Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Պատմության հետագծով

Դեկտեմբերի 14, 2021
Այլք
Պատմության հետագծով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
138
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

-1936 թ. դեկտեմբերի 14-ին ծնվել է Տիգրան Լեւոնյանը՝ հայ ճանաչված օպերային երգիչ, դրամատիկական տենոր, օպերային ռեժիսոր (մահ.՝ 2004 թ.)։

-1922 թ. դեկտեմբերի 14-ին ծնվել է Գոհար Գասպարյանը՝ հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, սոցիալիստական աշխատանքի հերոս։ Հարուստ է եղել Գոհար Գասպարյանի երգացանկը՝ հայ, ռուս եւ արեւմտաեվրոպացի կոմպոզիտորների մեծակտավ ու փոքրածավալ ստեղծագործություններ, հոգեւոր ու ժողովրդական երգեր։ Տիրապետում էր հայերեն, իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն ու անգլերեն լեզուներին։ 1962-2007 թթ. դասավանդել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1973-ից՝ պրոֆեսոր)։ Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ (Օլգա Զաքարյան, Ռաֆայել Հակոբյանց, Դավիթ Վարժապետյան, Էլլադա Չախոյան, Շաքե Ասչյան, Գայանե Գրիգորյան, Վարդուհի Խաչատրյան, Վարդուհի Աբրահամյան եւ այլք)։ Նրա ուսանողն է եղել նաեւ ապագա ամուսինը՝ օպերային երգիչ, ռեժիսոր, դերասան Տիգրան Լեւոնյանը։

-1947 թ. դեկտեմբերի 14-ին մահացել է Գուրգեն Ալեմշահը՝ հայ կոմպոզիտոր, խմբավար եւ դիրիժոր (ծնվ.՝ 1907 թ.)։ Որպես դիրիժոր եւ խմբավար հանդես է եկել Ֆրանսիայում, Իտալիայում եւ ԱՄՆ-ում սիմֆոնիկ եւ խմբերգային համերգներով։ Կատարել է Կոմիտասի, Սպենդիարյանի, Չուխաջյանի, Քրիստափոր Կարա-Մուրզայի, Արմեն Տիգրանյանի եւ այլոց ստեղծագործությունները։

-1987 թ. դեկտեմբերի 14-ին հիմնվեց «Համասը»՝ պաղեստինյան իսլամական կուսակցություն, որն արաբերենից թարգմանաբար նշանակում է «Իսլամական դիմադրության շարժում»: Համասը» այժմ կառավարում է Գազայի տարածքը։

-1995 թ. դեկտեմբերի 14-ին ավարտվեց մոտ 3 տարի տեւած Բոսնիական պատերազմը։ Այն մաս էր կազմում Հարավսլավական պատերազմների եւ սկիզբ առավ Հարավսլավիայի Ֆեդերատիվ Հանրապետության փլուզման շրջանում, այն բանից հետո, երբ Բոսնիա եւ Հերցեգովինան 1992 թ. իրեն անկախ հռչակեց։ Հակամարտող երեք կողմերն էին Բոսնիա եւ Հերցեգովինայի երեք էթնիկ խմբերը՝ բոսնիակները, խորվաթները եւ սերբերը։

-1825 թ. դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Դեկաբրիստների ապստամբությունը Պետերբուրգում։

-1846 թ. դեկտեմբերի 14-ին Անդրկովկասը վարչական նոր բաժանման է ենթարկվում. ստեղծվում են Թիֆլիս, Քութայիս, Շամախի եւ Դերբենդ նահանգները։

-1861 թ. դեկտեմբերի 14-ին Կ. Պոլսում հիմնվում է Արեւելյան թատրոնը։ Բացման առթիվ ճառ է ասում Միքայել Նալբանդյանը։

-1913 թ. դեկտեմբերի 14-ին Գերմանիան Թուրքիա ուղարկեց գեներալ Լիման ֆոն Սանդերսի գլխավորած ռազմական պատվիրակությունը։

-1919 թ. դեկտեմբերի 14-ին Ուզունլարում բոլշեւիկների նախաձեռնությամբ հրավիրվում է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձեւ է ընդունում կալվածատիրությունը վերացնելու եւ հողային կոմիտեներ ստեղծելու մասին։

-1825 թ. դեկտեմբերի 14-ին ծնվել է Ստեփան Ոսկանյանը՝ հայ հրապարակախոս, խմբագիր, թարգմանիչ, մանկավարժ։ Ոսկանյանը եղել է աշխարհաբարի կողմնակից, գրել է հղկված, պատկերավոր լեզվով։ Առաջիններից մեկն է անդրադարձել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպին եւ ըստ արժանվույն գնահատել այն։ Գրել է պատմվածքներ, բանաստեղծություններ, երգիծական գործեր:

-1909 թ. դեկտեմբերի 14-ին ծնվել է Փայլակ Մանուկյանը՝ հայ խորհրդային ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1961)։

-1929 թ. դեկտեմբերի 14-ին մահացել է Մեսրոպ Նուպարյանը՝ հայ լեզվագետ, թարգմանիչ։

-1972 թ. դեկտեմբերի 14-ին մահացել է Մուշեղ Սանթրոսյանը՝ հայ մանկավարժ, մանկավարժական գիտությունների դոկտոր (1948), պրոֆեսոր (1937):

-1994 թ. դեկտեմբերի 14-ին մահացել է Նվարդ Աբալյանը՝ հայ դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1956)։

Թեգեր: պատմության հետագծովպատմություն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Անհնար է բանակցային սեղանին ուժի դիրքերից որեւէ բան պարտադրել

Անհնար է բանակցային սեղանին ուժի դիրքերից որեւէ բան պարտադրել

Արժեւորելով անվտանգության բաղադրիչի դերը

Արժեւորելով անվտանգության բաղադրիչի դերը

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist