Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հուլիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ինչ «դիվանագիտական ջանքերի» մասին է խոսքը

Երբ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն

Նոյեմբերի 2, 2021
Հանրապետություն
Ինչ «դիվանագիտական ջանքերի» մասին է խոսքը
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
693
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը նախօրեին Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է նաեւ Արցախի խնդիրը: Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ ասվում է. «Բայդենն ու Էրդողանը քննարկել են Սիրիայում քաղաքական գործընթացը, կարիքավոր աֆղաններին մարդասիրական օգնության տրամադրումը, Լիբիայի ընտրությունները, իրավիճակը Արեւելյան Միջերկրական ծովում եւ դիվանագիտական ջանքերը Հարավային Կովկասում»։

Այստեղ ձեւակերպումը մի փոքր այլ է՝ Արցախի Հանրապետությունը ներկայացված է Հարավային Կովկաս արտահայտության ներքո, սակայն ակնհայտ է, որ խոսքը արցախյան հակամարտության մասին է, սակայն նույնիսկ այս տեսքով էլ հաղորդագրությունը խնդրահարույց է եւ հիմնարար հարցեր է առաջացնում:

Օրինաչափ հարց է ծագում՝ այդ երբվանի՞ց է Արցախի ժողովրդի դեմ ագրեսիա հրահրած, պատերազմում նաեւ իր կանոնավոր բանակի զինծառայողներով ու սիրիացի վարձկան ջիհադիստներով ներգրավված Թուրքիան դիվանագիտական ջանքեր գործադրում հակամարտության կարգավորման գործընթացում: Պակաս կարեւոր չէ նաեւ երեւույթի մեկ այլ կողմը, որ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն: Այս երկու կարեւորագույն փաստերի դիտարկման հարթության վրա առնվազն տարակուսելի է, որ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ քննարկում է տարածաշրջանում վերջինիս «դիվանագիտական ջանքերը»:

Այսօր միջազգային հարաբերությունների օրակարգում պետք է լինի ոչ թե Թուրքիայի «դիվանագիտական ջանքերի» հարցը, այլ Արցախի ժողովրդի դեմ պատերազմ հրահրելու եւ խաղաղ բնակչության հանդեպ պատերազմական հանցանքներ գործելու Ադրբեջանի գործողություններին անմիջականորեն նրա ներգրավվածության հարցը: Այլապես կրկին հայտնվելու ենք պսեվդո-իրականության մեջ՝ իր բոլոր աղետալի հետեւանքներով: Աշխարհում ժողովուրդների դեմ կատարված բոլոր հանցագործությունների հիմնական պատճառներից են իրականության խեղաթյուրումը եւ իրական մեղավորներին չբացահայտելն ու չդատապարտելը: Էրդողանի վարչակազմը չի կարող որեւէ դիվանագիտական գործունեություն ծավալել, քանի որ եղել է 44-օրյա պատերազմի անմիջական կողմ եւ դրա առաջ աչք փակելը վերջինիս առաջ կանաչ լույս կվառի նմանատիպ այլ հանցագործ գործողությունների համար:

Դրանից բացի կա նաեւ մեկ այլ՝ վերջինիս համեմատ ավելի փոքր մի հանգամանք. եթե մի պահ պատկերացնենք, որ Թուրքիան դիվանագիտական ջանքեր է գործադրում Արցախի հարցում, ապա նա միանշանակ չի կարող անկողմնակալ լինել, քանի որ նույնիսկ հրապարակային քաղաքականության մակարդակում այս երկիրը մշտապես Ադրբեջանի քաղաքական ղեկավարության գործողությունների գլխավոր հովանավորն ու խրախուսողն է եղել:

Շեշտելով «դիվանագիտական ջանքեր» եզրույթը՝ եթե Սպիտակ տունը ցանկանում է   Թուրքիային հետ պահել նոր նախահարձակ ռազմական գործողություններից եւ պատերազմական հանցագործություններց, ապա այդ համատեքստում ձեւակերպումն ինչ-որ կերպ ընկալելի կլիներ: ԱՄՆ-ը իր այդ քայլով թերեւս փորձում է Թուրքիային հիշեցնել, որ բացի ռազմական ագրեսիայից կա նաեւ այլ՝ ժողովուրդների հետ հարաբերվելու դիվանագիտական հարթակ, բայց այդ ձգտումները հեռու են կյանքի կոչվելուց՝ վերեւում թվարկված հայտնի պատճառներով:

Արցախի Հանրապետության շուրջ ձեւավորված իրավիճակի հանգուցալուծմանը հասնելու արագ եւ արդյունավետ ճանապարհը դերակատարներին ու իրադարձություններին իրական գնահատական տալն է: Երկակի ստանդարտներով եւ կեղծ իրականության մատուցմամբ այս կարեւորագույն ու նուրբ խնդիրն ավելի կխորացվի՝ տեւական ժամանակով հետաձգելով հիմնարար լուծումներին հասնելը, ինչն էլ իր հերթին հղի է ապակայունացման հերթական վտանգներով:

Թեգեր: ԱրցախԹուրքիաՀայաստանՌեջեփ Թայիփ Էրդողան
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ուսումնասիրելու փոխարեն՝ պատասխանե՛լ

Ուսումնասիրելու փոխարեն՝ պատասխանե՛լ

4900 քաղաքացի՝ ավանդի փոխհատուցման ցուցակում

4900 քաղաքացի՝ ավանդի փոխհատուցման ցուցակում

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Կդառնար 21 տարեկան…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Հավերժ փառք հայ զինվորին

    48 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist