Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Հիմքեր կան՝ ներգրավելու Հնդկաստանին ու Իրանին

Դիրքորոշման վերանայումն անհրաժեշտություն է

Դեկտեմբերի 10, 2021
Միջազգային
Հիմքեր կան՝ ներգրավելու Հնդկաստանին ու Իրանին
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
191
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աֆղանական «Թալիբանի» հարցում Հնդկաստանն ու Ռուսաստանը նույն դիրքորոշումն ունեն: Այս մասին Դելի կատարած այցի ընթացքում դեկտեմբերի 6-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ինչպես երեւում է, Մոսկվան պատրաստակամ է՝ էական ուղղումներ մտցնելու իր աֆղանական ռազմավարության մեջ, որը մինչ այժմ շեշտը դնում էր գերադասաբար Պակիստանի հետ համագործակցության վրա:

«Հնդիկ գործընկերների հետ մենք միասնական դիրքորոշում ունենք. թալիբները պետք է կատարեն տրված երաշխիքները՝ ապահովելու իշխանության նոր կառուցվածքի ներառական, էթնոքաղաքական բնույթը, մարդու իրավունքները, Աֆղանստանի տարածքում ահաբեկչական եւ թմրանյութերի սպառնալիքների անթույլատրելիության պահպանումը, ինչպես նաեւ անկայունությունը չարտահանել հարեւան երկրներ»,- ասել է Լավրովը Հնդկաստանի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով իր հնդիկ գործընկեր Սուբրամանիամ Ջայշանկարի հետ հանդիպման արդյունքները:

Այսպիսով՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հասկացրել է, որ Աֆղանստանում թալիբների ռեժիմի՝ Մոսկվայի կողմից «նախապես» ճանաչման մասին խոսք չկա։ Ակնհայտ է, որ ռուսական կողմն այսօր չի նախատեսում շտապել թալիբների եւ նրա առաջնորդների դեմ կիրառած պատժամիջոցների վերացման հարցում:

Ավելին՝ Սերգեյ Լավրովը հնչեցրել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ Հնդկաստանի ներկայացուցիչներին հրավիրելու մասնակցել «ընդլայնված եռյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան՝ գումարած Պակիստան) աշխատանքներին: Սա աֆղանական կարգավորման խնդրի միջազգային հիմնական հարթակներից մեկն է: Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ «մեր տեսանկյունից հիմքեր կան՝ այդ կառույցի աշխատանքներում ներգրավելու Հնդկաստանին ու Իրանին»:

Հիշեցնենք, որ ընդամենը չորս ամիս առաջ ՌԴ ԱԳՆ Ասիայի երկրորդ դեպարտամենտի ղեկավար Զամիր Կաբուլովը, ով համակարգում է ռուսական դիվանագիտության աֆղանական ուղղությունը, կտրականապես մերժել էր Հնդկաստանին՝ մասնակցելու «ընդլայնված եռյակի» աշխատանքներին: Նա հենվում էր այն բանի վրա, որ Նյու Դելին ազդեցություն չունի «Թալիբան» շարժման վրա: «Ընդլայնված եռյակի» ձեւաչափը՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի ու Պակիստանի մասնակցությամբ, ստեղծվել է բացառապես միջաֆղանական բանակցությունների մեկնարկին աջակցելու համար, բանակցություններ, որոնք կհանգեցնեն ազգային հաշտեցման: Մասնակցում են միայն այն երկրները, որոնք միանշանակ ազդեցություն ունեն հակամարտության երկու կողմերի վրա»,- հայտարարել էր Կաբուլովը: Ավելի վաղ որոշ փորձագետներ ենթադրել էին, որ Մոսկվայի մերժումը՝ հրավիրելու Նյու Դելիին՝ մասնակցելու «ընդլայնված եռյակի» ձեւաչափին, կապված է Իսլամաբադի դիմադրության հետ, որի դիրքորոշումը միշտ մեծ ուշադրությամբ է լսել Զամիր Կաբուլովը:

Դատելով Սերգեյ Լավրովի դեկտեմբերյան հայտարարությունից՝ ռուսական կողմը վերանայել է աֆղանական կարգավորման հարցում հնդիկ գործընկերների հետ համագործակցության հանդեպ իր վերաբերմունքը: Ակնհայտ է, որ դա կապված է ինչպես առկա միջազգային հարթակների անարդյունավետության հետ, հարթակներ, որոնց չի մասնակցում Հնդկաստանը, այնպես էլ Քաբուլում թալիբների կառավարության գործողություններից Մոսկվայի հիասթափության հետ:

Միանգամայն հավանական է, որ Ռուսաստանը հիասթափված է նաեւ Պակիստանի դիրքորոշումից, որը, պարզվում է, «ունակ չէ» համոզել «Թալիբանին»՝ Աֆղանստանում ավելի ուշադիր վերաբերվելու ռուսական պայմաններին ու առաջարկություններին՝ կապված աֆղանական ներառական կառավարության ձեւավորման, տաջիկների շահերի իրական ներկայացման, ուզբեկական, խազարական եւ այլ էթնոքաղաքական խմբերի, ինչպես նաեւ «Իսլամական պետության» եւ թմրանյութերի դեմ ոչ իմիտացիոն պայքարի հետ: Բացառված չէ, որ այժմ Մոսկվան կասկածում է պակիստանյան գործընկերների անկեղծությանը, որոնք դժվար թե լիովին հրաժարվել են Կրեմլի մրցակիցների հետ անդրկուլիսյան խաղերի իրենց պրակտիկայից, առաջին հերթին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Մեծ Բրիտանիայի հետ, որոնք վերջին ժամանակներս աշխուժանում են աֆղանական շախմատային տախտակի վրա:

Ռուսաստանի մտադրությունը՝ այժմ Հնդկաստանի հետ միասին գործելու Աֆղանստանի ճգնաժամի ուղու վրա, անշուշտ, դուր չի գա Պակիստանին եւ թալիբներին, բայց դա կընդլայնի քաղաքական հնարավորությունների միջանցքը Մոսկվայի համար, որն առաջին հերթին շահագրգռված է պաշտպանել սեփական շահերը եւ Կենտրոնական Ասիայի իր դաշնակիցներին։ Ռուս-հնդկական զույգին Թեհրանի սպասվող միացումը (որի հնարավորության մասին հայտարարել է նաեւ Սերգեյ Լավրովը) աֆղանական կարգավորման հարցով «ընդլայնված եռյակի» ներսում կստեղծի տարածաշրջանային խաղացողների առաջին կայուն կոալիցիան՝ միավորված ընդհանուր շահերով։ Սա կթույլատրի ուժեղացնել քաղաքական ճնշումը թալիբական խունտայի վրա՝ ստիպելով նրան ընդունել ռուսական առաջարկները եւ միաժամանակ զգալիորեն կրճատելով թալիբների ու նրանց պակիստանցի օպերատորների կողմից ոչ կառուցողական մանեւրների ու խաղերի տարածությունը:

Հնդկաստանի Սարդար Պատելի անվան ոստիկանության, անվտանգության եւ քրեական արդարադատության համալսարանի միջազգային հարաբերությունների ու անվտանգության ոլորտում հետազոտությունների ամբիոնի դոցենտ Վինայ Կաուրան, խոսելով աֆղանական թեմայի մասին, նշել է. «Աշխարհաքաղաքական առումով Հնդկաստանի հետաքրքրություններն ավելի համաձայնեցված էին ԱՄՆ-ի շահերի հետ, չնայած ամերիկյան ու հնդկական շահերն Աֆղանստանում դիտվում են որպես փոխլրացնող եւ միշտ չէ, որ համատեղելի են: Ընդհանուր առմամբ, ղեկավարվելով բարի մտադրություններով, բայց լավ տեղեկացված չլինելով, Բայդենի վարչակազմը դեռ խարխափում է Պակիստանի ռացիոնալ քաղաքականության մշակման հարցում»:

«Մինչեւ թալիբների իշխանության գալը Հնդկաստանն Աֆղանստանի տարածաշրջանային խոշորագույն դոնորն էր՝ վերջին երկու տասնամյակում նրան հատկացնելով մոտ 3 մլրդ դոլար հումանիտար օգնություն ենթակառուցվածքների եւ կառավարական տարբեր հաստատությունների կարողությունների զարգացման համար: Նյու Դելին ներգրավված է եղել նաեւ Իրանի հետ եռակողմ նախաձեռնության մեջ՝ վերակենդանացնելու Աֆղանստանի ավանդական դերը՝ որպես Հարավային եւ Կենտրոնական Ասիայի միջեւ խաչմերուկ»,- շեշտել է Կաուրան՝ ավելացնելով, որ եւ աֆղանները, եւ միջազգային հանրությունն ընդունել են Հնդկաստանի դերը Աֆղանստանի զարգացման գործում: «Եվ մինչ Հնդկաստանը զբաղված էր Աֆղանստանում պետական շինարարության հարցերով, Պակիստանն ապաստան տվեց «Թալիբանին»՝ ընդդեմ Արեւմուտքի աջակցությունը վայելող Քաբուլի վարչակազմի»,- փաստել է Կաուրան:

Հայտնի է, որ Աֆղանստանում այժմ Թուրքիան է փորձում ամրանալ: Հայտնի են նաեւ նրա հարաբերությունները Պակիստանի, «Իսլամական պետության» ու թալիբների հետ: Վերանայելով աֆղանական կարգավորման հարցում Հնդկաստանի նկատմամբ իր վերաբերմունքը եւ ձգտելով «ընդլայնված եռյակի» աշխատանքներում ներգրավել նաեւ Իրանին՝ Ռուսաստանը մի շարք հարցերում եւս կհայտնվի իր դիրքորոշման շղթայական փոփոխման անհրաժեշտության առջեւ. նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ, իսկ դրան հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ 2022 թ. սկզբին սպասում է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի՝ ՌԴ այցելությանը:

Թեգեր: Ռուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«…Առա՛ջ, իմ ընկեր, Արարատը սպասում է Արարատովին»

«…Առա՛ջ, իմ ընկեր, Արարատը սպասում է Արարատովին»

Հակարի գետի միջին եւ ներքին ավազան-1

Հակարի գետի միջին եւ ներքին ավազան-1

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    102 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist