Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Օգոստոսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Պատմության հետագծով

Փետրվարի 8, 2022
Այլք
Պատմության հետագծով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
85
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

-1834 թ. փետրվարի 8-ին ծնվել է Դմիտրի Մենդելեեւը՝ ռուս գիտնական-հանրագետ, քիմիկոս, ֆիզիկաքիմիկոս, ֆիզիկոս, երկրաբան, տնտեսագետ, նավթային մասնագետ, չափագետ, սարքաշինարար, տեխնոլոգ, բազմակողմանի գիտնական, ուսուցիչ, գյուտարար։ Սանկտ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ 1869 թ. բացահայտել է քիմիական տարրերի պարբերականության օրենքը՝ բնագիտության հիմնական օրենքներից մեկը։ Թողել է մոտ 500 տպագիր աշխատություններ, որոնց մեջ է դասական «Քիմիայի հիմունքները»՝ առաջին կառուցվածքային շարադրանքը անօրգանական քիմիայից։ Դ. Ի. Մենդելեեւը գիտության շատ բնագավառների հիմնարար հետազոտությունների հեղինակ է, ինչպիսիք են քիմիան, քիմիական տեխնոլոգիաները, ֆիզիկան, չափագիտությունը, օդագնացությունը, օդերեւութաբանությունը, գյուղատնտեսությունը, տնտեսագիտությունը եւ այլ գիտություններ, որոնք սերտորեն կապ ունեին Ռուսաստանի արտադրողական ուժերի զարգացման կարիքների հետ։ Նա դրել է լուծույթների տեսության հիմքը, առաջարկել է նավթի բաժանման ֆրակցիոն մեթոդը, հայտնագործել է անծուխ վառոդի տեսակներից մեկը, քարոզել է հանքանյութերի օգտագործումը, երաշտային հողերի ոռոգումը։ 1865-1890 թթ. եղել է Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր։

-1877 թ. փետրվարի 8-ին ծնվել է Ստեփան Քափանակյանը՝ հայ ռեժիսոր, թարգմանիչ, ասմունքող, բեմադրիչ, Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1941 թվական)։

-1879 թ. փետրվարի 8-ին կանադացի ճարտարագետ Սենդֆորդ Ֆլեմինգը առաջարկեց երկրագունդը բաժանել ժամային գոտիների:

-1883 թ. փետրվարի 8-ին ծնվել է Ջոզեֆ Շումպետերը՝ ավստրիացի եւ ամերիկացի տնտեսագետ, քաղաքագետ, հասարակագետ եւ տնտեսագիտական մտքի պատմաբան։ Զարգացրել ու տարածել է Վերներ Զոմբարտի ստեղծած «ստեղծարար քանդման» տեսությունն ու եզրույթը (տերմին) տնտեսագիտության բնագավառում, ինչպես նաեւ «ընտրախավային (էլիտար) ժողովրդավարության» տեսությունն ու եզրույթը քաղաքագիտության բնագավառում։

-1929 թ. փետրվարի 8-ին ռուս ավիակոնստրուկտոր Նիկոլա Կամովն իր ստեղծած թռչող սարքը անվանեց ուղղաթիռ եւ այդպիսով այդ բառը գործածության մեջ մտավ:

-1963 թ. փետրվարի 8-ին Իրաքում ռազմական հեղաշրջում կատարվեց:

-1724 թ. փետրվարի 8-ին Սանկտ Պետերբուրգում Պետրոս I-ի հրամանով հիմնվեց Ռուսական կայսրության գիտությունների ազգային ակադեմիան:

-1828 թ. փետրվարի 8-ին ծնվել է Ժյուլ Վեռնը՝ ֆրանսիացի աշխարհագրագետ եւ գրող, արկածային գրականության դասական, գիտաֆանտաստիկ գրականության հիմնադիրներից մեկը։ Ֆրանսիական աշխարհագրական ընկերության անդամ։ Նրա ստեղծագործություններից շատերը թարգմանվել են հայերեն՝ ունենալով բազմաթիվ վերահրատարակություններ։

Թեգեր: պատմության հետագծովպատմություն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Մշակութային ցեղասպանությունն արդեն բացահայտ

Մշակութային ցեղասպանությունն արդեն բացահայտ

Ամսական 50 հազար դրամ՝ մինչեւ 6 տարեկան դառնալը

Ամսական 50 հազար դրամ՝ մինչեւ 6 տարեկան դառնալը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    438 Կիսվել են
    Կիսվել 175 Tweet 110
  • «Երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ…»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Տարածաշրջանային ճանապարհները պետք է բացվեն

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    305 Կիսվել են
    Կիսվել 122 Tweet 76
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    105 Կիսվել են
    Կիսվել 42 Tweet 26

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist