Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Տիեզերական կենսաբանության հայրերից մեկը

Նրա կարծիքը որոշիչ էր այս կամ այն տիեզերագնացի թռիչքի համար

Փետրվարի 8, 2022
Այլք
Տիեզերական կենսաբանության հայրերից մեկը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
219
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հիրավի, դժվար գտնվի այնպիսի մի բնագավառ, որտեղ չգտնես իրենց եզակի գյուտերով ու հանճարեղ լուծումներով մարդկության զարգացման ընթացքը ակնհայտորեն առաջ մղած հայազգի համբավավոր զավակների անուններ: Նրանցից մեկն է խոշորագույն գիտնական, կենսաբան, համաշխարհային գիտության կազմակերպիչ, ԽՍՀՄ եւ ՀՀ ԳԱ ակադեմիկոս Նորայր Սիսակյանը՝ ծնված 1907-ին՝ Աշտարակ քաղաքում:

Ասես մեծերին բնորոշ ճակատագիր է՝ վաղ հասակից բախվել կյանքի դժվարություններին. նման բախտ էր վիճակված նաեւ Նորայրին, որ տակավին դպրոցահասակ տարիքում զրկվելով ծնողներից, ստիպված էր ոչ թե սովորել, այլ աշխատել, իսկ տարրական ուսումնառությունն ավարտել քսան տարեկանում, քանի որ հազիվ 16-ից էր սկսել հաճախել դպրոց: Սակայն դա չէր խանգարելու, որ 1928-ին դառնար Երեւանի մայր բուհի ուսանող, տրվեր գիտության հրապույրին, ապա մեկներ Մոսկվա՝ ուսանելու Տիմիրյազեւի անվան գյուղատնտեսական ակադեմիայում: Այնուհետեւ՝ այն ժամանակների համար չափազանց կարեւոր, նորաբաց ԽՍՀՄ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտ, որտեղ էլ հետագայում հիմնավորվելու եւ գիտական գործունեություն էր ծավալելու ամբողջ կյանքի ընթացքում: Գործունեության առաջին տարիներին ուսումնասիրում է շաքարների նյութափոխանակությունը, այնուհետեւ՝ երաշտադիմացկունության կենսաքիմիական օրինաչափությունները բույսերում: Քսանինը տարեկանում տաղանդավոր կենսաքիմիկոսը պաշտպանում է դոկտորական ատենախոսությունը՝ «Երաշտադիմացկուն բույսերի կենսաքիմիական բնութագիրը» թեմայով: Այս ոլորտում նրա կատարած հետազոտությունների արդյունքները հիմք էին դառնալու չորադիմացկուն մշակաբույսերի նոր սորտերի ստացման համար: Իսկ մեծ Հայրենականի տարիներին Սիսակյանին հաջողվելու էր մշակել բանջարեղենի եւ պտուղների չորացման նորագույն մեթոդ՝ վիտամինների պահպանմամբ: Այդ մեթոդի կիրառմամբ լուծվում է արհավիրքի երկարատեւ տարիներին կենսական նշանակություն ունեցող խնդիրներից մեկը: Գիտնականի ուսումնասիրությունները բույսերի ենթաբջջային կառույցների բնագավառում հիմք էին դառնալու կենսաբանական նոր ուղղությունների, մասնավորապես՝ բույսերի ֆունկցիոնալ կենսաքիմիայի զարգացման համար: 

Անցած դարի 60-ական թվականների սկիզբը մարդկության պատմության մեջ նշանավորվեց տիեզերագնացության ոլորտում գրանցված աննախադեպ նվաճումներով: Առաջին տիեզերագնացի՝ Յուրի Գագարինի սխրանքին հաջորդելու էին Գ. Տիտովի, Ա. Նիկոլաեւի, Պ. Պոպովիչի, Վ. Տերեշկովայի թռիչքները, որոնք պատմական իրադարձություններ էին, որոնցում իր ներդրումն ուներ նաեւ աշտարակցի հայ գիտնականը, ով իրավամբ համարվում է տիեզերական կենսաբանության  հիմնադիր առաջամարտիկներից մեկը: Դեպի տիեզերք թռիչքների իրականացման համար կարեւոր էր տարբեր տիպի իոնացնող  ճառագայթների վնասակար ազդեցությունների գնահատումը մարդու օրգանիզմի վրա եւ համապատասխան միջոցների մշակումը ճառագայթահարման ռիսկը նվազեցնելու նպատակով: Այս ուղղությամբ ինտենսիվ հետազոտություններ էին ընթանում՝ շնորհիվ Սիսակյանի մշակած ծրագրերի եւ նրա անմիջական մասնակցությամբ: Ակադեմիկոս Օ. Գազենկոյի վկայությամբ՝ նա չէր սահմանափակվում տիեզերական թռիչքների ընդհանուր կենսաբանական խնդիրներով: Ղեկավարում էր եւ անձամբ մասնակցում դեպի տիեզերք թռիչքի համար տիեզերագնացների ընտրմանը եւ նախապատրաստմանը, նրանց անվտանգության ապահովմանը, թռրիքի ընթացքում բժշկական վերահսկողությանը, դեպի երկիր վերադարձին, նրանց առողջական վիճակի փոփոխությունների ուսումնասիրմանը: Նրա կարծիքը որոշիչ էր այս կամ այն տիեզերագնացի թռիչքի համար:

Տիեզերական կենսաբանության ոլորտում իր անգնահատելի ծառայությունների համար մեծանուն գիտնականը ընտրվել է Տիեզերագնացության միջազգային ակադեմիայի անդամ եւ փոխնախագահ: Ի պատիվ Նորայր Սիսակյանի՝ Լուսնի վրա մի ամբողջ աշխարհագրական տարածք կնքվել  է «Սիսակյանի ծով» անվանումով:

Անկախ տխուր այն իրողությունից, որ ընդամենը 59 տարի ապրեց տիեզերական կենսաբանության հայրերից մեկը, սակայն ծանրակշիռ է նրա վաստակը այդ ասպարեզում. նա հասցրել է 14 լաբորատորիա ստեղծել ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայում, կենսաբանական կենտրոն՝ Պուշինոյում, հիդրոպոնիկայի խնդիրների գիտահետազոտական ինստիտուտը մայր հայրենիքում՝ Հայաստանում, ուր հաճախ էր գալիս, դասախոսություններ կարդում տարբեր բուհերում: Հանճարեղ գիտնական՝ նույնքան հանճարեղ ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հետ շփվելիս, նրանց հետ հարաբերվելիս կամ պատահաբար հանդիպելիս: Եվ ոչ միայն մարդկանց հետ: Այս առումով զավեշտանման մի պատմություն է, որ մեզ է հասել ժամանակների հեռվից: Պատմում են, որ Սենեգալի զբոսայգիներից մեկում ճեմելիս, բարձրուղեշ ծառից մի փոքրիկ շիմպանզե է ցատկել Սիսակյանի վրա: Կենդանին բռնել է նրա ձեռքը եւ տարել ման գալու՝ կապկային իր լեզվով ինչ-որ բան բացատրելով գիտնականին: Այդպես «զրուցելով» նրանք երկար ճանապարհ են անցել, ընթացքում գիտնականը կապկին կոնֆետ է հյուրասիրել: Այն վերցնելով, մարդակարոտ կենդանին հետ է ցատկել ծառը եւ անհետացել…

Հեքիաթի՞ է նման… Ինչ կա որ: Բայց նման բնավորությամբ մարդու հետ կատարվածը բնավ էլ հեքիաթանման չէ…

Թեգեր: ակադեմիկոսԳիտությունների ակադեմիաՆորայր Սիսակյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Համատեղ ցուցադրությունը՝ մայիսին

Համատեղ ցուցադրությունը՝ մայիսին

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist