Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Սամվել Առաքելյան. «Ծառայում եմ երաժշտությանը»

Նոյեմբերի 19, 2021
Այլք
Սամվել Առաքելյան. «Ծառայում եմ երաժշտությանը»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
181
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արվեստը պետք է անկեղծ ստեղծագործության սկզբունքով շարժվի, հակառակ դեպքում այն արվեստ կոչվել չի կարող: Այդ կանոնով է ձգտում առաջնորդվել երիտասարդ ջութակահար Սամվել Առաքելյանը…

Վերջին մի քանի տարին Երեւանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտի, անվանի մանկավարժ, պրոֆեսոր Հենրիկ Սմբատյանի սանի համար բավական լարված ստացվեց: Նա ուսանում էր ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանում: Հոկտեմբերին հաջողությամբ ավարտեց ուսումը` պաշտպանելով նաեւ դոկտորական թեզ` նվիրված Արամ Խաչատրյանի ստեղծագործություններին: Միաժամանակ մեր 35-ամյա հայրենակիցը Միացյալ Նահանգներում տպավորիչ հաջողությունների է հասել նաեւ հենց երաժշտական ասպարեզում՝ ե՛ւ որպես մենակատար, ե՛ւ որպես նվագախմբի անդամ: Կարելի է փաստել, որ այժմ շարունակվում է Ս. Առաքելյանի կայացումը որպես ունիվերսալ տաղանդով եւ փաստացի անսահմանափակ կատարողական հնարավորություններով օժտված երաժշտի: Ջութակի հետ նրա երկխոսությունը դառնում է իր սրտում ծնվող էներգետիկ հոսքը «հաղորդելու» գրավիչ գործողություն:

-Սամվել, որպես կանոն, զավակները երաժշտություն են գալիս՝ քայլելով ծնողների հետքերով: Իսկ Ձեր ծնողները երաժիշտներ չեն: Դա Ձեզ չխանգարե՞ց: 

-Այո, մայրս ճարտարագետ է եղել (վերջերս, ցավոք, կյանքից հեռացավ), հայրս  միջազգային հարաբերությունների մասնագետ է, այժմ` համալսարանի պրոֆեսոր: Բայց դա բնավ խոչընդոտ չդարձավ, ընդհակառակը՝ ծնողներս մեծապես նպաստեցին իմ երաժշտական կարիերայի կայացմանը: Հատկապես մայրս, ում դերը, հիրավի, հսկայական եմ գնահատում: 

-Մեծ թվով վաստակաշատ մանկավարժներ պնդում են, որ գիտելիքներին ռեալ տիրապետող երեխաներ համեմատաբար քիչ են լինում, հիմնականում ծնողների ջանքերն են դեր խաղում: Ձեզ մոտ այդ առումով ինչպե՞ս էր:

-Երեւի Ամերիկա չեմ հայտնագործի, եթե փաստեմ, որ երեխայի մոտ պարապմունքների, ուսման հանդեպ հակումը, անկախ շնորհալիության աստիճանից, հազվադեպ երեւույթ է: Ընդհանուր առմամբ` նստաջանությունը երեխաներին բնորոշ չէ: Ես էլ այդ առումով բացառություն չէի, շատ չէի պարապում: Սակայն ծնողներս ինձ ամեն ինչ շատ ճիշտ մատուցեցին: Չէ՞ որ կատարողական բնագավառում ոչ միայն տաղանդ է պետք, այլեւ արվեստին լավ տիրապետում: Միայն դրա շնորհիվ է հնարավոր արդյունքների հասնել: Հարկավոր է երեխային հետեւողականորեն ու գրագետ կերպով պատվաստել ամենօրյա պարապմունքների կարեւորության գիտակցումը՝ նրան երաժշտությունից չվանելու համար: Անչափ շնորհակալ եմ ծնողներիս: Այսօր գիտակցում եմ, որ կարող եմ տարբեր նվագախմբերի կազմում բացարձակ տարբեր երաժշտություն կատարել եւ դրանից հաճույք ստանալ: 

-Երբվանի՞ց եք սկսել զբաղվել երաժշտությամբ: 

-Վեց տարեկանից, այսինքն՝ ոչ ամենամատաղ հասակից: Մինչդեռ կան մի շարք երկրներ, որտեղ երեխաներին արդեն երեք տարեկանից են տալիս երաժշտության: Իմ դեպքում ամեն ինչ, կարելի է ասել, ստանդարտ ընթացավ. մայրս ինձ բերեց մեր վարչական շրջանի երաժշտական դպրոցներից մեկը, այնտեղ սկսեցի ուսանել երաժշտական գրագիտություն: Ի դեպ, առաջին մենակատարման համերգս հենց այդ դպրոցում տվեցի: 

-Որ պահին հասկացաք, որ երաժշտությունն իսկապես Ձեր գործն է: 

-Դպրոցում 4-5-րդ դասարանցիներն արդեն ներգրավվում են համերգային գործընթացում: Նման հաշվետու ելույթներ պարբերաբար կազմակերպվում են նաեւ պետկոնսերվատորիայի դահլիճներում: Արդյունքում գոյանում է յուրատեսակ մի կախվածություն, երբ սկսում ես համերգներից հաճույք զգալ, որովհետեւ տեսնում ես սեփական ջանքերիդ արդյունքը եւ պարապմունքներն արդեն չես ընկալում որպես զուտ ծնողների քմահաճույք: Միաժամանակ սկսում ես գիտակցել, որ, իրոք, լուրջ գործով ես զբաղվում: 

-Վերջերս Միչիգանի համալսարանում պաշտպանեցիք դոկտորական թեզ, սկսել եք դասավանդել: Հետաքրքիր է, դասախոսը Ձեր մեջ ջութակահարին հիմա գերակշռո՞ւմ է:

-Անշուշտ, Միչիգանի համալսարանի մագիստրատուրայում եւ դոկտորանտուրայում սովորելը դարձավ կյանքիս շատ կարեւոր մի մաս, որին բավական սթափ եմ մոտենում: Փա՜ռք Աստծո, լավ ընկերների ու գործընկերների առումով բախտս բերել է: Նրանք շահագրգռված են նոր երաժշտություն կատարելու գործում: Հաճախ ինձ են դիմում Տիգրան Մանսուրյանի, Առնո Բաբաջանյանի գործերից կատարելու խնդրանքով: Չափազանց հաճելի է, որ տարբեր մարդկանց, այդ թվում՝ նաեւ ոչ պրոֆեսիոնալների շրջանում հայ դասական երաժշտությունն առաջացնում է նման վիթխարի հետաքրքրություն:

-Աշխարհի ժամանակակից կոմպոզիտորների երաժշտություն հաճա՞խ եք կատարում: 

-Ճիշտն ասած, ջանում եմ հեռու կանգնել այն հարցից, թե տվյալ ստեղծագործությունը երբ է գրվել: Իհարկե, ազդում են հեղինակի անձնական հատկությունները, ինչպես նաեւ այն դարաշրջանը, երբ նա ապրել է: Սակայն անմիջապես երաժշտությունից ելնելը համարում եմ ավելի ճիշտ: Արվեստում ամենակարեւորն արտահայտվելու անկեղծությունն է: Լուրջ գործեր կատարելիս, որոնք ունեն ոչ միանշանակ ընկալում եւ ունկնդրից լրջմտություն, գործակցություն են պահանջում, իմ խնդիրն ուշադրությունը պահելն է: 

-Լսարանի առումով տարբերություններ զգո՞ւմ եք:

-Անշուշտ, կան տարբերություններ: Ասենք` եվրոպական արվեստասերներն առանձնանում են խստապահանջությամբ եւ երաժշտական նյութի մեջ ավելի խորը ներթափանցմամբ: Ցանկացած կատարողի համար դա միշտ բարձր շեմ է ու բարձր պատասխանատվություն, ուստի այդքան կարեւոր է հենց Եվրոպայում ճանաչում ձեռք բերելը: Հայ ունկնդրին բնորոշ է երաժշտություն ընդունելու կամ չընդունելու ավելի զգացմունքային սանդղակ: Իսկ Եվրոպայում այդ սանդղակը միջինացված է, թվում է, թե չկա ոչ ծանր ձախողում, ոչ էլ չափից շատ փառաբանում: Թերեւս, դա միակ տարբերությունն է: Իսկ ահա Ամերիկայում, հատկապես եթե խոսքը փոքր քաղաքների մասին է, ամեն ինչ մի փոքր այլ կերպ է: Այնտեղ մարդիկ ավելի են արձագանքում էֆեկտավոր, ազդու բաների ու կատարողին հիմնականում զմայլանքով են ընդունում: Միշտ տիրում է սրտագին, բարի մթնոլորտ եւ հանդիսատեսի երախտապարտության զգացում: Երաժշտի համար դա շատ կարեւոր է:  

-Ի տարբերություն Ձեր գործընկերներից շատերի, Դուք ջութակի հետ բեմում զգացմունքների առումով բավական զուսպ եք: 

-Կարծում եմ` առօրյա կյանքում է՛լ ավելի զուսպ եմ: Գործիքի հետ երկխոսելիս արտաքին էֆեկտների կողմնակից չեմ, երբեք նման հակվածություն չեմ ունեցել: Ավելի լավ է էներգիան «թանձրացնել», ուղղել ձայնի մեջ: Ամեն ինչ կախված է նրանից, թե տվյալ պահին ինչ ես նվագում: Այսպես, հասկանալի է, որ բարոկո երաժշտությունում մարմնի շարժումների ու էմոցիաների առումով ամեն ինչ ի սկզբանե ավելի խիստ է լինելու: Եթե նման կատարումն ականջակալով նույնչափ զգացմունքային է ընկալվում, ինչպես եւ իրականում, ուրեմն դու ամեն ինչ ճիշտ ես անում: 

-Չեմ կարող չհարցնել Նյու-Յորքի հանրահայտ «Քարնեգի հոլում» ելույթիդ մասին, որը նվիրված էր մեր աշխարհահռչակ հայրենակից Տիգրան Մանսուրյանին: Ինչպիսի՞ զգացմունքներ է ապրում այդ բեմում առաջին անգամ հանդես եկող երաժիշտը: 

-Իհարկե, ինձ համար այդ համերգը չափազանց կարեւոր էր: Կարիերայի հետագա զարգացման համար դա վիթխարի խթան էր: Ընդհանրապես, ցանկացած երաժշտի համար «Քարնեգի հոլի» բեմում հանդես գալը, հիրավի, պատմական իրադարձություն է: 

-Սամվել, ի՞նչ կասեք Ձեր նախասիրած կոմպոզիտորների մասին:  

-Շատ եմ սիրում Պյոտր Չայկովսկու, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի երաժշտությունը: Դրա հետ մեկտեղ, Բաբաջանյանը շատ բարդ կոմպոզիտոր է, նրա ստեղծած կերպարներն այնքա՛ն խորն են, դրանք երբեմն շատ դժվար է հասկանալ եւ ըմբռնել: Սակայն այդ գործերը կատարելն անչափ հետաքրքիր է:

-Ինչպե՞ս եք վերաբերվում հայ դասական երաժշտությանը: 

-Այն ինձ հոգեհարազատ է, շատ եմ սիրում: Հատկապես ինձ գերում են Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի չքնաղ մեղեդիները: 

-Ծնվել եք 20-րդ եւ 21-րդ դարերի սահմանագծին: Ձեր կարծիքով` երաժշտության հետագա զարգացումը ո՞ր ուղիով է ընթանալու:

-Երաժշտությունը միշտ ապրում է իր հեղինակի հետ: Բախը, Մոցարտը, Չայկովսկին, Վերդին, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը եւ մեր մյուս հանճարներն անցնում են դարերի միջով: Նրանց երաժշտությունը սահմաններ չունի, այն հավերժ է: Այդ առումով կատարողի առջեւ բարդ խնդիր է դրված՝ անընդհատ կատարելագործել իր վարպետությունը: Դա մեծ ու բազմակողմանի մշակույթ է: Դասական երաժշտությունը համապատասխան կատարում է պահանջում: Դա բազմադարյա ավանդույթ է, հարկավոր է այն պահել պատշաճ մակարդակի վրա:

-Երաժշտությունից բացի, կյանքում ինչո՞վ եք հետաքրքրվում:

-Գրականություն եմ սիրում: Համաշխարհային պատմություն էլ եմ սիրում: Ինձ համար հետաքրքիր է հնարավորինս շատ իմանալ հին Հայաստանի, հին հույների, հռոմեացիների մասին: Իտալիայի պատմությունն եմ ուսումնասիրում, այնտեղ կան առանցքային պահեր, որոնք օգնում են ավելի լավ հասկանալ նաեւ երաժշտական կերպարները, ըմբռնել դրանց ենթատեքստը: Ասենք` Արամ Խաչատրյանի երաժշտությունը դժվար է միանգամից հասկանալ: Սակայն պատմություն եւ գրականության պատմություն իմանալը բացում է անհայտի դռները: 

Աշոտ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

Թեգեր: ջութակահարՍամվել Առաքելյան
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ապրիլի 1, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ապրիլի 1, 2023

Գործարար խրատանի

«Երեւանի ՋԷԿ»-60

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ավերակ մատուռն ու խրոխտ բազեն

Ավերակ մատուռն ու խրոխտ բազեն

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • «Երեւանի ՋԷԿ»-60

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist