Երբ մեզ մոտ ամեն բան ստացվում է, բարդ չէ համբերություն ունենալը: Համբերության իրական փորձությունն զգում ենք, երբ խախտվում են մեր իրավունքները, երբ մեր նկատմամբ վարվում են անարդար, երբ մեր գործընկերները հերթական անգամ ծաղրում են մեր հավատքը: Որոշ մարդիկ համարում են, որ իրավունք ունեն փորձությունների ժամանակ ունենալ տրամադրության անկում: Անհամբերությունը ներկայանում է որպես արդար զայրույթ: Այնուամենայնիվ, Աստվածաշունչը համբերատարությունը ողջունում է որպես Հոգու պտուղ:
«Բայց Հոգու պտուղն է` սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնամտութիւն, Քաղցրութիւն, հաւատք, հեզութիւն, ժուժկալութիւն. այնպիսիների դէմ օրէնք չկայ»: Գաղատացիս 5:22-23
«Աղաչում ենք ձեզ, եղբարք, խրատեցէք անկարգներին, մխիթարեցէք փոքր սիրտերին, օգնական եղէք տկարներին, երկայնամիտ եղէք ամենի հետ»: Ա Թեսաղոնիկեցիս 5:14
Համբերությունը վկայում է Աստվածային ժամանակի, ամենակալության եւ սիրո մեր ընտրության մասին: Թեպետ մարդկանց մեծամասնությունը համբերությունը, համբերատարությունը դիտարկում է որպես պասիվ սպասողականություն կամ փափուկ հանդուրժողականություն, սակայն Նոր Կտակարանի հունարեն բառերի մեծամասնությունը, որ թարգմանվում են «համբերություն», ակտիվ, էներգետիկ բառեր են:
«Ուստի մենք էլ որ վկաների այսքան բազմութիւն ունինք մեզ շրջապատած, դեն գցենք ամեն ծանրութիւն, եւ մեզ դիւրաւ պաշարող մեղքը. եւ համբերութեամբ վազենք մեր առաջին դրած ասպարէզի ընթացքը»: Եբրայեցիս 12:1
Այս վազքի մեջ արդյոք ներկա են պասիվ սպասողականությունը կամ փափուկ հանդուրժողականությունը: Բնականաբար` ոչ: «Համբերություն» թարգմանված բառն այստեղ ավելի շատ ունի «դիմացկունություն» իմաստը: Քրիստոնյան համբերատար մասնակցում է այս վազքին, հաղթահարելով դժվարությունները: Աստվածաշնչում համբերատարությունը համառ ձգտումն է դեպի նպատակը՝ փորձությունների հաղթահարմամբ կամ ավետումի կատարման սպասումով:
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ