Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

ԵՄ-ն հաստատել է չինական նախագծի այլընտրանքը

17 մլրդ եվրո՝ Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Մոլդովային եւ Ուկրաինային

Դեկտեմբերի 4, 2021
Միջազգային
ԵՄ-ն հաստատել է չինական նախագծի այլընտրանքը
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
703
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Չորեքշաբթի Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ներկայացրել է «Global Gateway» («Գլոբալ դարպասներ») նախագիծը, որը Եվրամիությունից դուրս ենթակառուցվածքներում ենթադրում է մոտ 300 մլրդ եվրոյի ներդրում: Չնայած այն բանին, որ նախագծին վերաբերող պաշտոնական ելույթներում հակաչինական հռետորաբանություն չկա, Եվրամիության մի շարք ներկայացուցիչներ ու փորձագետներ վստահ են, որ այդ կերպ միավորված Եվրոպան մարտահրավեր է նետում Չինաստանին: Ի դեպ, դա տեղի է ունենում այնտեղ, որտեղ Չինաստանն ուժեղ է դարձել վերջին տարիներին՝ արտասահմանյան մասշտաբային նախագծերում: Արդյունավետ իրականացման դեպքում «Global Gateway»-ը հնարավորություն ունի մրցակցել Չինաստանի տնտեսական էքսպանսիայի հետ:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովը հաստատել է նախագիծը:

«Մենք գիտենք, որ ամբողջ աշխարհում ներդրումների հսկայական պահանջ կա,-հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:- Բայց երբ խոսքը ներդրումների ընտրության հնարավորությունների մասին է, ապա դրանք բավական սահմանափակ են: Գոյություն ունեցող մի շարք տարբերակները շատ հաճախ պարունակում են մանր տառերով գրված պայմաններ, որոնք հանգեցնում են ֆինանսական, քաղաքական կամ սոցիալական լուրջ հետեւանքների»:

Նա իր ելույթում ոչինչ չի ասել Չինաստանի մասին, սակայն երբ նրան հարցրել են այդ մասին, Լյայենը «Global Gateway»-ն անվանել է «իսկական այլընտրանք» չինական ներդրումներին:

Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է, որ շատ երկրներ արդեն Չինաստանից ներդրումներ ներգրավելու փորձ ունեն։ «Նրանց այլ՝ ավելի լավ առաջարկներ են պետք: Նրանք նաեւ մեզ հետ աշխատանքի փորձ ունեն եւ գիտեն, որ մեր նախագծերը թափանցիկ են, ուղեկցվում են արդյունավետ կառավարմամբ եւ իրենցից հետո անտանելի պարտքեր չեն թողնում»,- ասել է նա։

«Եվրամիության համար գլոբալ կապերն սկսվում են մեր հարեւան երկրներից»,- նշել է հարեւանության եւ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյին: Նա հիշեցրել է, որ ԵՄ-ն արդեն ներկայացրել է տնտեսական եւ ներդրումային ծրագրեր արեւմտյան Բալկանների համար։ Նրա խոսքերով՝ դրանք առաջին հերթին ուղղված են ինչպես այս տարածաշրջանների երկրների միջեւ, այնպես էլ ԵՄ-ի հետ կապերի ամրապնդմանը։ «Մարդիկ, ապրանքները, ծառայությունները եւ էներգակիրները «կշարժվեն» ավելի արագ եւ էժան»,- ավելացրել է Վարհեյին:

Նա նշել է, որ արեւմտյան Բալկանների 6 երկրում Եվրամիության նպատակն է երկաթգծով եւ ավտոմոբիլային ճանապարհներով իրար, ինչպես նաեւ Եվիամիության հետ կապել նրանց մայրաքաղաքները: Իսկ ահա «Արեւելյան գործընկերության» (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա եւ Ուկրաինա) համար ներդրումային պլանը նախատեսում է 17 մլրդ եվրոյի ներդրումների ներգրավում:

«Սա ներառում է թվային ենթակառուցվածքի նախագծեր, ինչպիսիք են Սեւ ծովի հատակի երկայնքով օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը, էլեկտրահաղորդման գիծը, որը Վրաստանը եւ Կովկասը կմիացնի ԵՄ-ի հետ, կամ տարածաշրջանում գերարագ ինտերնետին հասանելիության զարգացումը»,- ասել է եվրահանձնակատարը։

«Global Gateway»-ի համար միջոցները չեն հատկացվի ԵՄ բյուջեից: Եվրահանձնաժողովը նախատեսում է դրանք ներգրավել Եվրամիության աջակցության եւ նրա անդամ երկրների դրամաշնորհների, վարկերի, երաշխիքների եւ աջակցության միջոցով։

ԵՄ-ն մտադիր է 135 մլրդ եվրո ստանալ նոր գործիքի՝ Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի միջոցով։ Դրա համար Եվրամիությունը Եվրոպական ներդրումային բանկի հետ միասին նախատեսում է 40 մլրդ եվրոյի երաշխիքներ տրամադրել։ Եվս 18 մլրդ եվրո կկազմեն ԵՄ արտաքին աջակցության ծրագրերի դրամաշնորհները: Նախատեսվում է լրացուցիչ 145 մլրդ եվրոյի ներդրումներ իրականացնել եվրոպական ֆինանսական կառույցների միջոցների շնորհիվ։

Այս գումարները կտրամադրվեն որոշակի պայմաններով։ Խոսքը, մասնավորապես, ժողովրդավարական չափանիշների պահպանման եւ օրենքի գերակայության մասին է։ Բացի այդ, նախագծերը պետք է համապատասխանեն ԵՄ առաջնահերթություններին, առաջին հերթին՝ «կանաչ» եւ թվային վերափոխումներին։

Եվրամիության կողմից առաջարկված նախագիծը վերաբերում է թվային տեխնոլոգիաներին, տրանսպորտային ոլորտին, էներգետիկային, այն երկրներին, որոնք Եվրոպայից դուրս են: Առաջին հերթին խոսքը Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, Կենտրոնական Ասիայի մասին է: Դատելով նախնական հայտարարություններից՝ Եվրամիությունը փորձում է շեշտը դնել խելացի ներդրումների վրա, որոնք կենթադրեն որակյալ ենթակառուցվածքների ստեղծում: Միջոցները նախատեսվում է ծախսել մինչեւ 2027 թ.: Եվրամիության կողմից մասամբ կարող է ֆինանսավորվել նաեւ անցումը «կանաչ» տեխնոլոգիային: Եվրոպական գործարարության համադաշնությունում, որը ԵՄ-ի կազմում եվրոպական երկրների շահերն է լոբբինգ անում, արդեն նշել են, թե Բրյուսելը պետք է հոգ տանի, որ միջոցները «չցրվեն», այլ ուղղվեն խոշոր նախաձեռնությունների իրականացմանը։

«ԵՄ-ի ընդգրկման ռազմավարությունը պետք է որոշի ճշգրիտ առաջնահերթությունները եւ կենտրոնանա այն ամենի վրա, ինչն ամենակարեւորն է, այլ ոչ թե փորձի ամեն ինչ միաժամանակ անել»,- զգուշացրել են կազմակերպությունում:

Նման դիրքորոշումն ակնհայտորեն չի նպաստի «կանաչ» օրակարգի առաջխաղացմանը։ Բանն այն է, որ ֆինանսավորումն առաջին հերթին վերաբերելու է զարգացող երկրներին։ Իսկ այսօր նրանց համար բնակչության աճի պայմաններում շատ ավելի կարեւոր է պահպանել ՀՆԱ-ի աճը, քան շտապ փրկել բնությունը։ Ուստի, թեեւ կանաչ տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու նպատակն արժե դրան, այն ավելի շատ հարգանքի տուրք է նորաձեւության միտումներին, քան գործնականում իրականացվող նախաձեռնություն:

Ուղղակիորեն այն մասին, որ նախագիծը հակադրվում է Չինաստանի ազդեցությանը, չի խոսվում։ Սակայն այդ փաստը խոստովանում են նույնիսկ ԵՄ-ին մոտ կանգնած պաշտոնյաները։ Օրինակ՝ ԵՄ-ում Գերմանիայի ներկայացուցիչ Միքայել Կլաուսը։ Ի վերջո, նախագիծը վերաբերում է այն շրջաններին, որոնց Չինաստանը ներգրավում է իր «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախագծում։ Բայց նաեւ մոլորակի այլ մասերում չինական եւ եվրոպական շահերը կարող են հատվել: Օրինակ՝ Բրյուսելը կարող է փորձել «խլել» Բրազիլիան Չինաստանից՝ որպես հաղթաթուղթ ունենալով կապերը եւ Պորտուգալիայի ու լատինաամերիկյան երկրի միջեւ լեզվական խոչընդոտի բացակայությունը, ինչպես նաեւ ուժեղացնել իր ներկայությունն Աֆրիկայում, որտեղ Չինաստանի տնտեսական դիրքերն այսօրվա դրությամբ չափազանց ուժեղ են:

«Չինաստանը նույնպես ոչ միայն այլոց ենթակառուցվածքային նախագծերն է իրականացնում արտասահմանում, այլ դրանք ծառայեցնում է իր կարիքներին, իր նախաձեռնություններին։ Պեկինը հնացած կամ ավելորդ արտադրությունների մի մասը տեղափոխում է զարգացող երկրներ: Այդուհանդերձ, Արեւմուտքը, մասնավորապես՝ ԵՄ-ն, կարող է մրցակցություն ապահովել:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը մինչ այժմ կազմել է ոչ ավելի, քան 130 մլրդ դոլար, չնայած երբեմն խելահեղ թիվ է նշվում՝ 1 տրիլիոն դոլար: Բայց հարկ է շեշտել, որ Չինաստանի հետ համագործակցությունն իր մինուսներն ունի. միշտ չէ, որ ֆինանսավորման սխեմաները թափանցիկ են, միշտ չէ, որ միջոցներն արդյունավետ են օգտագործվում, չնայած Չինաստանի ձեռքբերումների նկատմամբ ընդհանուր հիացմունքին:

Ընդհանուր առմամբ՝ Եվրոպան հնարավորություն ունի վերահսկողության տակ վերցնել այն երկրները, որոնցում Չինաստանի ազդեցությունը դեռ այնքան էլ ուժեղ չէ։ Իսկ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ուգանդան կամ Պակիստանը, որտեղ չինացիները մեծ ներդրումներ են կատարել, Պեկինը դժվար թե հեշտ զիջի:

Կիսվել3Tweet2Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Միջազգային շուկայում նավթի գնանկումն ու Հայաստանը

Միջազգային շուկայում նավթի գնանկումն ու Հայաստանը

«Տղերքը, որոնք չկան»…

«Տղերքը, որոնք չկան»…

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist