-Որ երկար ժամանակ եք անցկացրել հեռուստացույցի առաջ՝ նայելով ֆիլմեր, թոք շոուներ, սերիալներ, նորություններ,
-Սոցցանցերում անցկացրած ժամանակի համար, համակարգչային խաղերով տարվելու, տարբեր-տարբեր հոլովակներ ու գռեհիկ տեսանյութեր նայելու համար,
-Որ ձեր սովորույթները թելադրել են ձեր ինքնությանը,
-Որ քիչ եք հիացել աշխարհի բնությամբ, մշտապես լինելով աղմուկի ու վազքի մեջ,
-Որ չեք հավատացել Հիսուս Քրիստոսին, չեք ձգտել ճանաչել Նրա ուսմունքը,
-Որ եղել եք չափազանց նեղացկոտ, չար, հիշաչար եւ կասկածամիտ,
-Դուք կարող եք զղջալ, որ քիչ եք շփվել ձեր ընտանիքի հետ, ձեր երեխաների, հարազատների հետ, շատ եք վիճել, չարացել նրանց վրա, քիչ եք ասել սիրո խոսքեր,
-Որ քիչ եք ուրախացել, զվարճացել եւ ծիծաղել,
-Որ չափազանց ցավոտ եք ընկալել ուրիշների խոսքերն ու արարքները,
-Որ ամբողջ կյանքում «վազել» եք նորաձեւ մակնիշի մեքենաների, հեռախոսների, հագուստի հետեւից, հուսալով փոխհատուցել սեփական թերությունները,
-Որ ամուսնացել եք ոչ թե սիրով, այլ հաշվարկով,
-Որ գնացել եք ամբոխի հետեւից, չմտածելով, թե ուր կտանի այն ձեզ,
-Որ ճշմարտությունը, ազատությունը եւ ճշմարիտ Աստծուն թողած, հավատացել եք կրոնական փոխարինիչների եւ խոնարհվել եք կուռքերի առաջ,
-Որ անտարբեր եք եղել, երբ հարկավոր էր թիկունք կանգնել հանիրավի վիրավորված երեխային, կնոջը, տարեցին, անցել եք այդ ամենի կողքով, համարելով, որ դա ձեր գործը չէ,
-Որ հետեւել եք հասարակության կանոններին ու սկզբունքներին, բայց չեք հետեւել Աստծո սկզբունքներին,
-Որ ձեր մեջ խեղդել եք Աստծո շնորհած տաղանդները, նյութական բարեկեցությանը ստորադասելով,
-Բայց դուք ոչնչի մասին չեք զղջա, եթե հետեւեք Աստծո՝ ձեզ համար նախանշած ուղուն:
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ