Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Օգոստոսի 8, 2022
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխան ամսական աջակցություն կստանա

Եթե երեխան ծնվի 2022 թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչեւ 2026-ի դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ

Դեկտեմբերի 24, 2021
Սոցիում
3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխան ամսական աջակցություն կստանա
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
76
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով ընտանիքում 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ կնշանակվի եւ կվճարվի դրամական աջակցություն՝ ամսական 50 հազար դրամի չափով, մինչեւ երեխայի 6 տարին լրանալու ամիսը` ներառյալ։

Կառավարության երեկվա նիստում կայացվեց համապատասխան որոշումը։ Նաեւ հաստատվեց այդ դրամական աջակցությունը նշանակելու եւ վճարելու կարգը։ Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող օրվանից եւ «կտարածվի այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչեւ 2026 թ. դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը մինչեւ 2025 թ. հուլիսի 1-ը կառավարություն պետք է ներկայացնի առաջարկ՝ 2026 թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված երեխաներին սույն որոշմամբ սահմանված դրամական աջակցություն նշանակելն ու վճարելը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ»։

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի կարգաթվով պայմանավորված պետական նպաստ տրվում է միայն երեխայի ծննդյան դեպքում, որը միանվագ է։ Ըստ էության, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված պարբերական բնույթի դրամական աջակցություն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ։

Նախատեսվեց, որ դրամական աջակցությունը վճարվելու է անկանխիկ՝ բանկի միջոցով։ Ակնկալվում է, որ ծրագրի իրականացմամբ կավելանա վերջին տարիներին գրանցված՝ 3 եւ ավելի երեխաների թվի տարեկան աճի տեմպը։ Հաշվի առնելով 3 եւ ավելի երեխաների թվի՝ վերջին 5 տարիների տարեկան միջին աճի տեմպը՝ մոտ 5 տոկոս, եւ ծրագրի արդյունքում ակնկալվող հավելյալ տարեկան 3 տոկոս աճը, կանխատեսվում է, որ 3 եւ ավելի երեխաների թիվը 2020 թ. 10131-ի դիմաց կավելանա տարեկան 8.14 տոկոսով՝ կազմելով՝ 2022 թ.՝ 10956, 2023 թ.՝ 11844, 2024 թ.՝ 12804, 2025 թ.՝ 13848 եւ 2025 թ.՝ 14976։

Դրամական աջակցությունը կնշանակվի եւ կվճարվի, եթե դիմելու օրվա դրությամբ ծնողը, շահառու երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները եւ զավակները, ինչպեսեւ շահառու երեխան ՀՀ բնակչության պետռեգիստրում հաշվառված են ՀՀ-ում բնակության վայրի հասցեով (բացառությամբ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչված կամ ազատազրկման վայրում պատիժը կրող անձի)։ Նաեւ՝ եթե դիմելու օրվա դրությամբ ծնողն ու շահառու երեխան գտնվում են Հայաստանում։ Եթե միաժամանակ ծնվել են մեկից ավելի երեխաներ, ապա դրամական աջակցությունը նշանակվում եւ վճարվում է յուրաքանչյուր շահառու երեխայի համար:

Դրամական աջակցությունն ստացող ծնողը դրամական աջակցության վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ եւ հայտարարություն ստորագրել Հայաստանում լինելու մասին:

Աջակցություն ստանալու իրավունքը դադարում է, օրինակ, հետեւյալ դեպքերում. 1. շահառու երեխայի 6 տարին լրանալու դեպքում, 2. պետռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ շահառու երեխայի կամ ծնողի հաշվառումից դուրս գալու դեպքում, 3.  պետռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ շահառու երեխայի կամ ծնողի` օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում, 4. ծնողի՝ ՀՀ քաղաքացիությունը դադարելու դեպքում, 5. ծնողին 6 ամիս անընդմեջ դրամական աջակցությունը չվճարելու դեպքում, 6. շահառու երեխայի՝ Հայաստանից անընդմեջ 6 ամսից ավելի ժամկետով բացակայելու դեպքում, 7. շահառու երեխայի կամ ծնողի մահվան դեպքերում։

Թեգեր: երեխաներնպաստներ
ԿիսվելTweetԿիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Տաքսին դարձյալ «էլիտար» հաճո՞ւյք կդառնա

Տաքսին դարձյալ «էլիտար» հաճո՞ւյք կդառնա

Հուլիսի 29, 2022
Պատերազմը չկարողացավ խաթարել նրա զուլալ հոգին

Պատերազմը չկարողացավ խաթարել նրա զուլալ հոգին

Հուլիսի 29, 2022

Ծովակալ Իսակովի անձնական իրերը՝ «Մայր Հայաստան» թանգարանին

Երբ ապրում ես տիրոջ իրավունքով

Ճերմակ աղավնիներ տանիքներին՝ խաղաղության աղերսները կտուցներին…

Որբանոցից մինչեւ… տիեզերական վերելքներ

Արցախի էներգետիկան պետք է դառնա ինքնաբավ

Աղավնոն շարունակում է ոգեշնչել ու հուսավառել

Հաջորդ Հոդվածը
Թուրքիան ու Քաթարն աչք ունեն Աֆղանստանի օդանավակայանների վրա

Թուրքիան ու Քաթարն աչք ունեն Աֆղանստանի օդանավակայանների վրա

«Ես չեմ սպանել երկու մարդու, ես ոչնչացրել եմ երկու չարիք…»

«Ես չեմ սպանել երկու մարդու, ես ոչնչացրել եմ երկու չարիք…»

Ամենաընթերցվածը

  • Նրանց հանդիպեցի Բերձորի հարավում…

    Նրանց հանդիպեցի Բերձորի հարավում…

    21 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Չարենցի տուն-թանգարնը հարստացավ եւս մեկ ինքնատիպ դիմանկարով

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Բերձորում՝ Սուրբ Համբարձման եկեղեցում

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ի հիշատակ տասնութամյա հերոսի

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist