Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 11, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Փարիզի «կախարդական ժպիտին» արժանացած քանդակագործը

«Գիպսն ու կավը պետք է տրորել սրտի զարկին համաչափ…»

Դեկտեմբերի 17, 2021
Այլք
Փարիզի «կախարդական ժպիտին» արժանացած քանդակագործը
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
565
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեծանուն Երվանդ Քոչարը իր արվեստակից բարեկամի՝ նույնքան տաղանդավոր քանդակագործ Հակոբ Գյուրջյանի հետ ծանոթանում է 1917 թվականին, Թիֆլիսում, հայ արվեստագետների ցուցահանդեսում եւ այնպես է զմայլվում-կախարդվում Գյուրջյանի կերտած Մելիքյան ամուսինների դիմաքանդակներով, որ հետագայում փաստելու էր. «…Այնքան կենդանի եւ ազնիվ շնչով տոգորված էին այդ արձանները, որ տղաները թաքուն համբուրում էին կնոջ շուրթերը, իսկ աղջիկները՝ տղամարդու մարմարե ազնվական ուսերը… Ի՛նչ նրբություն, ի՛նչ երազական քնքշություն… Ինչ հիացմունքով ու ոգեւորությամբ էինք հետեւում, երբ նա քանդակում էր Շիրվանզադեին, եւ ինչպիսի վարպետությամբ նա կերտեց մեծ գրողի կապույտ աչքերի տիրական հայացքը, հապա զորավար Անդրանիկի հուժկու, առյուծանման գլուխը… Կովկասի համար Գյուրջյանը մի արեւ էր, որ շլացրեց եւ շշմեցրեց իր փայլով…»:

Հանճարեղ Քոչարին կախարդած քանդակագործը հայաշեն ու հայաշունչ Շուշի բերդաքաղաքի ծնունդ է, աղքատ ընտանիքի վեցերորդ զավակը, որ տակավին փոքր հասակում սիրում էր կավից, փայտից մարդկանց ու կենդանիների քանդակել, հետո դիմել նաեւ քարին: Հետագայում նկատելով նրա անթաքույց տաղանդը, նկարիչ Ստեփան Աղաջանյանը հորդորում ու խորհուրդ է տալիս շարունակել ու լրջորեն զբաղվել քանդակագործությամբ:

Շուշիի եւ Մոսկվայի ռեալական ուսումնարաններում, այնուհետեւ Փարիզի Ժյուլիանի գեղարվեստի ակադեմիայում ուսանած երիտասարդ քանդակագործը հաճախում է նաեւ աշխարհահռչակ Օգյուստ Ռոդենի արվեստանոց: Իսկ ակադեմիայում նրա ուսուցիչները այդ ժամանակների ճանաչված դեմքեր էին՝ քանդակագործներ Պոլ Լանդովսկի, Ռաուլ Շառլ Վերլեն, Հանրի Լեոն Գրեբեր: Թեեւ շատ մանրամասներ հայտնի չեն ուսումնառության տարիների կյանքից, սակայն պահպանված մի քանի գործեր վկայում են նրա անխոնջ աշխատասիրության, տաղանդի եւ արտասովոր առաջադիմության մասին: Իսկ ցուցահանդեսների սկսում է մասնակցել 1908 թվականից՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Փարիզ: «Սասունցի Դավիթ» անգերազանցելի ձիաքանդակը երկնած՝ նույն հանճարեղ Երվանդ Քոչարի բնութագրմամբ՝ «Գյուրջյան արձանագործն այն երջանիկներից է, որը կարողացել է արժանանալ արվեստների մայրաքաղաք Փարիզի կախարդական ժպիտին, որ անմահություն է խոստանում, եւ որի սրտին տիրանալ ոչ ոք չի կարողացել…»: Ի դեպ, գուցեեւ առաջնահերթորեն նկատի ունենալով Գյուրջյանին, Քոչարը մեծագույն ողբերգություն է համարել, որ մեր երկիրը շատ փոքր է, իսկ նրա ծնած հոգու եւ հանճարի կորովը՝ այնքան մեծ, որ չի կարողանում դրանք սնել եւ մեծացնել, եւ որ նրա զավակներից շատերն «օտար հորիզոնների տակ օտար ժողովուրդներին են մատուցում իրենց քանքարը…»:

Գյուրջյանի ստեղծագործության ձեւավորումը կայացել է նախ ռուսական դպրոցում՝ Մոսկվայում, այնուհետեւ՝ ֆրանսիական՝ Փարիզում: Սակայն, անկախ այս իրողությունից, զգալիորեն կապված է եղել հայ իրականությանը եւ իր ստեղծագործությունների մեջ տարբեր առիթներով տեղ տվել մշակութային հայ հայտնի գործիչներին, դեմքերին: Նրա արվեստում ինքնատիպորեն միահյուսվել են Արեւելքի հնագույն եւ եվրոպական նոր արվեստների ավանդույթները: Հայ իրականության մեջ Հակոբ Գյուրջյանին էր վերապահված թեմատիկ բազմազանությամբ բազմաժանր արձանագործության ստեղծումը՝ հագեցած գեղարվեստական ընդհանրացումներով, եւ այդ արվեստի դուրսբերումը համաշխարհային ասպարեզ:

«Գիպսն ու կավը պետք է տրորել սրտի զարկին համաչափ, արյան շարժմանը ներդաշնակ». սա էր քանդակագործի սկզբունքն ու հավատամքը՝ տարբեր նյութերից (գիպս, բրոնզ, մարմար, կրաքար, գրանիտ, թրծակավ) արվեստի մնայուն գործերի արարման ժամանակ: Տարիների ընթացքում այս ընկալումով էին պատվանդան բարձրանալու նրա «Հայ գեղջկուհիներ» բարձրաքանդակը, «Քնած դեւը», «Գաղթ» կոմպոզիցիան, «Մահացող Քրիտոսը», Տերյանի, Լունաչարսկու, Տոլստոյի կիսանդրիները, Անդրանիկի, Շիրվանզադեի, Գորկու, Չոպանյանի դիմաքանդակները, «Մարտիրոս Սարյան», «Գարեգին Հովսեփյան», «Հաղթանակ», «Կլեոպատրա», «Կարիաիդ», «Սալոմե», «Լեդա» գործերը, տասնյակ ու տասնյակ այլ ստեղծագործություններ: Հատկապես դիմաքանդակներ ստեղծելիս, քանդակագործը էապես կարեւորել է նյութի մշակման բազմազանությունը, ընդլայնել պլաստիկ արտահայտչականության սահմանները, հասել կերպարի բազմակողմանի բացահայտման: Նրա կերտած դիցաբանական, պատմական, այլաբանական-խորհրդանշական կերպարների պլաստիկական հնարանքներն արտահայտված են բարձրաքանդակի, հարթաքանդակի, ինչպես նաեւ դեկորաիվ արվեստի տարբեր ձեւերով: Կյանքի վերջին տարիներին են  ստեղծվել տաղանդավոր արվեստագետի անիմալիստական քանդակները՝ «Սիամի կատուն», «Աղվեսը», «Մուրացիկ կապիկը», «Ռակ շունը», «Դոգը»:

«Գյուրջյանը բանաստեղծ-արձանագործ է: Նրա առատ եւ խորը զգացումը ճկում, շնչավորում է պլաստիկ ֆորման եւ ոճավորում, ներդաշնակում է տեսանելին զգայականի հետ»,- գնահատողը կրկին նրա արվեստով հիացած Երվանդ Քոչարն է:

Հավելենք, որ բանաստեղծ-արձանագործի ստեղծագործությունները ցուցադրվել են Տոկիոյում, Օսլոյում, Անտվերպենում, Բրյուսելում, աշխարհի այլեւայլ խոշոր քաղաքներում, անհատական ցուցահանդես՝ Նյու Յորքում: 1958 թ. նրա այրին՝ Տատյանան, քանդակագործի մահից հետո Հայաստանին է նվիրել 400 գործ, 1963-ին նրա երկրորդ ամուսինը՝ 42 քանդակ: Յուրօրինակ մխիթարանք ու բարեբախտություն, քանզի կարող էր եւ այդպես չլինել: Ով իմանա…

Թեգեր: Հակոբ Գյուրջյանքանդակագործ
Կիսվել2Tweet2Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Օգտագործել ցանկացած միջոց՝ հայկական շահը պաշտպանելու համար

Օգտագործել ցանկացած միջոց՝ հայկական շահը պաշտպանելու համար

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Հեթում Առաջինը եւ հայոց դիվանագիտությունը

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնի հավակնորդների թվում կա երեք կին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Ուրիշ աշխարհ» Գանձա գյուղը

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist