Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Սուրբ պատարագ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում

Նոյեմբերի 17, 2021
Հոգեւոր
Սուրբ պատարագ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
980
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Անցած տարվա պատերազմից հետո Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր քաղաքի Սուրբ Համբարձման եկեղեցում նոյեմբերի 15-ին երկրորդ անգամ մատուցվեց սուրբ պատարագ՝ արժանապատիվ տեր Բենիամին քահանա Ծատուրյանի ձեռամբ։ Տեր Բենիամինը մինչ պատերազմը Քաշաթաղի շրջանի հոգեւոր հովիվն էր եւ մշտապես այցելում էր գյուղեր, կատարում օրհնման ու ոգեկոչման կարգեր։ Սուրբ Համբարձման եկեղեցում մշտապես հոգեւոր արարողություններ էին կատարվում։

Պատերազմից հետո տեր Բենիամինը մնաց Արցախում եւ այժմ ծառայում է Ասկերանի շրջանում։ Այս տարվա մայիսին՝ Սուրբ Համբարձման տոնի առթիվ, առաջին անգամ Բերձորի եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագը, դարձյալ արժանապատիվ տեր Բենիամին քահանա Ծատուրյանի ձեռամբ՝ հանդիսապետությամբ ՀԱԵ Արցախի թեմի փոխառաջնորդ, հոգեշնորհ տեր Սահակ վարդապետ Շաքարյանի, մասնակցությամբ այլ քահանաների, սարկավագների։ Այդ ժամանակ հոգեւոր հայրերի հետ Սուրբ պատարագին մասնակից եղավ նաեւ սուրբ Համբարձման եկեղեցու երգչախումբը՝ Հասմիկ Գրիգորյանի գլխավորությամբ։ Երգչախմբի անդամները եւ ղեկավարը պատերազմից հետո տեղափոխվել են ՀՀ տարբեր մարզեր, Երեւան։ Բայց առիթը բաց չթողեցին կրկին հայրենի Բերձոր գնալ եւ մասնակցել սուրբ պատարագին։

Նոյեմբերի 15-ին տեղի ունեցած երկրորդ հոգեւոր արարողության մասին իր ֆեյսբուքյան էջում տեր Բենիամինը գրում է. «Երկար ընդմիջումից հետո սուրբ եւ անմահ պատարագ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում՝ հանդիսապետությամբ թեմիս բարեխնամ առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի»։ Սուրբ արարողությանը ներկա են եղել այժմ Բերձորում բնակվող մեր հայրենակիցները՝ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը, Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։ Այժմ էլ Բերձորով է անցնում Արցախը Մայր հայրենիքին կապող ճանապարհը, որը միջազգային կառույցների կողմից կոչվում է «Լաչինի միջանցք», իսկ մեզ համար այն 1992 թվականից մինչ օրս «Կյանքի ճանապարհ» է։ Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի (այժմ Ադրբեջանի ենթակայությամբ է) նախկին բնակիչ, նվիրյալ Գարիկ Ալոյանը, ով նույնպես մասնակից է եղել սուրբ պատարագին, տեղեկացրեց՝ հոգեւոր արարողությունն անցավ հանդիսավորությամբ, կար կարոտ ու հավատ, որ հայոց եկեղեցին մշտապես է ընդունելու հայ հոգեւորականներին ու հավատացյալ ժողովրդին։

Պատարագին մասնակցել են նաեւ Դադիվանքի հոգեւոր սպասավորներց:

Սուրբ պատարագից հետո ներկաները լուսանկարվել են եկեղեցու մուտքի մոտ, որի բարավորին Մարիամ Աստվածածինն է՝ մանուկ Քրիստոսը գրկին։ Սուրբ Համբարձման եկեղեցին կառուցվել է 1996-98 թվականներին (առաջին հոգեւորականը՝ Աթանաս վարդապետ Մովսիսյան)։ Հիմնարկեքից հետո մինչ օրս այստեղ մշտապես է մարդաշատ եղել, կատարվել են հոգեւոր տարբեր արարողություններ։ Եկեղեցու բակում կանգուն են Հայոց մեծ եղեռնի 90-ամյակին եւ Սպիտակի երկրաշարժին նվիրված խաչքար-հուշակոթողները (քանդակագործ՝ Հովհաննես Մկրտչյան)։ Գ. Ալոյանը տեղեկացրեց նաեւ, որ սուրբ պատարագից հետո Աղավնո գյուղի Սրբոց Նահատակաց  եկեղեցում, որը նույնպես կառուցվել է անցած դարի 90-ականներին, տեղի ունեցավ մկրտության արարողություն՝ տեր Բենիամինի եւ օգնականների կողմից։ Մկրտվել են Աղավնոյի նախկին գյուղապետ Մյասնիկ Մաթեւոսյանի որդու՝ Արայի 3 երեխաները։ Գ. Ալոյանը նշեց, որ կնքահայրը՝ Մհեր Գրիգորյանը, Ստեփանակերտից է։ 2016 թ. ապրիլյան պատերազմի օրերին են առաջնագծում ինքը, Արան, Մհերը ծանոթացել, ընկերացել եւ արդեն բարեկամացել։

Նշեմ, որ Աղավնոն Քաշաթաղի շրջանում միակ բնակավայրն է, որտեղ բնակիչները, համայնքի ղեկավար ու նվիրյալ հայորդի Անդրանիկ Չավուշյանի գլխավորությումբ, տեղում են, եւ այստեղ 50 աշակերտի ու 120 ուսուցչի առկայությամբ գործում է Գարեգին Նժդեհի անվան միջնակարգ դպրոցը՝ Պողոս Առաքելյանի տնօրինությամբ։ Տեր Բենիամինը տեղեկացրեց, որ թեմի առաջնորդի որոշմամբ ամեն ամիս մեկ օր պատարագ կմատուցվի Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում:

Թեգեր: ԱրցախԲերձորՔաշաթաղ
Կիսվել4Tweet3Կիսվել1
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Ով է Թուրքիայում նայում ռուսական տարածքներին

Ով է Թուրքիայում նայում ռուսական տարածքներին

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist