Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Մանկատան սաները կարող են ԲԳՎ-ի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալ

Եվ ովքե՞ր այդ վկայագիրն ստանալու իրավունք չունեն

Նոյեմբերի 24, 2021
Սոցիում
Մանկատան սաները կարող են ԲԳՎ-ի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
203
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեր երկրի իրավիճակով պայմանավորված՝ հասկանալի պատճառներով բոլորիս ուշադրությունը սեւեռված է Արցախին, Հայաստանի սահմաններին եւ մեր շուրջը կատարվող աշխարհաքաղաքական իրողություններին։ Շատերիս հայացքից, դարձյալ օբյեկտիվ գործոններով պայմանավորված, վրիպում են թեմաներ, որոնք կարող են հետաքրքրել հանրության այս կամ այն խմբին։

Երեկ «ՀՀ» օրաթերթի խմբագրություն զանգահարեց մանկատան շրջանավարտ եւ ասաց, որ լսել է, թե բնակարանի վկայագրեր ստանալու գործընթացում իրենց մասով փոփոխություններ են եղել, եւ որ իրենք տեղյակ չեն այդ մասին, բայց շատ կցանկանային իմանալ՝ ինչի մասին է խոսքը։ Տեղեկացրինք, որ, այո, փոփոխություններ եղել են, եւ դրանք հաստատվել են կառավարության հոկտեմբերի 28-ի նիստում՝ խոստանալով մանրամասներ ճշտել։ Եվ հենց երեկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ընդլայնվել են բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցության իրավունք ունեցող շահառուների շրջանակը եւ դիմելու ժամկետները։

Փոփոխությունների արդյունքում բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու համար կարող են դիմել նաեւ՝ 1. 18 տարին լրացած մանկատան սաները, ովքեր ՀՀ մանկատանը խնամք եւ դաստիարակություն ստացել են առնվազն 7 տարի (բացառությամբ կենսաբանական ծնողի ընտանիք վերադարձածների), 2. ՀՀ մանկատների 2021 թ. շրջանավարտները։

Այս տարվա հոկտեմբերի 28-ի նիստում փոփոխություն կատարելով («ՀՀ  2019 թ.  պետբյուջեում վերաբաշխում եւ ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1555-Ն որոշման մեջ)՝ 3-րդ կետը լրացրել է։ Ըստ այդմ՝ պարզ է դառնում, թե ովքեր բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք չունեն. ա) ինքնասպասարկման ապահովման ունակություններ չունեցող շահառուները, բ) վերջին 5 տարվա ընթացքում բնակելի տարածք օտարած լինելու հիմքով բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունքը մերժված շահառուները, գ) կենսաբանական ծնողի ընտանիք վերադարձած Հայաստանի մանկատան սաները, դ) բնակելի տարածք օտարած Հայաստանի մանկատան սաները։

Ներկայացնենք այլ մանրամասներ՝ դարձյալ ըստ ԱՍՀ նախարարության։ Պետական այս գերատեսչության պարզաբանմամբ` մեր երկրի մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում դեռեւս առկա են որոշ խնդիրներ՝ բնակարանի գնման վկայագրով բնակարանի ձեռք բերման տեսանկյունից։ Միջոցառման շրջանակներում մանկատան 300 շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել 210-ը։ Կան շուրջ 20 ԲԳՎ ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացները (ընտրել բնակարանը, բնակարանի՝ մշտական բնակության համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի եզրակացության տրամադրումը, բանկային գործարքները եւն) ավարտին չհասցրած շրջանավարտներ։ Հետեւաբար, ռիսկ կա, որ կառավարության 2019 թ. որոշմամբ սահմանված ժամկետում նրանք չեն հասցնի իրացնել իրենց իրավունքը։

«Ելնելով որոշման հանդեպ պոտենցիալ շահառուների բողոքի եւ ուշադրության մեծությունից, ինչպես նաեւ Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունից բխող առաջարկներից՝ նախարարությունը նախաձեռնել էր որոշմանն առնչվող բոլոր դիմումների ուսումնասիրություն, որի արդյունքում բացահայտվել են եւս մի քանի համակարգային հարցեր, որոնց լուծումները գործող որոշմամբ տրված չեն» (ըստ ԱՍՀՆ-ի)։

Բանն այն է, որ որոշումը հստակ չի սահմանափակում եւ ոչ էլ սահմանում է, թե արդյոք սոցիալական բնակարանային ֆոնդում ժամանակավոր բնակվող մանկատան շրջանավարտները կարո՞ղ են դառնալ ծրագրի շահառու, թե՞ ոչ։ Գործնականում, սակայն, այս շահառուների խմբից ստացված դիմումները մինչ օրս մերժվել են։ Ելնելով այն հանգամանքից, որ սոցիալական բնակարանային ֆոնդում ժամանակավոր բնակվելու իրավունքը համարժեք չէ սեփականության իրավունքով բնակարան ձեռք բերելու իրավունքին, եւ որոշումը չի սահմանափակում այս խմբի իրավունքը ԱՍՀ նախարարությունը հարկ է համարում նրանց կրկին դիմելու եւ ԲԳՎ իրավունք ձեռք բերելու հնարավորություն տալ։ Հնարավորությունը տրամադրելու դեպքում կանխատեսվում է ունենալ շուրջ 25 շահառու։

Հաջորդ հարցը կապված է հաշմանդամություն ունեցող ու միաժամանակ ինքնասպասարկման ապահովման ունակություններ չունեցող մանկատան շրջանավարտներին ԲԳՎ իրավունքի տրամադրման հետ։ Թեեւ այս խմբի շահառուները ձեւական համապատասխանում են որոշման պահանջներին, սակայն նրանք ինքնուրույն բնակվելու փաստացի կարողություններ չունենալու դեպքում հայտնվում են անվտանգ կենսապահովման ռիսկի ներքո։ Նախարարությունը ստացել է դիմումներ Խարբերդի մասնագիտացված մանկատան շրջանավարտներից, որոնք, չնայած իրենց չափահասությանը, մինչ օրս բնակվում են Խարբերդի մանկատանը ինքնուրույն բնակվելու սահմանափակ կարողություններ ունենալու պատճառով։ Որոշումը չի սահմանում ինքնասպասարկման կարողությունների պահանջ, ինչպես նաեւ չկա այս պահանջի ստուգման փորձաքննության մեխանիզմ։ Սակայն, ելնելով ինքնասպասարկման ապահովման ունակություններ չունեցող մանկատան շրջանավարտների լավագույն շահից, նախարարությունը կարծում է, որ իրենց բնակապահովումը պետք է իրացվի ոչ թե ԲԳՎ-ի, այլ փոքր տների եւ որոշակի խնամքի ապահովման մեխանիզմով։

Հաջորդ խումբ խնդիրները կապված են այն հանգամանքի հետ, որ որոշումը վերաբերում է միայն պետական մանկատների շրջանավարտներին, մինչդեռ պետական մանկատան բազմաթիվ սաներ, անկախ իրենց կամքից, նաեւ ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունից ելնելով՝ ուղղորդվել են պետականից դեպի մասնավոր մանկատներ, գիշերօթիկ կամ այլ կրթական հաստատություններ, խնամատար ընտանիքներ։ Արձագանքելով այս խնդրին արդարացի լուծում գտնելու պահանջին՝ ԱՍՀՆ-ն հարկ է համարում տեւական ժամանակ պետական մանկատանը շուրջօրյա խնամք ստացած եւ հետագայում այլ հաստատություններում կամ այլընտրանքային խնամք ստացած սաների համար նույնպես ԲԳՎ իրավունքի ստացման պայման ստեղծել։ Այսինքն՝ առաջարկվում է պետական միջոցներով լուծել նաեւ այն մանկատան սաների բնակարանային խնդիրը, որոնք տեւական ժամանակ մնացել են պետական խնամքի ներքո եւ պետական մանկատները լքել են ոչ իրենց եւ ծնողների նախաձեռնությամբ։ Այս հարցին լուծում տալով` կանխատեսվում է ունենալ շուրջ 40 շահառու։

Ի միջի այլոց, այլ բողոքներ էլ կան, օրինակ՝ համասեփականությամբ բնակելի տարածությունն օտարած մանկատան շրջանավարտներից, կենսաբանական ընտանիք վերադարձած մանկատան սաներից կամ բնակարանի կարիք ունեցող մանկատան նախկին սաներից։ Այս խնդիրներին, ըստ ԱՍՀՆ-ի, այս ծրագրի շրջանակներում համակարգային  լուծում գտնել հնարավոր չէ, եւ դրանց անդրադառնալու անհրաժեշտություն կլինի բնակապահովման ռազմավարության ու դրանից բխող ծրագրերի շրջանակներում։

Ինչեւէ, հիշյալ որոշման մեջ փոփոխություններով, ինչպես ասացինք, եթե հակիրճ, ապա կերկարացվի ԲԳՎ ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացները ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտների` բնակարան ձեռք բերելու ժամկետը։ Նաեւ՝ սոցիալական բնակարանային ֆոնդում ժամանակավոր բնակվող մանկատան շրջանավարտները նույնպես կդառնան ծրագրի շահառու։ Կապահովվի անհրաժեշտ հիմք հաշմանդամություն ունեցող պետական մանկատան շրջանավարտների ինքնասպասարկման ունակությունների փորձաքննության մեխանիզմ ստեղծելու եւ այդ մեխանիզմի միջոցով ինքնասպասարկման ունակություններ ունեցողներին ԲԳՎ իրավունք տրամադրելու, իսկ չունեցողներին ԲԳՎ իրավունքի տրամադրումը մերժելու համար (կա շուրջ 15 դիմում)։ Ծրագրից օգտվելու համար հնարավորություն կտրվի 18 տարին լրացած մանկատան սաներին, ովքեր մանկատանը խնամք  ստացել են առնվազն 7 հանրագումարային տարի (մինչեւ 40 շահառու, բացառությունների մասին վերեւում խոսել ենք), եւ այս տարվա շրջանավարտներին (մինչեւ 9 շահառու)։

Հավելենք, որ բնակարանի գնման վկայագրի գործողության վերջնաժամկետ է սահմանվել 2022 թ. դեկտեմբերի 1-ը (2021 թ. նոյեմբերի 1-ի փոխարեն), իսկ դիմումներ ընդունելու վերջնաժամկետ՝ 2022 թ. հուլիսի 1-ը (2021 թ. հուլիսի 1-ի փոխարեն):

Թեգեր: բնակարանմանկատուն
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Զինվորներն իրենց հրամանատարին պաշտում էին

Զինվորներն իրենց հրամանատարին պաշտում էին

Հայ թատրոնի դիցուհին

Հայ թատրոնի դիցուհին

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist