Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Ինչ եւ ինչպես էին խմում մեծերը

Փետրվարի 3, 2022
Այլք
Ինչ եւ ինչպես էին խմում մեծերը
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հովհ. Թումանյան.- Թումանյանի մասին եղած հուշերը փաստում են, որ նա սիրում էր մասնակցել խնջույքների եւ իր խոսքին հատուկ շքեղությամբ կենացներ խմել: Բազմաթիվ են պատմություններն այն մասին, որ բանաստեղծը սիրում էր գինի խմել: Վահան Թոթովենցն իր հուշերում պատմում է, որ Թումանյանը գինի էր խմում հատուկ հանդիսավորությամբ. «Թումանյանը գինի էր խմում էպիկական հանդիսավորությամբ: Գինին նրա համար հոմերական ըմպելիք էր, դրա հետ կապված էր էպիկական բովանդակ պոեզիայով»։ Հովհաննես Թումանյանի բանավոր խոսքը նույնքան գրավիչ ու գեղեցիկ է եղել, որքան գրավորը: Զուր չեն ընկերներն արժանացրել Թումանյանին «Ամենայն հայոց թամադա» տիտղոսին։ Եվ ահա այդ «ստեղծագործություններից» մեկն էլ մի քեֆի ժամանակ զորավար Անդրանիկի պատվին հնչեցրած հայտնի կենացն էր. «Քսան տարի առաջ կար երկու նշանավոր բան՝ Խրիմյան Հայրիկը եւ իմ «Շունն ու կատուն»: Քսան տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա՝ իմ «Շունն ու կատուն» եւ Անդրանիկը: Խմում եմ երկու նշանավորներից մեկի՝ Անդրանիկի կենացը»։ Անդրանիկը ժպտալով պատասխանել է. «Կանցնեն տարիներ, ո՛չ ես կլինեմ, ո՛չ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ «Շունն ու կատուն», խմենք նրա կենացը…»:

«Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին, Թե չըլինին կինն ու գինին»,- գրում է Թումանյանը.

Էսպես է ասել հընուց էդ մասին

Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին…

Ֆյոդոր Դոստոևսկի.- Թումանյանն ու Դոստոևսկին ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան կարելի է պատկերացնել` երկուսին էլ հուզել է հայրենիքի ճակատագիրը, երկուսն էլ գրել են մարդու ծանր ապրումների մասին և երբեք մի կողմ չեն քաշվել իրենց ժողովրդի վշտից ու տառապանքներից: Բայց այսօր Թումանյանին ու Դոստոևսկուն միավորել ենք թեյը նախընտրելու հատկանիշով: Այդպիսի հանդիպումներից ու զրույցներից շատերն անցել են մի բաժակ թեյի շուրջ: Թեյ էր սիրում նաև Դոստոևսկին:

Էռնեստ Հեմինգուեյ.- «Այս գինին չափից լավն է կենացների համար, սիրելիս: Պետք չէ զգացմունքներ խառնել այսպիսի գինուն: Համը կկորչի»,- գրում է նա: Հեմինգուեյը որոշ ժամանակով Ֆրանսիա է տեղափոխվել միայն այն պատճառով, որ գինին այնտեղ լավն էր: Նա նույնիսկ սեփական կոկտեյլն է ստեղծել` «Մահը կեսօրին»: Հեմինգուեյը պարծենում էր, որ կարող է որքան ասես վիսկի խմել և չհարբել: Ճիշտ է՝ գրողի «հարբած» հերոսները միանգամայն սթափ ու խելամիտ խորհուրդներ էին տալիս. «Իրոք, միշտ ամուր եղիր ոգով, երբեք չընկճվես: Դա է իմ հաջողության գաղտնիքը` երբեք չեմ ընկճվում: Երբեք չեմ ընկճվում, երբ մարդիկ կան շուրջս»:

Սերգեյ Եսենին, Պարույր Սևակ, Սերգեյ Դովլաթով.- Ուսումնասիրելով Սերգեյ Եսենինի, Պարույր Սևակի և Սերգեյ Դովլաթովի կյանքը՝  հանգում ես այն եզրակացության, որ կյանքի որոշ հատվածներում նրանք կարող էին գրել և ստեղծագործել սարսափելի հարբած լինելով: Ենթադրաբար, նրանք բոլոր ոգելից խմիչքներից նախապատվությունը տալիս էին օղուն: Եսենինը պանդոկների յուրօրինակ լիրիկական հերոսի կերպար է ստեղծել «Գինետների Մոսկվան» ժողովածուում` «Ես էլ քեզ պես խուլիգան»: Դովլաթովն ասում է. «Գիտե ՞ք, ես այնքան եմ կարդացել ալկոհոլի վնասի մասին, որ որոշել եմ ընդմիշտ թողնել ընթերցանությունը»: Սևակի մասին միշտ հայտնի է եղել, որ նա սիրել է խմել, ասել այն, ինչ մտածում է, և գլխավորը` նրա պոեզիան զարմանալի ազնվությամբ էր աչքի ընկնում:

Եղիշե Չարենց, Հովհաննես Շիրազ, Ալեքսանդր Բլոկ.- Ռուս սիմվոլիստ բանաստեղծ Ալեքսանդր Բլոկին, որը քչերից մեկն էր, ով հեղափոխության օրերին հրաժարվեց հեռանալ հայրենիքից, լավ կհասկանային Հովհաննես Շիրազն ու Եղիշե Չարենցը: Երկուսն էլ ճշմարտությունը գտել էին հայրենիքի հանդեպ սիրո մեջ և հայրենիքին էին նվիրում իրենց բանաստեղծությունները:

Էրիխ Մարիա Ռեմարկ.– «-Ի՞նչ ես անելու, երբ պատերազմն ավարտվի: -Խմելու եմ, որ ամեն ինչ մոռանամ: -Իսկ եթե չօգնի՞: -Միևնույն է, խմելու եմ»,- գրում է նա: Անլիարժեքության բարդույթն ու ընկճվածությունը Ռեմարկը ոգելիցով էր խլացնում: Նրա համար, որպես երկու պատերազմ անցած մարդու, ոգելիցը ցավազրկող էր: Նրա ստեղծագործությունների կերպարները մեկ ժամ էլ չեն դիմանում առանց հեղինակի սիրած կալվադոսի:

Ուիլյամ Ֆոլկներ.- «Վատ վիսկի չի լինում: Ուղղակի վիսկիի որոշ տեսակներ մյուսներից լավն են: Ես հիմնականում գիշերներն եմ աշխատում: Եվ միշտ ձեռքիս տակ մի շիշ վիսկի ունեմ, որպեսզի բոլոր այն գաղափարները, որոնք մոռացել եմ օրվա ընթացքում, նորից ի հայտ գան գլխումս»,- գրել է Ֆոլկները:

Սքոթ և Զելդա Ֆիցջերալդներ.- «Սկզբում ոգելից ես խմում, հետո ոգելիցն է ոգելից խմում, իսկ հետո ոգելիցը քեզ է խմում»: Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը բոլոր խմիչքներից ջինն էր գերադասում: Սքոթն ու Զելդան իրենց ժամանակի խորհրդանիշներն էին: Ճիշտ է՝ նրանց սիրո պատմությունը ի վերջո, ողբերգական ավարտ ունեցավ: 1936-ին Զելդան հայտնվեց Հայլենդի հոգեբուժարանում, որտեղ էլ մահացավ 1948-ի հրդեհի ժամանակ: Սքոթը մահացավ 1940-ին, սրտի կաթվածից:

Ջեք Քերուակ.- «Որպես կաթոլիկ, ես չեմ կարող ինքնասպան լինել, բայց կարող եմ մահու չափ հարբել»,- գրում է նա։ Նրա ստեղծագործությունների մեջ նկատելի է առօրեականությունից դուրս պրծնելու ցանկությունը:

Չարլզ Բուկովսկի.- «Խմելը էմոցիոնալ բան է: Դա ինքնասպանության ձև է, որտեղ հաջորդ օրը կրկին կենդանանում ես: Դա հանուն վերածննդի ինքդ քեզ սպանելու նման մի բան է: Ես արդեն 10-15 հազար կյանք եմ ապրել»: Ոգելիցը նրան ուրախություն էր բերում, և ինչպես ինքն էր ասում, նույնիսկ օգուտ էր տալիս:

Գի դը Մոպասան, Բոդլեր, Արթյուր Ռեմբո, Օսկար Ուայլդ.- Արթյուր Ռեմբոն աբսենտն անվանում էր «սառցադաշտերի օշինդր», քանի որ այդ ըմպելիքի կարևորագույն բաղադրիչը դառը օշինդրի մզվածքն է: Ուայլդը, Մոպասանը, Բոդլերը դրանում էին ոգեշնչում գտնում: Նրանք գրում էին աբսենտի` թմրանյութին հատուկ գրավչության և ստեղծագործելու վրա ազդեցության մասին, սակայն հետագայում աբսենտը կործանեց նրանց կյանքը:

Պատրաստեց Թադևոս ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Թեգեր: խմիչք
Կիսվել4Tweet3Կիսվել1
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Փոքր դերերի մեծ արտիստը

Փոքր դերերի մեծ արտիստը

Փոքր քաղաքական միավորումներ՝ հավասարակշռության համար

Փոքր քաղաքական միավորումներ՝ հավասարակշռության համար

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Թումանյանի ընտանիքը, զավակները

    66 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 17
  • Իրանը չի ընդունում արցախյան պատերազմի արդյունքները

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist