Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հազարամյակների իրանական դիվանագիտությունը եւ թյուրքական «փափուկ բարձը»

Անկարան եւ Բաքուն Իրանին այլընտրանք են առաջարկում Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիների փոխարեն

Դեկտեմբերի 24, 2021
Հանրապետություն
Հազարամյակների իրանական դիվանագիտությունը եւ թյուրքական «փափուկ բարձը»
19
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.9k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների մոտ ամիսներ առաջ աննախադեպ քանակությամբ զինուժի ու զինտեխնիկայի ներգրավմամբ Իրանի անցկացրած զորավարժություններից հետո վերջինիս հետ Ադրբեջանի եւ Թուրքիայի հեռակա երկխոսության շեշտադրումները կտրուկ փոխվեցին: Զորավարժություններից կարճ ժամանակ անց Բաքուն ազատ արձակեց Գորիս-Կապան ճանապարհահատվածում ձերբակալված իրանցի երկու վարորդին: Սկսվեցին Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների փոխադարձ այցելությունները: Երկու օր առաջ՝ դեկտեմբերի 21-ին էլ Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլահիանը հերթական այցը կատարեց Բաքու, որտեղ Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ քննարկեց երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիներն ու տարածաշրջանային գործընթացները:

Իրականում Իրանի անցկացրած զորավարժությունները եւ Ադրբեջանի առաջնորդին ուղղված կոշտ հայտարարություններն ավելի շուտ արձագանք էին այն առերեւույթ  գործընթացներին, որոնք այդ ժամանակ ինտենսիվ տանում էին Ադրբեջանը եւ Թուրքիան Սյունիքի, այսպես կոչված, «միջանցքի» գաղափարն առաջ տանելու ուղղությամբ: Զորավարժություններին զուգահեռ Ալիեւին ուղղված կոշտ, երբեմն նաեւ սարկազմով համեմված Իրանի հայտարարությունների իրական հասցեատերն Անկարան էր, եւ վերջինս ստիպված էր շատ արագ ընկալել այդ ուղերձները: Այնպես չէ, որ Իրանը մտահոգված է Հայաստանի խնդիրներով, մեր հարավային հարեւանը գործում է իր երկրի շահերի շրջանակում, եւ դրա համատեքստում լիովին օրինաչափ էր, որ մեծ ռիսկ պետք է տեսներ իր տրանսպորտային եւ տնտեսական ամենահուսալի կապի՝ Հայաստանով անցնող ուղու շուրջ: Թեհրանի համար այդ ռիսկերը կտրուկ աճեցին հատկապես արցախյան պատերազմում Իսրայելի ներգրավվածության եւ Ադրբեջանի հետ վերջինիս կապերի աննախադեպ սերտացման ֆոնին: Արցախի հարավային շրջանները զավթելուց հետո էլ այնտեղ, ըստ իրանական հետախուզական տվյալների, նաեւ իսրայելցի եւ թուրք ռազմական մասնագետներ են տեղակայվել, ինչն էլ պատճառ դարձավ իրանական զորքերի տեղաշարժի համար:

Իրանի ուղղությամբ Բաքվի եւ Անկարայի հարաբերությունների կտրուկ «ջերմացումն» ավելի շուտ թյուրքական դիվանագիտության մանեւրներից է: Վերջին ամիսներին կտրուկ նվազել է նաեւ ադրբեջանաթուրքական զորավարժությունների հաճախականությունը, բացի այդ՝ զույգը կարճ ժամանակահատվածում գործարկեց միանգամից երկու տարածաշրջանային տնտեսական հաղորդակցության ծրագիր, որում ներգրավեց Թեհրանին: Ակնհայտ քաղաքական եւ տնտեսապես ոչ շահավետ նախագծերից մեկով Բաքուն առաջարկում է թուրքմենական գազն իրանական տարածքով հասցնել Ադրբեջան: Նման նախագիծ է առաջարկվում այն դեպքում, երբ մի կողմից ադրբեջանական գազը գրեթե ինքնարժեքով գնում է Թուրքիա, մյուս կողմից էլ հաստատված պայմանագրով Բաքուն Ռուսաստանից է գազ ներմուծում: Այս իրավիճակում թուրքմենական գազը կարող է միայն ներքին սպառման համար լինել, առավել եւս, որ Աշգաբադն այն մեծ ծավալներով չի կարող արտահանել, քանի որ իր գազի համակարգի հիմնական մասը չինական ընկերությունների վերահսկման տակ է, եւ արդյունահանվող բնական այդ ռեսուրսն ուղղվում է հիմնականում Չինաստանի շուկա:

Դեկտեմբերին մեկնարկեց նաեւ մեկ այլ տարածաշրջանային հաղորդակցային ծրագիր՝ Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ երկաթգծի կառուցման աննախադեպ նախագիծը: Այն գրեթե նույնն է, ինչ Հնդկաստանի նախաձեռնած «Հարավ-հյուսիս» երկաթգիծը, որը պետք է անցնի Իրանի, Հայաստանի եւ Վրաստանի տարածքներով: Թեհրանը չի կարող հրաժարվել Թուրքիայի եւ Պակիստանի առաջարկած նախագծից, սակայն հազարամյակների ընթացքում ձեւավորված եւ կայացած պարսկական պետական ու դիվանագիտական միտքը լավ է տեսնում այդ երկու նախագծի տարբերությունը: Այդ երկաթգիծը նախաձեռնել են Իսրայելի հետ ամենասերտ հարաբերությունների մեջ գտնվող Թուրքիան եւ իր դաշնակից Պակիստանը: Բնականաբար, Իրանը չի կարող չտեսնել այն ահռելի ռիսկը, որը կունենա այդ երկաթուղին գործարկման դեպքում: Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ Պակիստանն այդ ծրագիրը լոբբինգ է անում՝ որպես իր հետ փաստացի հակամարտության մեջ գտնվող Հնդկաստանի «Հարավ-հյուսիս» նախագծին այլընտրանք: Մյուս կողմից էլ հայտնի ճշմարտություն է, որ հաղորդակցության ուղիների հարցում առաջինը հուսալիությունն է, որը Թեհրանի համար կարող է ապահովել միայն Հայաստանով անցնող երկաթգիծը, իսկ Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ երկաթգծի կառուցումը չի խանգարի Իրանի ծրագրերին, առավել եւս, որ անտրամաբանական կլիներ դրանից հրաժարվելը: Թեհրանում լավ են հասկանում, որ «Հարավ-հյուսիս» ծրագիրը շատ ավելի հուսալի է, քան նույնիսկ առաջիկայում Իրանի Ջուղայից Նախիջեւանով Հայաստանին միացող երկաթգիծը:

Վերոշարադրյալ գործընթացներից ակնհայտ է դառնում, որ Անկարան եւ Բաքուն փորձում են Թեհրանին համոզել, որ իրենք Իրանին տալիս են Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցություններին այլընտրանքային ուղիներ, իսկ թե ինչքանով է Իրանը հավատում այդ «մեսիջներին» եւ թյուրքական «փափուկ բարձի» քաղաքականությանը, խոսում է այն փաստը, որ Ադրբեջանի սահմաններին անցկացրած զորավարժություններից հետո Թեհրանն իր զինված ուժերի մի զգալի մասն այդպես էլ չտեղափոխեց հյուսիսային շրջաններից՝ դրանք տեղակայելով Նախիջեւանի ու Թուրքիայի հետ սահմանային հատվածում:

Թեգեր: ԱդրբեջանԻրանՀայաստանՍյունիք
Կիսվել8Tweet5Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխան ամսական աջակցություն կստանա

3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխան ամսական աջակցություն կստանա

Թուրքիան ու Քաթարն աչք ունեն Աֆղանստանի օդանավակայանների վրա

Թուրքիան ու Քաթարն աչք ունեն Աֆղանստանի օդանավակայանների վրա

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • «Ես այն ցեղին մեկ բեկորն եմ, որ դու խաչեցիր, գազա՜ն…»

    27 Կիսվել են
    Կիսվել 11 Tweet 7

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist