Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Այս տարվա եւս մեկ փոփոխություն

Կանխիկ վճարման սահմանափակում դրվեց

Հունվարի 22, 2022
Հանրապետություն
Այս տարվա եւս մեկ փոփոխություն
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այս տարեսկիզբը մեկ այլ փոփոխությամբ էլ դիմավորեցինք՝ 300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով։

Կառավարությունը դեռ նախորդ տարի սեպտեմբերի 30-ի նիստում հավանություն  տվեց անկանխիկ գործառնությունների մասին օրինագծին։ Նշվում էր, որ «Հայաստանի տարածքում անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից 2022 թ. հունվարի 1-ից՝ 300 հազ. ՀՀ դրամը գերազանցող ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքներում, ինչպես նաեւ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների (այդ թվում՝ տրամադրված եւ ստացված փոխառություններ եւ դրանց դիմաց ստացված տոկոսներ), որոնց մի կողմը ֆիզիկական անձ է, դրանց դիմաց վճարումը եւ վճարի ստացումը իրականացվում է անկանխիկ ձեւով` անկախ վճարման կարգից, եթե սույն օրենքով եւ այլ օրենքներով այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր եւ այլ բացառություններ նախատեսված չեն: Բացառություն են կազմում նաեւ օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից մանրածախ առեւտրում սահմանված կարգով դուրս գրված ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվով ձեւակերպված ապրանքների ձեռքբերման գործարքները, որոնց դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը չի կիրառվում»:

Նախագծում հատուկ կարգավորումներ էլ էին նշվում, օրինակ՝ գրավատների կողմից 20 հազ. դրամից ավելի վարկերը տրամադրվում են բացառապես անկանխիկ ձեւով։ ԱԺ-ում «Անկանխիկ գործառնությունների մասին» նախագծի նոյեմբերի 16-ի քննարկմանը Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը նշեց, որ  առեւտրի եւ այլ ծառայությունների պարագայում անկանխիկի պահանջը կգործի, եթե գործարքի չափը գերազանցի 300 հազար դրամը, եւ որ 99 տոկոս ՀԴՄ-ների պարագայում այդ շեմը չի անցնում, ուստի «նաեւ կարող ենք ենթադրել, որ մեր քաղաքացիների առօրյա կյանքում, իրենց առօրյա գործարքների տեսանկյունից՝ սպառման կամ վճարումներ իրականացնելիս սրանով էական վարքագիծ չի փոխվում»։

Հավելեց նաեւ, որ  անկանխիկին անցնելու գործընթացը փուլային է լինելու՝ 2022-ից Երեւանում, 2023-ից՝ մարզկենտրոններում, 2024-ից՝ երկրի ամբողջ տարածքում։

Այս ընթացքում ոլորտին առնչվող մասնագետներ ու փորձագետներ հանդես եկան, որոնք, ընդհանուր առմամբ, անկանխիկի գաղափարին դեմ չլինելով, բազմաթիվ խոչընդոտներ տեսան որոշ ոլորտներում անկանխիկ գործարքները պարտադիր դարձնելու մեջ։ Նրանք խոսեցին բանկային բարձր միջնորդավճարների, քաղաքացիների՝ արգելադրված հաշիվների խնդրից եւն։ Նախագծին կողմ եղողների փաստարկի ընդհանուր հայտարարն էլ նաեւ այն էր, որ ամբողջ աշխարհում է այդպես։

Ինչեւէ, այս տարվա հունվարի 18-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Ընդհանրապես՝ ամենատարբեր տարիներին, երբ որեւէ օրենսդրական կարգավորում մտցնելիս նշվում է «թեւավոր» դարձած՝ «ամբողջ աշխարհում է այդպես» արտահայտությունը, միշտ փորձում ենք պարզել, թե այդ «ամբողջ աշխարհ» ասվածը ի՞նչ տարածում ունի, արդյոք այդպես է (կամ՝ եթե նույնիսկ այդպես է, այն հարմա՞ր է տվյալ պահին կիրառել Հայաստանում…)։

ԱՄՆ-ում (Լոս Անջելես) բնակվող ընկերս, ով ռեստորան է աշխատեցնում, նշեց, որ իրենց մոտ սահմանափակում չկա, ավելին՝ խանութներ կան, որ աշխատում են միայն «cash only» ձեւով, այսինքն՝ միայն կանխիկ։ Իսպանիայում բնակվող բարեկամս, ով բար է աշխատեցնում, զարմացավ մեր սահմանած սահմանաչափից, որ, փաստորեն, 700 դոլարն էլ չի գերազանցում։ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը Եվրոպայի երկրների օրինակը բավարար է համարում, որպեսզի պատկերացում լինի, թե ինչպես են տարբեր երկրներում տարբեր ձեւով կարգավորում խնդիրը։ 

Օրինակ՝ Ավստրիա` կանխիկ վճարման սահմափակում չկա, Բելգիա ՝ 2014-ից 3000€, Բուլղարիա՝ 5110€, Կիպրոս` կանխիկ վճարման սահմանափակում չկա, Չեխիա՝ 14000€` մեկ օրում, Դանիա՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա, առկա է մեկ այլ կարգավորում՝ սահմանված 1340€-ից ավելի կանխիկ գործարքի դեպքում վճարողը համապարտ պատասխանատվություն է կրում վաճառողի կողմից հարկերը չվճարելու դեպքում։ Էստոնիա՝ կանխիկ վճարման սահմափակում չկա, Ֆինլանդիա՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա, Ֆրանսիա՝ 1000€` ռեզիդենտների, 15000€` ոչ ռեզիդենտների համար, Գերմանիա՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա, եթե վճարն ավելին է, քան 10000€, ապա գնորդը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ, եւ վաճառողը գրանցում է դրա տվյալները։

Կարեն Ճշմարիտյանը շարունակում է օրինակները. Հունաստան՝ 1500€, Հունգարիա՝ սպառողների համար կանխիկ վճարման սահմանափակում չկա, իսկ տնտեսավարողների համար՝ 5110€` ամսական, Իսլանդիա՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա, Իռլանդիա՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա, Իտալիա՝ 3000€, Լատվիա՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա, Լիտվա՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա, Լյուքսեմբուրգ՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա, Մալթա՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա, Նիդեռլանդներ՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա։ Նորվեգիա՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա, առկա է մեկ այլ կարգավորում՝ սահմանված 1078€-ից ավելի կանխիկ գործարքի դեպքում գնորդը համապարտ պատասխանատվություն է կրում վաճառողի կողմից հարկերը չվճարելու դեպքում։ Լեհաստան՝ 15000€, Պորտուգալիա՝ 1000€, Ռումինիա՝ 2260€՝ օրական, Սլովակիա՝ տնտեսավարողների միջեւ՝ 5000€, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ 15000€, Սլովենիա՝ կանխիկ վճարման սահմանափակում չկա, Իսպանիա՝ 2500€` ռեզիդենտների, 15000€` ոչ ռեզիդենտների համար։ Շվեդիա՝ օրենսդրական սահմանափակում չկա, սակայն կարող են սահմանափակումներ դրվել պայմանագրային եղանակով՝ սուբյեկտների միջեւ։ Մեծ Բրիտանիա՝ սպառողների համար սահմանափակում չկա, 15000€-ից ավելի կանխիկ վճարող սուբյեկտին տրվում է «Բարձրարժեք առեւտրականի» կատեգորիա։

Եվրոպայից դուրս գանք եւ շարունակենք օրինակները՝ ըստ նույն աղբյուրի։ ԱՄՆ՝ սահմանափակում չկա, իսկ եթե 10 հազար դոլարից ավելի կանխիկ գործարք է կատարվում, ապա վաճառողը պարտավոր է գնորդից պահանջել լրացնել պետության կողմից սահմանված ձեւաչափի հայտարարագիր։ Կանխիկով վճարման սահմանափակումներ չկան, եւ տարբեր սահմանաչափերով հայտարարագրման նմանատիպ կարգ է գործում Կանադայում, Բրազիլիայում, Չինաստանում, Ավստրալիայում, Սինգապուրում, Թայվանում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Որեւէ տեսակի սահմանափակումներ չկան նաեւ Ճապոնիայում, Հոնկոնգում, Քաթարում, Եգիպտոսում, Պանամայում, Լիխտենշտեյնում եւ այլն։

«Ակնհայտ է,- եզրափակում է Կ. Ճշմարիտյանը,- որ որոշ երկրներում առկա սահմանաչափի մեծությունը ոչ մի կապ չունի տվյալ երկրի սոցիալական իրավիճակի հետ, առավել եւս՝ երկրում փողերի լվացման, ստվերի կամ կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգի հետ։ Վերջինիս լավագույն ապացույցն այն է, որ ամենակատաղի «պայքար մղող» գերզարգացած առաջատար երկրներում ոչ մի սահմանափակում չկա։ Եվ ամենակարեւորը՝ չի էլ եղել։ Այնպես որ՝ «…իրենք դրան հասել են կանխիկ վճարման սահմանափակումներով…» փաստարկ պարզապես չկա»։ Բացի նշվածը՝ աշխարհով մեկ վիրտուալ վճարային միջոցների (Բիթքոյն եւն) այսպիսի լայն թափով տարածման պարագայում կանխիկ շրջանառությունն էլ ավելի է վերածվում միակ եւ հարաբերականորեն ամենաազնիվ վճարամիջոցի»։

Թեգեր: ՀԴՄՏնտեսությունֆինանսներ
Կիսվել4Tweet3Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունների դինամիկան

Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունների դինամիկան

Թուրքիան ցանկանում է ներկայանալ «խաղաղության աղավնու» կերպարով

Թուրքիան ցանկանում է ներկայանալ «խաղաղության աղավնու» կերպարով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Իրանը չի ընդունում արցախյան պատերազմի արդյունքները

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist