Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 11, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Եվ Համո Բեկնազարյանը բացականչեց.

Սա արդեն այն է, ինչ ես ուզում եմ…»

Դեկտեմբերի 9, 2021
Այլք
Եվ Համո Բեկնազարյանը բացականչեց.
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
422
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Թիֆլիսի օրիորդաց վարժարանում, ուր սովորում էի 1919 թվականին, հոբելյանական երեկո էր կազմակերպված ի պատիվ Հովհաննես Թումանյանի գրական գործունեության 25-ամյակի: Վարժարանի սաների ուժերով բեմադրվելու էր «Անուշ» օպերան: Անուշի դերը հանձնարարված էր ինձ: Երեկոյին ներկա էին Հովհաննես Թումանյանը եւ Արմեն Տիգրանյանը: Ներկայացումից հետո ինձ մոտեցան նրանք, խրախուսեցին եւ ասացին, որ իմ տեղը թատրոնն է: Վերջ: Այդ երկու խոշոր արվեստագետների կարծիքը սրբություն էր ինձ համար եւ այդ կարծիքը մեկընդմիշտ որոշեց իմ կյանքի ուղին…»:

Արուս ԱՍՐՅԱՆ

Իսկ բեմական ուղին նախանշելու պարագայում էական նշանակություն էր ունենալու այդ ժամանակներում լիուլի հայաշունչ թիֆլիսյան այն միջավայրը, որտեղ հայտնվել էր վրաց մայրաքաղաք ուսանելու եկած ապագա ժողովրդական դերասանուհին: Ամեն օր փութալու էր զմայլվելու արդեն սիրված ու ճանաչում ունեցող Հասմիկի, Արուս Ոսկանյանի, Օլգա Գուլազյանի, Ավետ Ավետիսյանի անզուգական ելույթներով: Իսկ իր դերասանական առաջին ու վճռորոշ փայլուն ելույթին հետեւելու էր Օլգա Մայսուրյանի նախաձեռնությունը՝ ընտրել դերասանական տաղանդով օժտված երիտասարդների՝ Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում ուսանելու նպատակով: Արդեն Անուշի դերակատարումով այդ երաշխիքը վաստակած Արուսը գերազանցությամբ է հանձնում նախնական քննությունները, սակայն ընտանիքի նյութական ծանր վիճակի պատճառով հրաժարվում է ընձեռված հնարավորությունից: Դա 1922-ին էր:

Այդուհետ աշխատանքի էր անցնելու Թիֆլիսի հայ դրամայում՝ այժմյան Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոն: Սակայն դերասանուհու աստղը շողալու էր հայրենիքում. 1929 թ. հրավիրվում է Գյումրիի նորաստեղծ երկրորդ պետական դրամատիկական թատրոն: Թիֆլիսյան անցյալը մնում է հեռվում: Այստեղ Ասրյանին ճանաչում ու հռչակ էր բերելու Շողակաթի դերը՝ Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացման մեջ, այնուհետեւ մարմնավորելու էր Միրանդոլինային՝ Գոգոլի «Հյուրանոցի տիրուհին» պիեսում: Մի դեր՝ անզուգական, գունեղ ու հմայիչ կերպավորմամբ: Իսկ բեմադրիչը մեծանուն Վարդան Աճեմյանն էր, որի հետ Արուս Ասրյանին երկար տարիներ աշխատելու բախտ էր վիճակված. 1940 թ. դերասանուհին հրավիրվում է մայրաքաղաքի՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն: Իսկ այստեղ հայ բեմարվեստի մեծերն էին, որոնց խաղով ինքը սքանչացել էր ժամանակին ու հիմա դառնում էր նրանց խաղընկերը:

Սա երանելի բախտ էր ու պարտավորեցնող իրողություն: Եվ մայր թատրոնի բեմում ստեղծում է փայլուն կերպարներ, որոնցից առանձնանալի էին մանավանդ մայրերի եւ մամիկների դերակատարումները՝ Մարգարետ. «Բրոուդի ամրոցը», Հեղինե՝ «Գարնան անձրեւ», Մարե՝ «Հանրապետության նախագահը», Նուբար՝ «Աշխարհն, այո, շուռ է եկել», Անուշ՝ «Բաղդասար Աղբար», Տատիկ՝ «Իմ սիրտը լեռներում է», Լուիզա՝ «Սեր եւ խարդավանք», Նաստյա՝ «Հատակում»… Եվ այսպես՝ շուրջ 250 ամենատարբեր դերեր՝ ամենատարբեր ներկայացումներում: Եվ այդ կերպավորումներով սքանչանալու էր ոչ միայն թատերասեր հասարակությունը, այլեւ թատերական տեսաբանները, մեծահամբավ իր խաղընկերները:

Հանճարեղ ու անգերազանցելի Վահրամ Փափազյանը եւս գնահատանքի խոսք էր ասելու. «Արուս Ասրյանի արվեստին բնորոշ է ճկուն խաղը, ցայտուն ռիթմը եւ շեշտված դերապատկերների նասխասիրությունը: Հիանալի սուբյեկտ է եւ միեւնույն ժամանակ՝ կատակերգու»: Նրա կրտսեր գործընկերները նույնպես սքանչանալու էին. «Տիկին Արուսը որքան փոթորկալից էր բեմում, նույնքան լուռ ու անխոս՝ կյանքում,- գրելու էր Երվանդ Ղազանչյանը:- Արուս Ասրյանի հետ նույն բեմում խաղալն ավելի մեծ դպրոց էր, քան որեւէ բուհում սովորելը»:

Բեմական հարուստ ժառանգությանը զուգահեռ, սիրված դերասանուհին իր խոսքն է ասել նաեւ հայկական կինոարվեստում. մեզանից ո՞վ չի հմայվել 1940-ին ռեժիսոր Ամասիյ Մարտիրոսյանի նկարահանած «Քաջ Նազար» ֆիլմով, Արուս-Ուստիանի այնքա՛ն բնական ու տպավորիչ խաղով: Իսկ 1943-ին, երբ Համո Բեկնազարյանը նկարահանում էր «Դավիթ-Բեկ» ֆիլմը, այնտեղ կար մի էպիզոդիկ դեր, որի համար ռեժիսորը փնտրտուքների մեջ էր: Դա սեւամորթ աղախնու՝ Զեյնաբի դերն էր, որը շատերն էին փորձել, բայց՝ ապարդյուն: Իսկ երբ սկսում է երգել փորձի համար հրավիրված Արուս Ասրյանը, Բեկնազարյանը բացականչում է. «Սա արդեն այն է, ինչ ես ուզում եմ…»:

Իսկ դերասանուհին «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման մեջ Տատիկի գրեթե անխոս դերում արդեն բացահայտել էր նաեւ երգելու անուրանալի իր շնորհը: Եվ երգել էր հայ մարդու հոգու երգը՝ «Կռունկը»՝ սրտամաշ ու կարոտալի…

Թեգեր: Արուս ԱՍՐՅԱՆմշակույթ
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ՀՀ ԶՈՒ-ի բարեփոխումների հրամայականը

ՀՀ ԶՈՒ-ի բարեփոխումների հրամայականը

Ամենաընթերցվածը

  • Ջութակահարի… վերադարձը

    Ջութակահարի… վերադարձը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Թումանյանի ընտանիքը, զավակները

    65 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16
  • Էլի «գարուն» կգա

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հիսուս Քրիստոսի առակները

    41 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist