևանքով մոտ 20 000 մարդ զոհվեց Հյուսիսային ծովում:
-1699 թ. նոյեմբերի 2-ին ծնվել է Ժան Բատիստ Շարդենը` ֆրանսիացի նկարիչ: Մարդու ու առարկայի խորը և մանրակրկիտ ուսումնասիրումը Շարդենին հանգեցրել է դասական պարզ և հստակ ոճի որդեգրման։ Նրա կենցաղային պատկերները ներթափանցված են խոր քնարականությամբ, հասարակ մարդու հանդեպ ունեցած սիրով, նրանց ներքին և արտաքին նկարագրի ճշմարտացիությամբ:
-1870 թ. նոյեմբերի 2-ին ծնվել է Մուշեղ Բագրատունին` հայ երգիծական գրականության նշանավոր դեմքերից, լրագրող, հրապարակախոս և հասարակական գործիչ:
-1938 թ. նոյեմբերի 2-ին Հունգարիան գրավում է Սլովակիայի հարավային մասը:
-1956 թ. նոյեմբերի 2-ին Հունգարիայի կառավարությունը հայտարարում է Վարշավյան դաշինքից դուրս գալու մասին: