Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հակարի գետի միջին եւ ներքին ավազան-1

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցի

Դեկտեմբերի 10, 2021
Այլք
Հակարի գետի միջին եւ ներքին ավազան-1
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
446
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին կառուցվել է 1996-1999 թթ.՝ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանի նախաձեռնությամբ։ 1996 թ. մարտի 3-ին եկեղեցու հիմքը դրվել է փոքրիկ բարձրության վրա։ Գմբեթի խաչի օծումը կատարվել է 1998 թ. մայիսի 31-ին։ Եկեղեցու կառուցման աշխատանքներն ավարտվել են 1998-ին (նախագծի հեղինակ եւ վերահսկող ճարտարապետ՝ Հրաչյա Գասպարյան, քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան, սրբապատկերների նկարիչ՝ Կարո Մկրտչյան, շինարարների ղեկավար՝ Գեորգի (Մենուշ) Առաքելյան)։

Մուտքի բարավորի Աստվածածինը Մանկան հետ է, արեւելյան ճակատին՝ յաթաղան կոտրող  է, որի տակ գրված է Գրիգոր Նարեկացու խոսքը՝ «Թաղեցեալք լինիմք, եւ ո՛չ խոնարհիմք»։ Գմբեթի թմբուկի 12 նիստերի վրա տեղադրված են վարդյակներից երեքը։ Զարդաքանդակներ են կատարել նաեւ Հովհաննես Մկրտչյանը եւ այլ քանդակագործներ։ Սուրբ սեղանի Տիրամոր առաջին նկարի հեղինակն է Կարո Մկրտչյանը։ Դուռը փայտագործ Վանո Դադոյանի գործն է։ Սրբատունը կառուցվել է Սիսիանի բազալտե սրբատաշ քարով եւ ցեմենտ-ավազի շաղախով։ Իր ճարտարապետական հորինվածքով կենտրոնագմբեթ կառույց է՝ երկու ավանդատներով, մկրտության ավազանով եւ փոքր զանգակատնով։ Ներքին պատերին ունեն որմնանկարներ, իսկ արտաքին պատերին փորագրված են նաեւ արեւի ժամացույց, նվիրատվական խաչքարեր եւ երկու ընդարձակ արձանագրություն։ Դրանցից մեկը շինարարական արձանագրությունն է, որը փորագրված է 6 տողով` հյուսիսային պատի արեւմտյան հատվածում, իսկ երկրորդը փորագրված է հարավային պատի արեւելյան վերին հատվածում եւ ներկայացնում է է բոլոր երեք տասնյակ շինարարների անունները։ Եկեղեցու բակում կանգնեցված են մի քանի խաչքարեր եւ հուշակոթողներ՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի 90-ամյակին, Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին եւ այլն։ Սուրբ Համբարձում եկեղեցու արձանագրության խմբագրած բնագիրն է. «Յուսովն Աստուծոյ՝ Քաշաթաղի նորաբնակ ժողովուրդս շինեցաք զՍուրբ Համբարձման եկեղեցիս (ի յիշատակ վասն Հայրենեաց նահատակեալ բիւր եղբարց մերոց։ Հիմնարկեցաւ տաճարս Սուրբ) Համբարձում անուն յաւանս Բերձոր յամի Տեառն ՌՋՂԶ (1996) եւ օծեցաւ յամի ՌՋՂԸ (1998) յաւուր Սուրբ Հոգոյ (Գալստեան ի հայրապետութեանն Տէր Տէր Գարեգին Ա կաթողիկոսին ամենայն Հայոց, յառաջնորդութեանն) Արցախ աշխարհիս Տէր Պարգեւ եպիսկոպոսին եւ ի հովւութեանն գաւառիս Տէր Աթանաս վարդապետին։ Եղեւ ի թուին Հայոց ՌՆԽԷ (1447 = 1998)-ի փառս ամենագութ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի յաւիտեանս. ամէն»։

Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցի

Գտնվում է Աղավնո գյուղում՝ համանուն գետի աջափնյա լանջին։ Կառուցվել է 2000-2002 թթ.։ Կենտրոնագմբեթ եկեղեցի է՝ կառուցված բազալտե սրբատաշ քարով եւ ցեմենտի շաղախով։

Աղանուսի քանդված մատուռը

Աղանուս գյուղը Բերձորից հեռու է մոտ 10 կմ հարավ-արեւելք։ Գյուղից մոտ 4-5 կմ հարավ-արեւելք գտնվում է ավերակ Հունանով-Ունանով գյուղը, որի մոտ է ավերակ մատուռը։ Մոտ 10 մ երկարություն, 5 մ լայնություն ունեցող եկեղեցին (մատուռ) բազիլիկ ոճի է եւ ըստ ճարտարապետական հորինվածքի՝ 17-րդ դարի կառույց է: Հավանաբար, եղել է թաղակապ: Այդ են վկայում պատերի մեջ պահպանված սյուները, որոնք պահել են կամարները: ՙՄիակ մուտքը, որի մոտ ընկած է մի տապանաքար՝ մարդու քանդակով, եղել է հարավից: Դուռը մոտ է եղել արեւմտյան պատին, որից 2,5 մ հեռու կամարը պահող առաջին սյուներն են, որոնցից մոտ 2 մ հեռավորությամբ երկրորդ կամարի սյուներն են: Արեւելյան պատը՝ Սուրբ խորանը, ինչպես ընդունված է, կիսակլոր է, ավանդատներ չկան: Շինությունը կառուցված է կոպտատաշ քարերով ու կրաշաղախով: Սուրբ խորանի ձախ կողմում Մկրտության ավազանի տեղն է, որտեղ մոմեր են վառվում։

Քանդված կամուրջ` Հակարիի վրա

Հակարի գետի աջափնյա բարձրադիր լանջին՝ Կոռնիձոր եւ Տեղ գյուղերի մեջտեղում է Խորյա գյուղատեղին, որի մոտ պահպանվել են կիկլոպյան ամրոցի ավերակներ։ Ամրոցի արեւելյան կողմում՝ ձորի մեջ է Սրիեղցի կոչվող 5-րդ դարի եկեղեցին, որը, ըստ ավանդության, կառուցվել է Մովսես Խորենացու դամբարանի վրա։ Կա վարկած, որ այստեղ՝ Խորեա գյուղում է ծնվել, հասակ առել եւ նույն գյուղում Մաշտոցի հիմնած դպրոցում նախնական կրթություն ստացել Խորենացին։ Եկեղեցու մոտով դարեր շարունակ` մինչեւ 19-րդ դարավերջ, անցել է Սյունիքից դեպի Արցախ տանող հիմնական ճանապարհներից մեկը: Ներքեւում՝ Հակարի գետի վրա, կանգուն է եղել միաթռիչք կամարակապ կամուրջը, որից այժմ մնացել են միայն խելերը: Պատմությունից հատկապես հայտնի է Կոռնիձոր-Հարար առեւտրային ուղին, որն անցել է նշված ձորով ու կամրջով:     

Թեգեր: ԲերձորՔաշաթաղ
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Երեկ մի մարդ էի, արթնացա՝ հայտնի մարդ՝ հսկայական Խորհրդային Միության մեջ…»

«Երեկ մի մարդ էի, արթնացա՝ հայտնի մարդ՝ հսկայական Խորհրդային Միության մեջ…»

«Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

«Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist