Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայաստանը եղել եւ մնում է Արցախի անվտանգության երաշխավորը

Բաքուն մոռանում է, որ Արցախի խնդրի շուրջ բանակցում է Երեւանի հետ

Նոյեմբերի 11, 2021
Հանրապետություն
Հայաստանը եղել եւ մնում է Արցախի անվտանգության երաշխավորը
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
856
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նոյեմբերի 9-ին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի այցն Արցախի Հանրապետություն հստակ, միանշանակ ուղերձ էր Ադրբեջանին, Թուրքիային ու ողջ աշխարհին, որ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը եղել եւ մնում է Հայաստանի Հանրապետությունը: Դա բնական  կարգավիճակ է, քանի որ 7 մլն բնակչությամբ Ադրբեջանի եւ 80 միլիոնանոց Թուրքիայի ագրեսիաներին 160 հազար արցախցիները չեն կարող դիմակայել առանց բարեկամ երկրների: Վերջիններիս թվում առաջինը բնական դաշնակից Հայաստանն է, այնուհետեւ` Ռուսաստանը, որի խաղաղապահ զորակազմն իրականացնում է հրադադարի պահպանման կարեւորագույն գործառույթը:

ՀՀ պաշտպանության նախարարի այցից հետո Ադրբեջանի ռազմական գերատեսչության բարձրացրած աղմուկը չի տեղավորվում որեւէ տրամաբանության մեջ: Առավել զավեշտալի են պաշտոնական Բաքվից հնչող այն գնահատականները, թե Արցախի պաշտպանության բանակի մարտունակության մասին Արշակ Կարապետյանի հայտարարությունները «ռազմաքաղաքական սադրանք» են, եւ դրանով Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը «կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարությամբ սահմանված դրույթներն ու նպատակ ունի լարվածություն առաջացնել տարածաշրջանում եւ ստվերել ռուս խաղաղապահների գործունեությունը»։

Մինչդեռ այսօր Ադրբեջանն է հրադադարի ռեժիմը խախտելով գնդակահարում Արցախի խաղաղ բնակիչներին՝ բանվորին ու գյուղացուն, գրեթե ամենօրյա ռեժիմով շփման գծում կրակահերթեր արձակում՝ դրանով վարկաբեկելով ռուսական խաղաղապահ առաքելությունը: Այդ ամենի համայնապատկերին Հայաստանի պաշտպանության նախարարի այցն Արցախի Հանրապետություն ռուս «խաղաղապահների գործողության ստվերում» գնահատելն անհեթեթ է ու առողջ տրամաբանությունից բոլորովին զուրկ:

Մյուս կողմից էլ հենց Ադրբեջանն է ճանաչել Հայաստանը որպես արցախահայության շահերը ներկայացնող պետություն, որի հետ արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցել է ու շարունակելու է բանակցել: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է լքել բանակցությունների սեղանը, եթե Բաքուն դրա շուրջ նստի պաշտոնական Ստեփանակերտի հետ: Եթե Բաքուն հիվանդագին ձեւով խուսափում է Արցախի կարգավիճակի շուրջ ուղիղ բանակցել Արցախի Հանրապետությունը ներկայացնող օրինական ղեկավարության հետ, ապա ստիպված է համակերպվել, որ Հայաստանը, որպես Արցախի ժողովրդի իրավունքի եւ անվտանգության երաշխավոր, միշտ էլ պահպանելու է նրա հետ կապերը բոլոր ոլորտներում՝ աջակցելով տեղի բնակչության անվտանգության խնդիրների լուծմանը: Իսկ այն, որ արցախցու անվտանգությունը վտանգված է, պարբերաբար ապացուցում է հենց Ադրբեջանը՝ հրահրվող սահմանային միջադեպերով, որոնց ընթացքում զոհվում եւ վիրավորվում են խաղաղ բնակիչներ ու ԱՀ ՊԲ զինծառայողներ:

Ադրբեջանի վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ քննարկումից դուրս է: Դրանց վերսկսման անհրաժեշտության մասին հայտարարում են բոլոր միջազգային կառույցները եւ առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները: Մասնավորապես այդ դրույթն էր շեշտվում հրադադարի հաստատման մեկ տարվա առնչությամբ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հրապարակած ուղերձներում: Երկու պետություններն էլ անդրադարձել են Մինսկի խմբի հովանու ներքո Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների շուտափույթ վերսկսման եւ հիմնահարցին համապարփակ լուծում տալու անհրաժեշտությանը:

ՌԴ-ն իր ուղերձում հիմնական շեշտը դրել է պատերազմի հումանիտար հետեւանքների վերացման վրա, ինչի ուղղությամբ մեծ ներդրում ունեն այդ երկրի ԱԻՆ-ը, հասարակական կազմակերպությունները եւ խաղաղապահ զորակազմը: Իսկ ԱՄՆ-ն շեշտադրել է բոլոր գերեվարվածների վերադարձի, անհետ կորածների հաշվառման եւ իրենց տներ տեղահանվածների կամավոր վերադարձի անհրաժեշտությունը: Վաշինգտոնի հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Մենք նաեւ կոչ ենք անում հետաքննել մարդու իրավունքների եւ միջազգային մարդասիրական իրավունքի ենթադրյալ խախտումները»: ՌԴ ԱԳՆ-ն էլ ուղերձում առանձնացրել է երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունների ձեւավորման, տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացման, սահմանազատման եւ հաղորդակցության ուղիների բացման հարցերը:

Երկու երկրների ուղերձներում բարձրացված բոլոր կետերը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների քաղաքական օրակարգում են, իսկ ամբողջ խնդիրն այն է, որ դրանց իրականացմանը խոչընդոտում է Ադրբեջանը՝ ռազմատենչ, ոչ կառուցողական հայտարարություններով եւ հրադադարի խախտման պարբերական գործողություններով:

Թեգեր: անկախությունԱրցախբանակկարգավիճակՀայաստան
Կիսվել4Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Տրիպոլին արտաքին ուժերի աջակցության կարիք ունի

Տրիպոլին արտաքին ուժերի աջակցության կարիք ունի

Երեխաների զարգացման եւ որակյալ կրթության ապահովման նպատակով

Երեխաների զարգացման եւ որակյալ կրթության ապահովման նպատակով

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist