Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայ թատրոնի դիցուհին

«…Եվ որոշեցի Ջոնիից հրաժարվել՝ թույլ չտալով, որ նա ինձնից հրաժարվի»

Նոյեմբերի 24, 2021
Սոցիում
Հայ թատրոնի դիցուհին
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
919
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ես երջանիկ եմ, որ վերադարձա Հայաստան: Եթե մնայի Ռումինիայում, ինչ իմանամ, կվերադառնայի՞ երբեւէ, եւ ի՞նչ կլիներ ինձ հետ: Այս դժվար կյանքն ինձ շատ բան է սովորեցրել: Ես իմ երջանկությունը դրսից չեմ քաղում: Ես փնտրում եմ իմ մեջ: Եվ այս տարիքիս ես երեւի ավելի շատ սիրում եմ մենակ մնալ, որովհետեւ ինքս ինձ հերիքում եմ, ես ինքս ինձ եմ խնամում, չեմ անտեսում: Նույնը հայրենիքն է. այսքան ցավ, որ մենք ենք տեսել, պիտի աչքի լույսի պես պահպանենք եղածը, որ գաղթի ճանապարհներին ընկածները գոնե երկնքում հանգիստ ննջեն…»:

      Վարդուհի ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ

Այսպիսին են մեծերը. նրանց համար հայրենիքն է սրբության սրբոցը: Այն սոսկ ապահով կենսավայր չէ, որտեղ պիտի միայն ապրեն ու վայելեն: Հայրենիքը նման է կենսատու մորը, որը նաեւ սիրո ու գուրգուրանքի կարիք ունի՝ անկախ այն հանգամանքից, թե որ երկրի երկնքի տակ է աչքերը բացել մայրաբաղձ իր զավակը:

Հայ բեմի անզուգական դիցուհիներից մեկը՝ Վարդուհի Վարդերեսյանը, հենց այդ՝ օտար երկնի տակ աչքերը բացած զավակներից մեկն է՝ ծնված Ռումինիայի Բուխարեստ քաղաքում: Նրա հայրը՝ կոշկակար Կարապետը, դեռեւս 1912 թվականին զգալով հնարավոր վտանգները՝ թողնում է Մարմարա ծովի ափին իր բնակավայր Ռոդոսթոն, որին թուրքերը նաեւ Թեքիրդաղ են կոչում, եւ տեղափոխվում Ռումինիա: Վարդուհին հորը կորցնում է, երբ ընդամենը վեց ամսական էր: Դժվարին մանկություն ապրած ապագա դերասանուհին 14 տարեկանում ավարտում է Բուխարեստի Հայկական վարժարանն ու, քանի որ ընտանիքը գումար չուներ, չի կարողանում շարունակել ուսումը: Ու քանի որ Բուխարեստում հայ տղամարդիկ հիմնականում կոշիկ էին կարում, իսկ կանայք՝ կոշիկի երեսներ, Վարդուհին նույնպես սովորում է այդ գործը: Մայրը նրա համար վարպետ է գտնում, որը երիտասարդ աղջիկ էր եւ ուներ իրենց բակում ապրող կոշկակար մորեղբայր: Կոշիկի երես կարել սովորող աղջնակի համար բարեբախտություն էր այս մարդու մեծ գրադարանը, որը դառնում է Վարդուհու բաց պատուհանը դեպի մեծ աշխարհ: Եվ նա, երբեւէ թատրոնում եղած չլինելով, որոշում է դառնալ դերասանուհի… Վերջապես բացվում են հայրենիքի դռները: 1946 թվականին, լսելով հայրենիքում դրախտային պայմանների մասին, մորը եւ քրոջը համոզում է վերադառնալ Հայաստան: «18 տարեկան էի, երբ Ռումինիայից եկանք Հայաստան,- այդ տարիներն այսպես է վերհիշել դերասսնուհին,- ինձ ու մորս տարան Նուբար փաշայի կառուցած ավան՝ Նուբարաշեն, որն այդ ժամանակ արդեն Սովետաշեն էր կոչվում, իսկ քույրս ամուսնու հետ տեղափոխվեց Լենինական: Իմ ուժեղ բնավորությունը գալիս է մեր դժվար կյանքից: Հայրենական պատերազմի տարիներին Ռումինիայում էինք ու զրկանքներ շատ էինք կրել: Մեզ Սովետական Հայաստանի մասին լեգենդներ էին պատմել, կարծում էինք՝ հրաշքներով լեցուն երկիր է, ու հեշտ պիտի ապրենք: Բայց եթե իմանայի էլ զրկանքներով լի այդ պայմանների մասին, էլի էի ուզելու գալ: Կիսասոված էինք ապրում: Մեր Սովետաշենի հարեւանները, ում տանն ապրեցինք, վաղուցվա հայրենադարձներ էին: Նրանք էլ շատ դժվար էին ապրում; Կորկոտ էին խաշում ու մի պնակ էլ մեզ էին տալիս: Ես ու մայրս կիսասոված ապրեցինք վեց ամիս: Հետո քույրս մեզ տարավ Գյումրի…»:

Կյանքը կամաց-կամաց ընկնում է հունի մեջ: 1947-ին, Ժան Էլոյանի խորհրդով, Վարդուհի Վարդերեսյանը սովորում է Լենինականի դրամատիկական թատրոնին կից ստուդիայում եւ խաղում նույն թատրոնում: Շուրջ մեկ տասնամյակ անց նրա առջեւ իր դռներն է բացում Երեւանի մայր թատրոնը:

1960-ին հայրենիք է այցելում մեծանուն Վիլյամ Սարոյանը: Այս այցից ոգեշնչված՝ Վարդան Աճեմյանը որոշում է Սունդուկյանի բեմ բարձրացնել գրողի «Իմ սիրտը լեռներում է» պիեսը:

-Վարդուհի, քեզ համար մի դեր եմ առանձնացրել,- դերասանուհու սենյակ մտնելով՝ ասում է Վարդան Աճեմյանը:

-Ի՞նչ դեր,- հարցնում է Վարդուհին:

-Լա՜վ դեր է, լա՜վ, բայց տղայի դեր ես կատարելու…

Եվ դերասանուհին 17 տարի շարունակ շքեղորեն մարմնավորում է Ջոնիի դերը եւ մի օր էլ հեռախոսազանգով հրաժեշտ տալիս իր սիրելի Ջոնիին, երբ արդեն այնքան էլ երիտասարդ չէր. «Ներկայացումն էլ, ինչպես մարդիկ, ծերանալ գիտե… Ես զգացի այդ ծերությունը, թեեւ խաղում էի, գլուխկոնծի էի տալիս, վազվզում էի, բայց մի օր հասկացա, որ կարող է իմ վազքն այդքան թեթեւ չէ, ինչպես 17 տարի առաջ, եւ որոշեցի Ջոնիից հրաժարվել՝ թույլ չտալով, որ նա ինձնից հրաժարվի…»,- տարիներ անց խոստովանելու էր բեմի տիրուհին:

Բազմաթիվ են Վարդուհի Վարդերեսյանի կերտած դերերը թատրոնում. Մարգարիտ՝ Շիրվանզադեի «Պատվի համար», Ռանեւսկայա՝ Չեխովի «Բալենու այգին», Քլերի Ցախնասյան՝ Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը», Իշխանուհի՝ Շանթի «Հին աստվածներ» ներկայացումներում, «Պեպոյում», հնչեղ այլ բեմադրություններում: Անմոռանալի են նրա դերակատարումները հեռուստաթատրոններում, որոնք այնքա՛ն սիրված էին ու հիմա էլ բաղձալի: Ցավոք, դրանց փոխարինելու են եկել անհամ ու անասելիք հեռուստասերիալները, որոնք բազմանում են ջրած սնկերի նման…

Թատերական դերերին զուգահեռ տաղանդաշատ դերասանուհին նկարահանվել է նաեւ ֆիլմերում՝ «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե», այլ կինոնկարներ:

«Երբեմն ինձ հարցնում են՝ երջանի՞կ եմ, արդյոք, ես… Այո, երջանիկ եմ. ի՞նչ է պետք մարդուն երջանկության համար՝ սիրած գործ, ընտանիք, երեխաներ ու թոռներ: Ինձ ավելին երբեք էլ պետք չի եղել…»: Երջանկության սքանչելի բանաձեւ ապրողներիս: Ուրեմն ապրենք՝ մեր հարգանքն ու երախտագիտության խոնարհումը բերելով մեր անմեռ երախտավորներին…

Թեգեր: դերասանթատրոնՎարդուհի Վարդերեսյան
Կիսվել4Tweet2Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Մանանան երկնքից է թափվում…

Մանանան երկնքից է թափվում…

Շալուա գետի հովիտ-2

Շալուա գետի հովիտ-2

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist