Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Հունաստան-Թուրքիա մրցակցությունը շարունակվում է

Ի՞նչ նպատակով կօգտագործվի Ալեքսանդրուպոլիսի ռազմական բազան

Նոյեմբերի 3, 2021
Միջազգային
Հունաստան-Թուրքիա մրցակցությունը շարունակվում է
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
362
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վաշինգտոնում հոկտեմբերի 14-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը եւ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ստորագրել էին երկու երկրների միջեւ պաշտպանական համագործակցության մասին նոր համաձայնագիր։ Դրանով Միացյալ Նահանգները հնարավորություն է ստանում իր զորքերը տեղակայել Հունաստանի չորս ռազմակայանում, մասնավորապես՝ Գեորգուլա (Վոլոս) ռազմական ճամբարի տարածքում, Լիտոչորոյի զորավարժարանում, Յանուլիի ռազմական ճամբարում (Ալեքսանդրուպոլիս) եւ Սուդայի (Կրետե) ռազմածովային բազայում։ Սա վերջին երեք տարվա ընթացքում երկրորդ թարմացված փոխադարձ պաշտպանական համագործակցության համաձայնագիրն է, նախորդը ստորագրվել է 2019 թ. հոկտեմբերին։

Պաշտոնական Աթենքը համոզված է, որ ԱՄՆ-ի հետ նման սերտ համագործակցությունը կնպաստի պետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ամրապնդմանը, ինչպես նաեւ կարող է դիտվել որպես երկրի պաշտպանության երաշխավոր՝ հարձակման դեպքում։ Սակայն ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ պայմանագրով ամրագրված չէ համապատասխան կետ, որի համաձայն՝ ԱՄՆ-ն ռազմական օգնություն կցուցաբերի Հունաստանին Թուրքիայի կողմից հարձակման դեպքում։ Այս մասով «ՌԻԱ նովոստի»-ին տված մեկնաբանությունում հույն քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Նոտիս Մարիասը նշել էր, որ Վաշինգտոնն ի սկզբանե խոստացել էր Աթենքին անհրաժեշտ պաշտպանություն։ «Պայմանագրով Միացյալ Նահանգները ձեռք է բերում չափազանց կարեւոր բազա Ալեքսանդրուպոլիսում: Այսպիսով՝ Ալեքսանդրուպոլիսի նավահանգիստը վերածվում է ցատկահարթակի, որպեսզի ԱՄՆ-ն վարի իր հակառուսական քաղաքականությունը Հարավարեւելյան Եվրոպայի տարածաշրջանում»,- ասել է Մարիասը՝ հավելելով, որ Ալեքսանդրուպոլիս նավահանգստի միջոցով ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը կկարողանան ազատորեն շարժվել դեպի Բուլղարիա, Ռումինիա, այնուհետեւ Ուկրաինա եւ հանգիստ ամրապնդվել Ռուսաստանի անմիջական հարեւանությամբ։ Նշենք, որ Ալեքսանդրուպոլիսը բավականին մոտ է նաեւ Թուրքիային։ Պայմանագրի ժամկետը հինգ տարի է, սակայն կողմերի փոխհամաձայնության դեպքում գործակցությունը կարող է շարունակվել։

Ի դեպ, Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների սրման համատեքստում խոսակցություններ են եղել Ինջիրլիքում տեղակայված ամերիկյան ռազմաբազան տեղափոխելու շուրջ։ Որպես այլընտրանք՝ ԱՄՆ-ն դիտարկել է ինչպես Հունաստանը, այնպես էլ Ռումինիան կամ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Հասկանալի է, որ Թուրքիայի վարած քաղաքականությունը բավական անկանխատեսելի է դարձնում վերջինիս Միացյալ Նահանգների համար։ Դրանից բացի, Էրդողանն իր կառավարման տարիներին, հատկապես 2016 թ. ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո օգտագործում է Ինջիրլիքի ռազմական ավիաբազան ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու համար։ Ընդգծենք, որ վերջինս կարեւոր է այն բանով, որ այդ ռազմաբազայում միջուկային զենք է գտնվում։ Վերջին շրջանում այդ ամենին ավելանում է նաեւ «C-400»-ների եւ «F-15»-ի հետ կապված թուրք-ամերիկյան դեռեւս հանգուցալուծում չստացած լարվածությունը։ Այդպիսով՝ ռազմաբազաների առումով կարծես թե այլ մոտեցում է որդեգրվել, որով զուգահեռաբար ռազմական հարթակներ են ստեղծվում Հունաստանում, ինչը բավական նյարդային է ընկալվում Թուրքիայում։ Էրդողանն արդեն իսկ իր «մտահոգություններն» է արտահայտել Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահներին ինչպես Հունաստան-Ֆրանսիա երկկողմ ռազմական համագործակցությունն ուժեղացնելու մասին համաձայնագրի, այնպես էլ Ալեքսանդրուպոլիսում ամերիկյան ռազմակայանի վերաբերյալ։ Թուրքիայի նախագահից բացի, երկրի պաշտպանության նախարարությունը նույնպես հանդես է եկել կղզիները ապառազմականացնելու կոչով։ «Հունաստանը փորձում է երկու երկրների միջեւ առկա խնդիրները վերածել Թուրքիա-ԵՄ, Թուրքիա-ԱՄՆ խնդրի՝ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրերի միջոցով»,- ասել է Թուրքիայի ՊՆ խոսնակ Փինար Քարան։

Մյուս կողմից՝ այնքան էլ միանշանակ չէ Նոտիս Մարիասի այն դիտարկումը, թե Ալեքսանդրուպոլիսի ռազմաբազան հակառուսական հարթակ է դառնալու՝ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը տարբեր առիթներով, իսկ վերջերս նաեւ հոկտեմբերին Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով իր աջակցությունը հայտնեց Կիպրոսի տարածքային ամբողջականության պահպանման մասով։ Հետեւաբար, չնայած Ռուսաստանի եւ հունական երկու պետությունների միջեւ առկա տարաձայնություններին, Կիպրոսի հակամարտությունը կարող է որոշիչ դեր ունենալ Կիպրոսի եւ Հունաստանի՝ Ռուսաստանի հետ մերձեցման համար։ «Մենք վերահաստատեցինք Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը՝ հօգուտ Կիպրոսի հիմնախնդրի արդարացի, կենսունակ եւ համապարփակ կարգավորման միջազգային իրավական դաշտի շրջանակներում»,- հոկտեմբերի 22-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Ասվածը համարժեք լույսի ներքո է ներկայանում, երբ լրացվում է ավելի վաղ Լավրովի այն գնահատականով, որը հնչել էր Վարոշա քաղաքի մասնակի վերաբացման առիթով, մասնավորապես այն, որ Ռուսաստանն այդ քայլերը համարում է «միակողմանի» եւ «անընդունելի»։

Տարածաշրջանում Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ ուժերի հավասարակշռության փոփոխությունը, թեկուզ` աննշան, այնուամենայնիվ, կարող է զսպել թուրքական չհագեցող ախորժակը։ Թուրքիայի ծավալապաշտական նպատակների սանձումն ինքնըստինքյան դրական ազդակներ կապահովի նաեւ մեզ համար՝ նպաստելով տարածաշրջանում ավելի կայուն եւ խաղաղ միջավայր ձեւավորելու հեռանկարին։ Շղթայական ձեւով այն կզսպի նաեւ «փոքր եղբոր» նկրտումները։

Թեգեր: ԱՄՆԹուրքիաՀունաստան
Կիսվել2Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Օբյեկտիվի միջոցով, բայց սուբյեկտիվ հայացքով…»

«Օբյեկտիվի միջոցով, բայց սուբյեկտիվ հայացքով…»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist