Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Էլմոբիլների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու համար

Ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգվեց մինչեւ 2024 թ. հունվարի 1-ը

Նոյեմբերի 19, 2021
Հանրապետություն
Էլմոբիլների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու համար
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
404
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կառավարությունը երեկվա նիստում (չզեկուցվող հարցերի շարքում) հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մաuին» օրինագիծը։ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի եւ սահմանված կարգով կներկայացվի ԱԺ։ Պարզաբանենք՝ ինչի մասին է խոսքը (ըստ շրջակա միջավայրի նախարարության)։ 

Պետական այս գերատեսչության կողմից մշակվել եւ 2019 թ. հունիսի 7-ին ԱԺ կողմից ընդունվել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը, համաձայն որի՝ ավելացված արժեքի հարկից ազատվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 եւ 8711 60 ծածկագրերին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը։ Սա վերաբերում է մեծ, միջին եւ փոքր ավտոբուսներին, մարդատար տրանսպորտային միջոցներին, մոտոցիկլներին եւ մոպեդներին:

Հետո՝ 2020 թ. մարտին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ, մինչեւ 2021 թ. դեկտեմբերի 31-ը զրոյացվել են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը՝ էլեկտրական շարժիչով աշխատող M1 եւ M1G (մարդատար) տրանսպորտային միջոցների համար: Այս կարգավորումների հետեւանքով, ՇՄՆ-ի համոզմամբ, «շատ բարենպաստ միջավայր ստեղծվեց էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու համար»։

Օրինակ՝ 2019-2021 թթ. ներմուծվել է ավելի քան 5200 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, այն դեպքում, երբ 2018 թ. ներմուծվել է ընդամենը 12 էլեկտրամոբիլ: 2018-2020 թթ. «Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում ՄԱԶԾ/ ԳԷՀ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում տեղադրվել են 20-ից ավելի լիցքավորման կայաններ գրեթե բոլոր մարզերում, ինչպես նաեւ մշակվել է լիցքավորման կայանների տեղակայման հիմնական քարտեզ։ ԿԳՄՍՆ-ն էլ նախատեսում է 2021/2022 թթ. միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մասնագիտությունների շարքում ընդգրկել նաեւ էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման եւ նորոգման տեխնիկի մասնագիտությունը։

Հիմա, դարձյալ ըստ ՇՄՆ-ի, «այս դրական արդյունքներն ամրապնդելու եւ դրանց հետագա զարգացումը ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել օրենքի կիրառության ժամկետը եւս երկու տարով»։ Այսպիսով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգել եւս 2 տարով՝ մինչեւ 2024 թ. հունվարի 1-ը։

Ի՞նչ ակնկալիք կա սրանից։ ՇՄՆ-ն համոզված է. «Օրենքի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների շարունակականության ապահովման, շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար։ Հարկ է նշել նաեւ, որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի ավելացումն ուղղակիորեն կխթանի գիշերային ժամերին էլեկտրաէներգիայի սպառումը, քանի որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների լիցքավորումը մեծամասամբ իրականացվում է գիշերային ժամերին։ Միաժամանակ, էլշարժիչով տրանսպորտային միջոցների քանակի զգալի աճը կնպաստի դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների (լիցքավորման կայաններ, վերանորոգման կետեր եւն) զարգացմանը՝ լրացուցիչ ներդրումների եւ  նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով»։

ՇՄՆ-ն նշում է նաեւ, որ նախագծի ընդունումը ուղղակիորեն կնպաստի կառավարության կողմից 2021 թ. ապրիլի 22-ին ընդունված «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թթ. ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» որոշմամբ ամրագրված՝ մինչեւ 2030 թ. ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները 1990 թ. արտանետումների մակարդակի համեմատ 40 տոկոսով նվազեցնելու մասին ՀՀ պարտավորության իրականացմանը։ Հաշվի առնելով, որ «շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտումը ունի կարեւոր դերակատարում մասնավորապես արտանետվող ջերմոցային գազերի  հանրագումարի մեջ»։

Մաքսային ծառայության վիճտվյալների համաձայն՝  2019-2020 թթ. հանրապետություն է ներմուծվել ավելի քան 265 հազար տրանսպորտային միջոց, որից միայն 2.8 հազարն են (ընդամենը 1.05 տոկոսը) բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցներ։ ՇՄՆ-ն եզրահանգում է, որ օրենքի նախագծի ընդունումը պետական բյուջեի մուտքերի վրա կունենա ոչ էական ազդեցություն։ Բայց հաշվի առնելով նախատեսվող արտոնության արդյունքում կանխատեսվող բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական օգուտները, «կարելի է արձանագրել, որ երկարաժամկետ հեռանկարում օրենքի կիրարկման արդյունքում պետական բյուջեի եկամուտներում կլինեն դրական փոփոխություններ»։

Թեգեր: ավտոմեքենաներԵԱՏՄՀՀ ՊԵԿ
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Ետին նայելով՝ առջեւդ տեսնիլ…»

«Ետին նայելով՝ առջեւդ տեսնիլ…»

Սամվել Առաքելյան. «Ծառայում եմ երաժշտությանը»

Սամվել Առաքելյան. «Ծառայում եմ երաժշտությանը»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աղոթքներ ամուսնու համար

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist