Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Արդյունքները տեսանելի են

Փետրվարի 2, 2022
Հանրապետություն
Արդյունքները տեսանելի են
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
257
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց տարբեր ոլորտներում ձեռք բերված հաջողությունները, ապագայի ծրագրերն ու անելիքները: Լրագրողները լրացուցիչ տեղեկություններ ստացան նաեւ մարզպետարանի մեկ տարվա գործունեությունը ներկայացնող տեսաերիզից:

Գնահատելի է, որ առաջին հերթին անդրադարձ եղավ «Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակապահովում» ծրագրի կատարման ընթացքին: Սպիտակի երկրաշարժից անցել է բավական ժամանակ, բայց դեռեւս ընտանիքներ ունենք, որոնք աղետի հետեւանքով կորցրած բնակարանի փոխարեն դեռ սեփական տանիք չունեն: ՀՀ կառավարության որոշմամբ մնացյալ 153 ընտանիքների բնակապահովման համար Լոռու մարզպետարանին հատկացվել է ավելի քան 2 մլրդ 635 մլն դրամ: Մարզպետարանի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» միջեւ կնքված համաձայնագրով 127 ընտանիքների համար կառուցվել են բնակելի տներ. աշխատանքներն ավարտված են, իսկ 26-ի մասով դեռեւս աշխատանքներ կան: Իսկ գյուղական բնակավայրերում բնակապահովման իրավունքը վերականգնած՝ ծրագրի շրջանակներում մեկ սենյակի շահառու ճանաչված 5 ընտանիքի բնակարանային պայմանները բարելավելու նպատակով 2021 թ. ուղղակի ֆինանսական աջակցություն է տրամադրվել՝ յուրաքանչյուրին 3 մլն դրամի չափով, ինչպես նաեւ Սպիտակ քաղաքում եւ գյուղական բնակավայրերում բնակապահովման իրավունքը վերականգնած 13 ընտանիքի գնման վկայագրի միջոցով բնակարան ձեռք բերելու նպատակով տրամադրվել է ֆինանսական աջակցություն (շուրջ 67 մլն դրամ):

Քաղաքաշինության ոլորտում իրականացվել եւ իրականացվում են խոշոր օբյեկտների շինարարական աշխատանքներ՝ վերակառուցվում են Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի, գյուղատնտեսական պետական քոլեջները:  Երկուսն էլ՝ ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ կառուցվում են Ստեփանավանի թիվ 3, Ալավերդու թիվ 2 դպրոցները, վերակառուցվում է Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոցի մեկ մասնաշենք: Վերգետնյա անցում է կառուցվել Վանաձորի թիվ 7 դպրոցի սաների անվտանգությունն ապահովելու համար, վերակառուցվել է թիվ 11 մանկապարտեզի 2-րդ մասնաշենքը: Զգալի ներդրումներ կան ճանապարհաշինության ոլորտում: Մի շարք համայնքների սեփական ներդրումներով կառուցվել եւ բարելավվել են փողոցային լուսավորության ցանցերը, վարչական շենքի տանիքներին արեւային կայաններ են տեղադրվել, պետբյուջեի միջոցներով Ստեփանավանում ֆոտովոլտային կայան է գործում, համայնքի 4-րդ միկրոշրջանում էլ ջրատաքացուցիչ համակարգեր են  տեղադրվել, Սպիտակում ճանապարհային լուսավորության նոր եւ 70 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային 2 համակարգ է  տեղադրվել:

Ջրամատակարարման եւ ջրահեռացման բնագավառում մեկնարկել են մարզի Վանաձոր համայնքի օղակաձեւ համակարգի վերականգնման եւ շրջակա 9 գյուղական համայնքների ջրամատակարարման համակարգերի վերականգնման աշխատանքները: Առողջապահության ոլորտում առաջնային խնդիրը եղել է պայքարը համավարակի դեմ: Մարզում գործող 3 հիվանդանոցներ վերապրոֆիլավորվել են որպես COVID-19 կորոնավիրուսային վարակի բուժման հիվանդանոցներ՝ ընդհանուր 180 մահճակալ հզորությամբ: Կատարվել է ավելի քան 107 հազար պատվաստում: Դսեղում «Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի նախաձեռնությամբ այս տարի կկառուցվի առողջության ժամանակակից կենտրոն՝ հագեցած ժամանակակից բուժսարքավորումներով:  

Դրական առաջընթաց կա նաեւ սոցիալական աջակցության ոլորտում.   նախատեսված ավելի քան 5.1 մլրդ դրամից սոցիալական ծառայության տարածքային մարմինների կողմից վճարվել է շուրջ 4 մլրդ դրամ պետական նպաստ: Լոռու մարզի հաշմանդամություն ունեցողները պետության կողմից անվճար ստացել են վերականգնողական տարաբնույթ պարագաներ: Գյուղատնտեսությունում անելիքները շատ են. ցանքատարածությունները կազմել են 21.596,3 հա, բայց  նպատակային օգտագործվել է վարելահողերի 51.4 տոկոսը: Սկսվել են իրականացվել մի շարք կարեւոր ծրագրեր: Ուշադրության կենտրոնում են եղել բնապահպանական խնդիրները. անցյալ տարի շուրջ 182 հա անտառ է ստեղծվել:

Ա. Խաչատրյանն անդրադարձավ նաեւ կրթության, հողաշինության եւ հողօգտագործման, մշակույթի եւ սպորտի, զբոսաշրջության եւ այլ  ոլորտներում կատարված ներդրումներին եւ ձեռքբերումներին, ներկայացրեց մարզի համար կարեւորագույն զարգացման ծրագրերը, պատասխանեց լրագրողների հարցերին:

«ՀՀ» թղթակցի հարցը վերաբերում էր գրեթե բոլոր համայնքներում տեղ գտած ցավոտ խնդրին՝ ապօրինի շինություններին: Թույլտվությամբ, առանց թույլտվության, բոլորիս աչքի առաջ, պուրակներում, մայթերին հանկարծակի «ծլում» են անշուք, հակագեղագիտական տարբեր շինություններ: Հնարավո՞ր է դադարեցնել, հարցը կարգավորել: Մարզպետը խնդիրը, իրոք, մտահոգիչ համարելով՝ վստահեցրեց, որ ոչ միայն հնարավոր է, այլ նաեւ հույժ անհրաժեշտ: Այդ ուղղությամբ մի շարք միջոցառումներ իրականացվել են:

Մարզպետի հավաստիացմամբ՝ Վանաձորում ծագած եւ բարձրաձայնվող հարցերի շուրջ տեղի են ունենում ամենօրյա քննարկումներ՝ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների, համայնքապետարանի պաշտոնյաների եւ նախարարությունների հետ՝ հնարավորինս փորձելով օրենսդրությամբ ամրագրված լուծումներ առաջադրել: Համայնքի բնականոն բյուջետային գործընթացն ապահովելու նպատակով մարզպետարանի միջնորդությամբ արդեն իսկ համապատասխան գերատեսչություններին առաջարկվել են որոշակի լուծումներ: Լոռու մարզպետարանի եւ Վանաձորի համայնքապետարանի, գյուղական բնակավայրերի ներկայացուցիչների ներգրավվածությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը գործում է գրեթե ամենօրյա ռեժիմով:

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Լոռի

Թեգեր: Արամ ԽաչատրյանԼոռու մարզ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հայերենը՝ անաղարտ

Հայերենը՝ անաղարտ

«Սուրբ Ծննդյան հույս»

«Սուրբ Ծննդյան հույս»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist