Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Ախտորոշիչ հավաքածուի ձեռքբերման գումարն ավելացվել է

Հաստատվել է դաբաղ հիվանդության շճահետազոտության ծրագիրը

Նոյեմբերի 26, 2021
Այլք
Ախտորոշիչ հավաքածուի ձեռքբերման գումարն ավելացվել է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
170
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Դաբաղ հիվանդությունը հատուկ վտանգավոր, կարանտինային եւ պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ՝ խիստ հպավարակային հիվանդություն է եւ ընդգրկված է ՀՀ կառավարության 2006 թ. օգոստոսի 3-ի «Կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր եւ պարտադիր ծանուցման ենթակա հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 1081-Ն որոշման հավելվածների ցանկում: Դաբաղ հիվանդության դեմ կանխարգելիչ միջոցառումները (պատվաստումներ) ունեն ռազմավարական նշանակություն, իսկ վիրուսը համարվում է հատուկ վտանգավոր ախտածին: 

ՀՀ-ն 1997-ից Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ) լիիրավ անդամ-երկիր է եւ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանում կենդանիների վարակիչ հիվանդությունները ենթակա են պարտադիր ծանուցման եւ գրանցման: Կենդանիների վարակիչ հիվանդությունների միջազգային ծանուցումը կատարվում է ԿԱՀԿ պաշտոնական կայք էջում՝ սահմանած ընթացակարգով: Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ հանրապետությունում պարտադիր ծանուցման ենթակա, հատուկ վտանգավոր եւ կարանտինային վարակիչ հիվանդությունների արձանագրման դեպքում, համաձայն «Անասնաբուժության մասին» օրենքի նույն՝ 19-րդ հոդվածի՝ ԿԱՀԿ ծանուցման դեպքում կարգելափակվի  արտահանման եւ ներկրման գործընթացը: Օրինակ՝ դաբաղը մշտական խնդիր է տարածաշրջանի երկրների համար, եւ չնայած վերջին տարիներին ՀՀ-ում, ի հաշիվ հակադաբաղային պատվաստումների, կայուն անասնահամաճարակային վիճակ էր, 2016 թ. գրանցվել էր հիվանդության բռնկման դեպք` պայմանավորված գենտիկորեն նոր A տիպի AGVII դաբաղի վիրուսի ենթատիպով: Այդ տարի ԿԱՀԿ պաշտոնական կայքէջում հրապարակվել էր խոշոր եղջերավոր կենդանու դաբաղի 1 դեպք, որը տեւական ժամանակ հանգեցրել էր մեր երկրից կենդանական ծագման հումքի եւ մթերքի արտահանման գործընթացի արգելափակմանը։

Անասնահամաճարակային կայուն իրավիճակի ապահովման համար կարեւոր նշանակություն ունի դաբաղ հիվանդության շճաբանական հետազոտությունը։

Ուստի դաբաղ հիվանդության նկատմամբ պատվաստումների արդյունավետության, շճաբանական հետազոտությունների վրա հիմնված հիվանդության հնարավոր ներթափանցման ռիսկերի գնահատման, թիրախային համայնքներում դաբաղ հիվանդության վիրուսի շրջանառությունը հայտնաբերելու կամ բացառելու համար անհրաժեշտություն է առաջացել իրականացնել «Դաբաղ հիվանդության շճահետազոտություն ռազմավարական ծրագիրը, միջոցառումների կատարման ժամանակացույցը, նմուշների հավաքագրման տվյալների եւ լաբորատոր փորձաքննության արդյունքների ձեւերը հաստատելու մասին» ծրագիրը։ Կառավարությունը երեկվա նիստում (չզեկուցվող հարցերի շարքում) հաստատեց սա։

Մինչ ծրագրին հակիրճ անդրադառնալը՝ տեղեկացնենք, թե ընդհանրապես ինչ կարգի հիվանդություն է այս դաբաղը։ Այն ընտանի եւ վայրի երկկճղակավոր կենդանիների սուր վարակիչ վիրուսային հիվանդություն է, որն ընթանում է կարճատեւ տենդով, բերանի խոռոչի լորձաթաղանթի, միջկճղակային տարածության, մաշկի բշտիկային ախտահարումներով: Այն կարող է տարածվել չափազանց արագ եւ վարակել զգայունակ կենդանիների հոծ խմբեր` մեծ տնտեսական վնաս հասցնելով անասնապահությանը: Հիվանդության հարուցիչը ռիբովիրուսն է, ունի 7 հիմնական տեսակներ եւ մի քանի տասնյակ ենթատեսակներ: Դաբաղի վիրուսը շատ զգայունակ է ջերմության եւ ջրածնի իոնների քանակի փոփոխության նկատմամբ: Արտաքին միջավայրում վիրուսի պահպանման լավագույն պայմաններն են ցածր ջերմաստիճանը, բարձր խոնավությունը եւ ջրածնային իոնների չեզոք միջավայրը: 37-38 աստիճանի պայմաններում վիրուսը զրկվում է իր ախտածնությունից 12-96 ժամվա ընթացքում: Թթվային եւ խիստ հիմնային միջավայրերում վիրուսները շատ արագ ոչնչանում են: Վարակին բնորոշ կլինիկական նշաններն են թքահոսությունը, մարմնի բարձր ջերմությունը, կաղությունը եւն: Վարակի աղբյուր են հիվանդ կենդանիները, որոնք մեծ քանակությամբ վիրուս են արտազատում արտաքին միջավայր ոչ միայն հիվանդության կլինիկական նշանների դրսեւորման փուլում, այլեւ գաղտնի շրջանում եւ նույնիսկ առողջացման ընթացքում: Գաղտնի շրջանը տեւում է 1-7 օր, իսկ երբեմն` մինչեւ 14 օր: Վարակված կենդանիների օրգանիզմից դաբաղի վիրուսն արտաքին միջավայր կարող է արտազատվել արտաշնչվող օդի, թքի, մեզի, կաթի, սերմնահեղուկի, կղանքի, արյան վիրուսային էքսուդատի, պտղաջրերի, քթի, աչքերի եւ այլ արտազատուկների հետ: Հիվանդացած-առողջացած, դաբաղի դեմ պատվաստված եւ հիվանդների հետ պահված կենդանիները երկար ժամանակ (մեկ տարվա չափով) կարող են մնալ վիրուսակիր եւ լինել վարակի հարուցչի հնարավոր աղբյուր:

Խոսենք կառավարության` երեկվա նիստում հաստատած ծրագրից։ Սրա անհրաժեշտությունը, ըստ էկոնոմիկայի նախարարության, բխում է նաեւ այն հանգամանքից, «որ Հայաստանը ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությանը կից Եվրոպական միության դաբաղի վերահսկողության ծրագրի անդամ է եւ գտնվում է դաբաղ հիվանդության վերահսկողությունը Հայաստանում ճանապարհային քարտեզի 2-րդ փուլում»։ Եվ 3-րդ փուլ տեղափոխվելու համար անհրաժեշտ պայման է ամենամյա դիտարկումը։ ԱՊՀ մասնակից պետությունների` դաբաղի դեմ պայքարի եւ կանխարգելման  համատեղ միջոցառումների որոշման շրջանակներում պարտադիր պայման է դաբաղի դեմ պայքարի եւ կանխարգելման շճահետազոտության մոնիտորինգային ծրագրի առկայությունը:

Ծրագրի շարունակականության  նպատակն է՝ 1. բացահայտել  մեր երկրում դաբաղ հիվանդության դեմ պատվաստումների արդյունավետությունը եւ 2. պաստվաստված անասնագլխաքանակի մոտ ձեւավորված իմունիտետի՝ վարակամերժության լարվածությունը կենդանիներից վերցված արյան նմուշներում շճաբանական հետազոտություններով կառուցվածքային սպիտակուցների եւ ոչ կառուցվածքային սպիտակուցների հակամարմինների ուսումնասիրությունը։ Սա հնարավորություն կընձեռի բացահայտել դաբաղ հիվանդության շրջանառությունը տարբեր ռիսկային գոտիներում, գնահատել հիվանդության տարածվածության եւ ներթափանցման ռիսկերը, ինչը կարեւոր խթան կլինի կենդանական ծագման մթերքի եւ հումքի արտահանման գործընթացում։

Անդրադառնանք ծրագրի ֆինանսական բաղադրիչին։ Ծրագիրն իրականացվում է յուրաքանչյուր տարի «Պետական բյուջեի մասին» օրենքով ծրագրի գծով սահմանվող միջոցների հաշվին։ Ծրագրի միջոցառումների արդյունավետությունը կախված է ֆինանսական հետեւյալ երկու բաղադրիչներից՝ ախտորոշիչ հավաքածուների եւ անասնաբուժական պարագաների ձեռք բերում, լաբորատոր փորձաքննությունների իրականացում եւ վերլուծություն:

2021 թ. ծրագրի պետական բյուջեն ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման համաձայն` կազմել է 10 246,0 հազ. դրամ, որից ախտորոշիչ հավաքածուների եւ անասնաբուժական պարագաների ձեռքբերման համար՝ 8 446,0 հազ. դրամ եւ 1 800,0 հազ. դրամ լաբորատոր փորձաքննությունների իրականացման համար։ Սակայն փաստացի ձեռքբերման արդյունքում ախտորոշիչ հավաքածուների գինը կազմել է 12 300,0 հազ. դրամ (ներառյալ ԱԱՀ-ն)։

Հաշվի առնելով գների անկանխատեսելի սղաճը՝ 2022 թ. ծրագրի պետական բյուջեն կազմել է 20 260,0 հազ. դրամ, որից ախտորոշիչ հավաքածուների եւ անասնաբուժական պարագաների ձեռքբերման համար՝ 18 460,0 հազ. դրամ եւ 1 800,0 հազ. դրամ լաբորատոր փորձաքննությունների իրականացման համար (ներառյալ ԱԱՀ-ն)։

Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Այն մասին, թե ինչու պետք է կործանվի Օսմանյան կայսրությունը

Այն մասին, թե ինչու պետք է կործանվի Օսմանյան կայսրությունը

Գրականությունը մերձեցնում է մշակույթներն ու ժողովուրդներին

Գրականությունը մերձեցնում է մշակույթներն ու ժողովուրդներին

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist