Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Փառաբանվում է հավերժական սերը

Համազգայինի երիտասարդները բեմականացրին Իսահակյանի «Լիլիթը»

Նոյեմբերի 2, 2021
Այլք
Փառաբանվում է հավերժական սերը
19
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.9k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

146 տարի առաջ՝ 1875 թ. հոկտեմբերի 30-ին է ծնվել բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, ակադեմիկոս Ավետիք Իսահակյանը: Հանճար, որն առաջին հերթին ազգային երեւույթ էր: Նրա ստեղծագործությունները ողողված են սիրով ու ջերմությամբ մոլորակի հայկական անկյան, նրա զավակների, ընդհանրապես՝ մարդու նկատմամբ: Հիրավի, համամարդկային արժեքը չի կարող իր հիմքում ազգային չլինել: Իսահակյանի մեծ սիրտն ազգայինի միջով ուղղվում էր դեպի մարդն ընդհանրապես, նրա ապրումները, զգացումները: Մեծ վարպետը տեսել է իր ժողովրդի ցեղասպանությունը օսմանյան Թուրքիայում, երկու համաշխարհային պատերազմ, ողբերգություններ, որոնք կարող էին պարզապես ավերել մարդու հոգին ու այնտեղ, մոխրից բացի, ոչինչ չթողնել: Բայց Ավետիք Իսահակյանն այնքան է մեծ, որ նույնիսկ այսպիսի սարսափները նրա մեջ չկարողացան սպանել մարդկայինի երգչին: Մնալով իր ժողովրդի նվիրյալ զավակը ու երգելով նրա փառքի ճանապարհը՝ Ավետիք Իսահակյանը սիրո կոչ էր անում: Ահա նրա պատգամը. «Մարդ այնքան մեծ է, ինչքան ընդունակ է ուրիշներին սիրելու: Երբ սիրում ես քո ընկերին, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն քեզ… Երբ սիրում ես մի ամբողջ ժողովուրդ, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն ընկերիդ: Մարդկությունը սիրիր, մարդկության չափ մեծ կլինես»:

Հոկտեմբերի 30-ին բանաստեղծի տուն-թանգարանում նախ տեղի ունեցավ նկարների ցուցահանդես՝ նվիրված «Լիլիթ» լեգենդին, որի ստեղծման 100-ամյակն ենք այժմ նշում: Այնուհետեւ ներկայացվեց ստեղծագործությունը: «Լիլիթը» գրվել է 1921 թ., բայց որոշ ժամանակ արձագանք չի ունեցել: Իսահակյանն այդ օրերի մասին գրել է, թե, իսկապես, վատ ժամանակներ են: «Լիլիթը» երկրորդ անգամ հրատարակվել է Բոստոնի «Հայրենիքում», որից հետո գրախոսականներ են գրվել, եւ ստեղծագործությունը տարածվել է հայության շրջանում, ապա թարգմանվել տարբեր լեզուներով:

Իսահակյանն իր «Լիլիթի» համար վերցրել է հրեական մի առասպել: Աստված վեցօրյա արարչագործությունից հետո ստեղծում է Ադամին, եւ որպեսզի նա մենակ չմնա, նրա համար կրակից ընկերուհի է ստեղծում՝ Լիլիթին, բայց Լիլիթը անհավատարիմ է: Որպեսզի փարատի Ադամի մենակությունը, Աստված ստեղծում է Եվային՝ հասկանալով, որ հնարավոր չէ մերձեցնել կրակն ու հողը: Շատ պարզ սյուժե է, բայց նրա մեջ Իսահակյանը դրել է խորը բովանդակություն: Փառաբանվում է աշխարհի հիմքը համարվող հավերժական զգացմունքը՝ սերը: Նախատիպում նման բան չի եղել: Հավանաբար, Լիլիթը ներկայացվել է որպես մի չար ոգի, որին Աստված ստեղծել է որպես բարուն հակակշիռ՝ տղամարդկանց տանջելու համար: Իսկ Իսահակյանի գրչի տակ Լիլիթն արարչագործության պսակն է, գեղեցկության գագաթնակետը: Իսահակյանի նպատակներից մեկն է եղել այս ստեղծագործության միջոցով մարդկանց սովորեցնել, թե ինչ է գեղեցիկը, ինչ է սերը: Աստված Ադամին ստեղծեց անասունների ոտքի տակ ընկած կավից, բայց սերը նրան բանաստեղծ դարձրեց: Ադամի սրտում ծնվում է մի զգացմունք, որը նա չի կարողանում բացատրել: «Ուզում եմ քո կողքին լինել, ծառայել, նվիրվել քեզ, մեռնել քեզ համար, ի՞նչ է սա»,- հարցնում է Ադամը: Մեր գրականության մեջ երեւի շատ քիչ դեպքերում է, որ սերը դրսեւորվում է այսքան ուժգին կերպով: Հավերժական այս սիրո ներկայացումն Իսահակյանի մոտ կատարված է շատ շքեղ ձեւով: Բնական է, որ միայն գաղափարի ներկայացումը քիչ էր, անհրաժեշտ էր համապատասխան ձեւ գտնել: Գեղեցիկ, կատարյալ, անթերի Լիլիթը ձգում է, կանչում է, հմայում է, բայց երբ մոտենում ես, փախչում է՝ թողնելով սրտումդ կարոտ ու տանջանք:

Սերը ձգտում է դեպի կատարյալը, դեպի Լիլիթը: «Սակայն Ադամ` նստած Եվայի կողքին, երբ լսում էր վարդենիների շրշյունը` նրա մեջ Լիլիթի շունչն էր առնում։ Դրախտի բույրերի մեջ Լիլիթի բույրն էր զգում եւ սոխակների երգերի մեջ` Լիլիթի ձայնը… Եվ երբ ճիգ էր անում Լիլիթին մոռանալու, գրկում էր հավատարիմ Եվային, կրծքին սեղմում եւ համբուրում. նա այդ ժամանակ Լիլիթին էր սեղմած տեսնում իր կրծքին, Լիլիթին համբուրում, Լիլիթին զգում, միայն Լիլիթին… Եվ ապրեց Ադամ` սպասելով ու տենչալով միշտ Լիլիթին, եւ մեռավ Ադամ` հառաչելով ու երազելով միմիայն Լիլիթին»,- նկատում է Վարպետը:

Ահա թե ինչ է գրում Ավետիք Իսահակյանը 1923 թ. նկարիչ Սարգիս Խաչատրյանին, ով ցանկություն էր հայտնել նկարազարդել «Լիլիթը». «Ադամ գրկած ունի Եվային, բայց տեսնում է հեռու՝ Լիլիթին՝ ստվերային, երազային, մշուշային: Այս կետը իմ պոեմայիս հիմնական գաղափարներից մեկն է, որ մարդ հաճախ մեկին գրկած՝ մյուսին է երազում, նրան, որ թռավ, որ անմատույց է»:

Տղամարդու ձգտումը դեպի «թռածը» կոնկրետ այս դեպքում դարձել է արվեստի կատարյալ ստեղծագործություն: Լիլիթը վերածվել է կատարյալ խորհրդանիշի…

Այնուհետեւ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի երիտասարդ դերասանները բեմականացրին «Լիլիթը»: Գեղեցիկ ներկայացում էր, որտեղ ամեն ինչ ու ամեն ոք իր բարձրության վրա էր: Պատկերացնո՞ւմ եք, երբ բեմականացումն ավարտվեց, եւ հանդիսատեսը դերասաններին ծափահարություններով կրկին բեմ հրավիրեց, Լիլիթը՝ Իսահակյանի նկարագրած «անմատույցը», այդ «թռածը», չեկավ. նա էլի փախել էր՝ կարծես վերահաստատելով, որ բեմականացումը, այո, ավարտվել է, բայց չի ավարտվել հավերժական ձգտումը դեպի Լիլիթը:

Բանաստեղծի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, ով ներկա էր միջոցառմանը, նախ իր շնորհակալությունը հայտնեց միջոցառման մասնակիցներին, ապա նշեց, որ հոկտեմբերի 30-ը տոն է ինչպես իր, այնպես էլ Իսահակյանի պոեզիայի սիրահարների համար: «Մեծ բանաստեղծները ծննդյան ու մահվան թվականներ չունեն: Նրանք հավերժ են եւ պատկանում են մարդկությանը»,- նշեց նա:

«ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում Ավիկ Իսահակյանը փաստեց, որ Գրականության ինստիտուտում հավաքվում եւ ստեղծվում է Իսահակյանի երկերի լիակատար ակադեմիական հրատարակությունը, բոլորովին վերջերս հրատարակվել է նրա երկերի 14-րդ հատորը, որում նամականին է զետեղված: Ճիշտ է՝ դա թվով վերջինն էր, սակայն դեռ 4 հատոր կա, քանի որ տպագրության է ուղարկվում այն հատորը, որն արդեն պատրաստ է: Շուտով կտպագրվի ակադեմիականի 12-րդ հատորը, որում տեղ են գտել Իսահակյանի հրապարակախոսական նամակները, ելույթները ու «Աֆորիզմներ» նշանավոր գիրքը: 14-ի փոխարեն, հավանաբար, կհրատարակվի 16 կամ 17 հատոր:

«Ուրախությամբ պիտի ասեմ, որ այս հատորների տպագրությունը հնարավոր եղավ ազգային բարերարներ, լուսահոգի Հրանտ Վարդանյանի որդիների՝ Միքայելի եւ Կարենի շնորհիվ: Աշխատանքները տարվում են արդեն 10 տարուց ավելի: Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում ունենք 6 հոգուց կազմված շատ լավ գիտական խումբ: Մեր թանգարանը տպագրեց Իսահակյանի մանկական մի շարք ստեղծագործություններ՝ հեքիաթներ, բանաստեղծություններ, առակներ եւ լեգենդներ՝ անգլերենով: Անցած տարի տպագրվեց Իսահակյանի «Աֆորիզմներ» գիրքը ռուսերեն թարգմանությամբ: Տպագրության է պատրաստվում նաեւ Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» գիրքը՝ նշանավոր Գուստավ Կլիմտի պատկերազարդումներով: Այն պատճառով, որ Կլիմտն ունի մի շարք նկարներ՝ նվիրված Լիլիթին: Ստանալով հեղինակային իրավունքն Ավստրիայից՝ կաշխատենք, որ մեզ մոտ՝ Հայաստանում, շքեղ տպագրվի «Լիլիթը», դա էլ կլինի Իսահակյանի 150-ամյակի նախօրյակին: Թանգարանը շատ լավ աշխատում է, շատ ակտիվ է, Սոս Սարգսյանի անվան թատրոնի երիտասարդների ուժերով կրճատված ձեւով բեմադրվեց «Լիլիթը» մանուկների համար, բայց ես համոզված եմ, որ շուտով հնարավորություն կունենանք այն ցուցադրել նաեւ հասուն հանդիսատեսի համար: Ցավում եմ, որ մինչեւ հիմա մեր հայ կոմպոզիտորներից ոչ մեկն օպերա կամ բալետ չի գրել «Լիլիթի» համար, սակայն հուսով եմ, որ երիտասարդները դա կանեն»,- շեշտեց Ավիկ Իսահակյանը:

Երիտասարդները, այո, պետք է կարդան հայ դասականներին, ուժ ու իմաստություն ստանան նրանց ստեղծագործություններից, հասկանան մեծերի ուղերձները, ովքեր, ճիշտ է, աշխարհ են եկել այլ ժամանակներում, սակայն նրանց մտքերն ու գաղափարները դուրս են ժամանակային սահմանափակումներից ու փարոս են բոլոր նրանց համար, ովքեր չեն կասկածում մեր ազգի հավերժությանը եւ ապրում ու գործում են այդ համոզմունքով՝ անկախ փոթորիկների ուժգնությունից:

Թեգեր: Ավետիք ԻսահակյանԱվիկ Իսահակյան
Կիսվել8Tweet5Կիսվել1
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հայկական պետությունների հզորացման գրավականները

Հայկական պետությունների հզորացման գրավականները

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist