Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արդեն մի քանի սերունդ պատերազմ տեսած արցախցուն դժվար է կրակոցներով վախեցնել

Ճանապարհների բացման հարցում Ադրբեջանի առավելապաշտական ձգտումները փակուղային են

Դեկտեմբերի 4, 2021
Տարածաշրջան
Արդեն մի քանի սերունդ պատերազմ տեսած արցախցուն դժվար է կրակոցներով վախեցնել
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
568
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի շփման գծում արձանագրվեց հրադադարի խախտման հերթական դեպքը: Ադրբեջանի զինված ուժերը դեկտեմբերի 2-ին Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ տեղակայված դիրքերից կրակահերթեր են արձակել, որոնք տեւել են 10-15 րոպե։ Ադրբեջանցիները կիրառել են հիմնականում հրաձգային զինատեսակներ։ Հրադադարն արձանագրվել է  հայկական խոշոր բնակավայրի հարեւանությամբ, եւ կրակոցների ձայները մոտիկից լսել են տեղի բնակիչները: Միջադեպը հաջորդեց Սոչիի հանդիպմանը, որտեղ ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում Ադրբեջանի կողմից պարբերաբար կատարվող խախտումներն Ալիեւը բնութագրեց որպես համակարգային խնդրի պատահական դրսեւորումներ:

Սոչիի հանդիպումից կարճ ժամանակ անց Արցախի բնակավայրի բնակելի տների ուղղությամբ արձակած այս կրակահերթերից կարելի է ենթադրել, որ Ալիեւի արդարացումն ընդունվել է, եւ վերջինս իրեն նեղություն չի տալիս զինված ուժերին ասելու, որ եռակողմ հայտարարությամբ սահմանված հրադադարի պահանջը կատարեն, եւ ստացվում է, որ ադրբեջանցի զինվորն ազատ է համակարգային խնդրի շրջանակներում պարբերաբար կրակելու հայկական գյուղերի ուղղությամբ:  Պաշտոնական Բաքվի նման պահվածքն առաջին հերթին Արցախի խաղաղ բնակչությանը վախի մթնոլորտում պահելու քաղաքականության շրջանակներում է: Արդեն մի քանի սերունդ պատերազմ տեսած արցախցուն դժվար է նման կրակոցներով վախեցնել: Այս պարզ ճշմարտությունը հասու չէ Ադրբեջանի առաջնորդին, քանի որ արցախյան նախորդ պատերազմներում նա տեսել է, թե ինչպես մի քանի արկի պայթյունից հետո ողջ արեւմտյան Ադրբեջանը փախչում է դեպի Բաքու: Ադրբեջանի քաղաքական վերնախավը պետք է վաղուց հասկանար այդ պարզ ճշմարտությունը, բայց հայտնի ընտանի կենդանու համառությամբ շարունակում է դիմացինին իր «արշինով չափել»:

Մյուս կողմից՝ հրադադարների խախտման նման դեպքերը Բաքվի համար դարձել են քաղաքական խոսույթի տարր: Վերջինս այդ կրակոցներով արտահայտում է իր դժգոհությունն Արցախի շուրջ բանակցություններում իրեն ոչ ձեռնտու զարգացումների վերաբերյալ: Պարզվում է, որ այդ տրամաբանության համաձայն՝ վերջին կրակոցների համար էական նախադրյալներ կային:

Կարմիր շուկայի հարեւանությամբ հերթական կրակոցնրը հնչել են այն ժամանակ, երբ պարզ է դարձել, որ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով բանակցություններն ընդհատվել են, իսկ ընդհատման պատճառը հերթական անգամ Ադրբեջանի առավելապաշտական ձգտումներն են եղել: Ինչպես հայտնել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ադրբեջանը կրկին բանակցություններում առաջ է քաշել Սյունիքով վերաբացվելիք ճանապարհի հարցում միջանցքի տրամաբանությունը: Սա` այն դեպքում, երբ Սոչիի եռակողմ հանդիպման ամփոփիչ ասուլիսում ունեցած խոսքից կարծես թե երեւում էր, որ Ալիեւը հասկացել է Հայաստանի տարածքով միջանցքի բացման անհնարինությունը: Բաքվի առաջնորդն իր խոսքում օգտագործեց տրանսպորտային երակներ ձեւակերպումը:

Փոխվարչապետերի եռակողմ բանակցությունները վերսկսվելու են մի քանի օրից, եւ կարելի է ակնկալել, որ Ադրբեջանը կհրաժարվի իր ծայրահեղ դիրքորոշումից, քանի որ այդ բանակցությունների արդյունքներին սպասում են երեք երկրի ղեկավարները, որոնց հերթական հանդիպումը նախանշված է առաջիկայում՝ հենց փոխվարչապետների գլխավորած աշխատանքային խմբի քննարկումների արդյունքների շուրջ:

Պարզ է, որ հետպատերազմյան կարգավորումներով որոշակի հանգրվանի հասնելու այս քայլերը պետք է արդյունք տան մինչեւ բրյուսելյան հանդիպումը, հետեւաբար, Ադրբեջանը ստիպված կլինի մեղմել իր դիրքորոշումը, հակառակ դեպքում վատ դրության մեջ կդնի ՌԴ-ին, որը միջնորդական ահռելի ջանքեր է գործադրում Արցախի շուրջ իրավիճակը կայուն պահելու ուղղությամբ: Իսկ քաղաքական բանակցությունների յուրաքանչյուր փուլից առաջ իրավիճակի նման ապակայունացումներով իր համար բացարձակ ձեռնտու որոշումների հասնելու մարտավարությունը չի աշխատել ու չի աշխատելու, եւ դրանք ընդամենը որպես եռակողմ հայտարարության խախտման հերթական դեպքեր կարձանագրվեն՝ Ադրբեջանի անփոփոխ հեղինակությամբ:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Թեգեր: ԱդրբեջանԱրցախժողովուրդԿարմիր Շուկապատերազմ
Կիսվել2Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Կվերադառնա՞, արդյոք, Ուզբեկստանը ՀԱՊԿ

Կվերադառնա՞, արդյոք, Ուզբեկստանը ՀԱՊԿ

ԵՄ-ն հաստատել է չինական նախագծի այլընտրանքը

ԵՄ-ն հաստատել է չինական նախագծի այլընտրանքը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist