-1843 թ. նոյեմբերի 18-ին ծնվել է Հակոբ Պարոնյանը՝ հայ գրող-երգիծաբան եւ լրագրող, XIX դարի երկրորդ կեսի հայ գրականության, հատկապես ռեալիստական արձակագրության ներկայացուցիչներից մեկը։ Հակոբ Պարոնյանի անունն են կրում Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկը, Երեւանի № 59 հիմնական դպրոցը, Երեւանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը։
-1918 թ. նոյեմբերի 18-ին մահացել է Մաղաքիա Օրմանյանը՝ աստվածաբան, հայագետ, պատմաբան, բանասեր, հրապարակախոս, ազգային պահպանողական ուղղության հասարակական գործիչ։ Կ. Պոլսի հայոց պատրիարք։ Օրմանյանը եղել է ժամանակի ամենանշանավոր եւ բեղմնավոր հայ գիտնական հոգեւորականը։ Նա թողել է գրական, գիտական, մատենագրական հարուստ ժառանգություն, եկեղեցապատմական մի շարք կոթողային աշխատություններ: Օրմանյանը հրապարակախոսական, դավանական, գիտական եւ գրական բազմաթիվ հոդվածներ է տպագրել «Մասիս», «Արեւելք», «Արարատ», «Լումա» պարբերականներում, հանդես եկել եվրոպական մամուլում։
-1946 թ. նոյեմբերի 18-ին Աֆղանստանը, Իսլանդիան եւ Շվեդիան անդամագրվում են ՄԱԿ-ին:
-1952 թ. նոյեմբերի 18-ին ֆելդմարշալ Ալեքսանդրոս Փափագոսը դառնում է Հունաստանի 152-րդ վարչապետը:
-1969 թ. նոյեմբերի 18-ին բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն խփում է իր 1000-րդ գոլը:
-1998 թ. նոյեմբերի 18-ին Վինսենթ վան Գոգի դիմանկարն աճուրդում վաճառվում է 71.5 միլիոն ԱՄՆ դոլարով:
-1942 թ. նոյեմբերի 18-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ խորհրդային զորքերը անցան հակահարձակման եւ շրջապատեցին գերմանացիների ստալինգրադյան խմբավորումը, որը բաղկացած էր 22 դիվիզիայից՝ մոտ 330 հազար զինվոր եւ սպա։
-1711 թ. նոյեմբերի 18-ին ծնվել է Միխայիլ Լոմոնոսովը՝ ռուս գիտնական, բնախույզ: Նա ձեւակերպել է բնության մեջ մատերիայի (նյութ) եւ շարժման (էներգիա) պահպանման սկզբունքը։ 1755 թ. հիմնել է Մոսկվայի պետական համալսարանը, որը հետագայում կոչվել է նրա անունով։
-1828 թ. նոյեմբերի 18-ին մահացել է Ֆրանց Շուբերտը՝ ավստրիացի կոմպոզիտոր։ Գրել է շուրջ 600 վոկալային ստեղծագործություն, 9 սիմֆոնիա (ներառյալ հանրաճանաչ «Անավարտ սիմֆոնիան»), հոգեւոր երաժշտություն, օպերաներ եւ մեծ թվով կամերային եւ դաշնամուրային գործեր։ Հայտնի է իր յուրահատուկ մեղեդային եւ ներդաշնակ ոճով։