Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ղազախստանը հիբրիդային հարձակումների թիրախում

Սոցիալական խնդիրների ետեւում աշխարհաքաղաքական շահերն են

Հունվարի 11, 2022
Միջազգային
Ղազախստանը հիբրիդային հարձակումների թիրախում
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
175
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը ղազախական կողմի նախաձեռնությամբ երեկ անցկացրեց արտահերթ օնլայն գագաթնաժողով, որի օրակարգում Ղազախստանում տիրող իրավիճակն էր եւ դրա կարգավորման միջոցների վերաբերյալ քննարկումը։ Հիշեցնենք, որ իրավիճակը Ղազախստանում սրվել էր հունվարի 2-ին, երբ Ժանաոզեն քաղաքում բողոքի ցույցեր սկսվեցին հեղուկ գազի գնի կտրուկ թանկացման դեմ։ Դրանք վերաճեցին զանգվածային բողոքի ցույցերի ամբողջ երկրում՝ տնտեսական եւ քաղաքական պահանջներով: Հունվարի 5-ին վարչապետ Ասկար Մամինի կառավարությունը հրաժարական տվեց, երկրում մտցվեց արտակարգ դրություն, իսկ արդեն հունվարի 6-ին Հավաքական անվտանգության խորհուրդը Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին որոշում կայացրեց։ ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով դիմել էր երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը՝ տեղի ունեցողն անվանելով արտաքին ագրեսիայի ակտ։ Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հունվարի 10-ի դրությամբ հանրապետությունում իրավիճակը կայունացել է եւ վերահսկելի է։ 

Նախագահ Տոկաեւը գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները վաղուց են նախապատրաստվել, որի նպատակն է եղել իշխանության զավթումը: «Թեժ փուլ է սկսվել, եւ գործողության մեջ են մտել զինված գրոհայինների խմբեր, որոնք սպասում էին իրենց ժամին։ Ակնհայտ դարձավ գլխավոր նպատակը՝ սահմանադրական կարգի տապալումը, կառավարման ինստիտուտների փլուզումը, իշխանության զավթումը։ Խոսքը պետական հեղաշրջման փորձի մասին է»,- նշել է նա՝ հավելելով, որ ահաբեկիչների հիմնական հարվածն ուղղված է եղել Ալմաթիին, քանի որ քաղաքի անկումը ճանապարհ կբացեր դեպի հարավ, իսկ այնուհետեւ կհանգեցներ ամբողջ Ղազախստանի գրավմանը:

Այս համատեքստում ուշադրության է արժանի Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Ղազախստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, որտեղ նա ընդգծել է, որ գործընթացին ակտիվ մասնակցություն են ունենում պանթուրքիստական արմատական շրջանակները: ԱՀ նախագահը տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ եւ վտանգավոր է համարել ոչ միայն Ղազախստանի, այլեւ հարեւան երկրների ու հարակից տարածաշրջանների համար, այդ թվում՝ Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների համար: «Ստեղծված իրավիճակին հանգեցրած զարգացումները փաստում են, որ ահագնացող վտանգի կանխման եւ նորանոր աղետներից խուսափելու առավել գործուն եւ արդյունավետ մեխանիզմը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի մուտքն էր Ղազախստան, ինչը եւ  տեղի ունեցավ Ղազախստանի Հանրապետության իշխանությունների համապատասխան դիմումի համաձայն»,- նշել է Հարությունյանը՝ հիշեցնելով, որ ոչ վաղ անցյալում` 2020 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի ընթացքում ականատես ենք եղել ծայրահեղականության եւ ահաբեկչության ամենադաժան դրսեւորումներին:

Ակնհայտ է, որ գազի գնի թանկացման հետեւանքով Ղազախստանում սկսված գործընթացն ընդամենն առիթ էր ավելի խորքային եւ աշխարհաքաղաքական զարգացումներ ապահովելու համար։ Ղազախստանը, հանդիսանալով Կենտրոնական Ասիայի կարեւոր խաղացողներից մեկը ինչպես իր տնտեսական ներուժով, այնպես էլ՝ կոմունիկացիոն առումով, հանդես է գալիս որպես առանցքային երկիր այդ տարածաշրջանում ավելի խոշոր դերակատարների ազդեցության ոլորտների վերաբաշխման առումով։ Նկատենք, որ Ղազախստանը ոչ միայն ՀԱՊԿ անդամ է, այլեւ թյուրքական աշխարհի կարեւոր խաղացողներից մեկը։ Նորանկախ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը թյուրքական աշխարհի դերակատարության մեծացման ջատագովներից մեկն էր։ Վերջին տարիներին երկիրն ակտիվ էր այս ուղղությամբ ընթացող գործընթացներում։ Խորհրդանշական կարելի է համարել այն, որ Ղազախստանում հակակառավարական ցույցերի մասնակիցները Ալմաթիի մարզի վարչական կենտրոն Թալդիկորգան քաղաքում ապամոնտաժել էին Նազարբաեւի արձանը, որի հետեւանքով այն կիսով չափ կոտրվել էր եւ ընկել պատվանդանից։ Խորհրդանիշների մերժումը ոչ պակաս կարեւոր է ընթացող զարգացումների տրամաբանությունը հասկանալու համար։

Ի դեպ, այսօր արտգործնախարարների մակարդակով արտահերթ նիստ է գումարելու Թյուրքական պետությունների կազմակերպությունը (ԹՊԿ)՝ գնահատելու Ղազախստանի իրադարձությունները։ Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նշել էր, որ Թուրքիան եւ ԹՊԿ-ն կտրամադրեն հնարավոր ամեն տեսակի աջակցություն կենտրոնասիական երկրին։ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարն անդրադարձել է Ղազախստանի կարեւորությանը թյուրքական պետությունների եւ այդ տարածաշրջանի համար՝ շեշտելով, որ թյուրքական աշխարհի երկրների խնդիրները նաեւ իրենցն են։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն էլ ընդգծել է, որ «Ղազախստանը Թուրքիայի կարեւոր դաշնակիցն է», եւ «եթե Ղազախստանը որեւէ խնդրանքով դիմի Անկարային, իրենք պատրաստ կլինեն այն ամբողջությամբ տրամադրել», քանի որ «Թուրքիան եղել է եւ կլինի Ղազախստանի կողքին»։

Ղազախական զարգացումները մտահոգել են նաեւ Չինաստանին. Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հունվարի 7-ին ղազախ պաշտոնակցին հղված ուղերձում հայտարարել էր, որ Չինաստանը վճռականորեն դեմ է հանդես գալիս Ղազախստանում անկարգություններ ստեղծող, գունավոր հեղափոխություն հրահրող արտաքին ուժերին։ Իսկ երկրի դիվանագիտական գերատեսչությունն էլ հայտարարել էր, որ Պեկինը պատրաստ է Ղազախստանի հետ միասին շարունակելու սահմանամերձ շրջաններում հանդարտության պահպանումը:

Ղազախստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը որոշիչ է դառնալու ոչ միայն թյուրքական աշխարհի, այլեւ Ռուսաստանի համար։ Այս առումով բավականին հետաքրքիր են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթում տեղ գտած որոշ դիտարկումներ, որոնք նա արել է Սուրբ Ծննդյան օրը Մինսկի եկեղեցում։ Մասնավորապես նա նշել է, որ «այս տարի հեշտ չի լինելու», քանի որ աշխարհը փոխվելու է «ժողովուրդներին եւ պետություններին միությունների մեջ միավորելու առումով», ապա հավելել. «Մեզ նման պետությունների համար ոչ միայն դժվար կլինի միայնակ գոյատեւելը, այլեւ դա անհնար է: Այդ իսկ պատճառով ես ավելի կոշտ ճանապարհ եմ վերցրել, որպեսզի պահպանենք մեր ինքնիշխանությունը եւ անկախությունը, որպեսզի մենք պետություն լինենք: Բայց մենք սերտ կապի մեջ էինք մեր ամենամոտ ընկերների եւ եղբայրների հետ»։ Ըստ Լուկաշենկոյի, «ամենամոտ ընկերների եւ եղբայրների» մեջ են Ռուսաստանը, Ղազախստանը եւ Ուկրաինան, որին վերադարձնելու համար պետք է ամեն ինչ անել։ Արեւմուտքը արդեն իսկ իր մտահոգությունն է արտահայտել այս ուղղությամբ, մասնավորապես CNN-ին տված հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է աշխարհաքաղաքական առումով վերականգնել Խորհրդային Միության օրոք գոյություն ունեցող կարգը։ Միաժամանակ ԱՄՆ-ն բացատրություններ է ակնկալում Ղազախստանից՝ հանրապետությունում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի տեղակայման հետ կապված։

Վերոնշյալ հայտարարություններն ի ցույց են դնում, թե ինչ շահերի եւ հետաքրքրությունների հետ են առնչվում առաջին հայացքից սոցիալական ծագում ունեցող բողոքի ցույցերը։ Այսպիսով, Ղազախստանը դառնում է այն «բախման կետը», որտեղ որոշվելու է թյուրքական աշխարհի հետագա զարգացման եւ կայացման հեռանկարը, որի արդյունքում կհստակեցվի՝ արդյոք Ռուսաստանի հարավային սահմանը կունենա պրոթուրքական կողմնորոշում ունեցող, թե լոյալ հարեւան։

Թեգեր: ՀԱՊԿՂազախստանՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Անհրաժեշտության դեպքում ոչ ստանդարտ լուծումներ են պետք

Անհրաժեշտության դեպքում ոչ ստանդարտ լուծումներ են պետք

ՀԱՊԿ-ի գործառնական լուրջ փորձաքարը

ՀԱՊԿ-ի գործառնական լուրջ փորձաքարը

Ամենաընթերցվածը

  • Հերոսների ոգին անմահ է

    Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist