Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Պատմության հետագծով

Փետրվարի 9, 2022
Այլք
Պատմության հետագծով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
76
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

-1872 թ. փետրվարի 9-ին ծնվել է Արմեն Գարոն՝ Հայաստանի Հանրապետության պետական գործիչ, ՀՅԴ ականավոր առաջնորդներից եւ «Նեմեսիս» գործողության կազմակերպիչներից։ Նրա հայրը հայերի մեջ ճանաչում ունեցող Հարություն Փաստրմաճյանն էր։ Արմեն Գարոն եղել է Խաչատուր Էֆենդիի թոռը։ Նրա անունն է կրում Կանադայում 2005 թ. հիմնադրված ՀՅԴ ուսանողների ասոցիացիան։

-1885 թ. փետրվարի 9-ին ծնվել է Ալբան Բերգը՝ ավստրիացի երգահան, երաժշտական էքսպրեսիոնիզմի եւ «Վիեննական Երկրորդ դպրոցի» կարկառուն ներկայացուցիչ (մահ.՝ 1935 թ.):

-1886 թ. փետրվարի 9-ին ծնվել է Ալեքսանդր Մյասնիկյանը՝ հայ քաղաքական, հասարակական գործիչ (մահ.՝ 1925 թ.)։ Երկրի տնտեսության վերականգնման, արեւմտահայ փախստականներին տեղավորելու, քաղաքացիական պատերազմի հետեւանքները վերացնելու, երկրում կայունություն հաստատելու համար Ալեքսանդր Մյասնիկյանը ծավալել է աշխատանքային մեծ գործունեություն։ Նա կարեւորել է հայ մտավորականությանը Հայաստանում համախմբելու եւ նրա համար ստեղծագործ աշխատանքի անհրաժեշտ պայմաններ ստեղծելու խնդիրը։ Այդ կապակցությամբ պաշտոնական հրավերներ է ուղարկել նկարիչ Մարտիրոս Սարյանին, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին, լեզվաբան Հրաչյա Աճառյանին եւ ուրիշների։ Խորհրդային Հայաստանի գործիչներից Մյասնիկյանն առաջինն է անդրադարձել Հայաստանի եւ սփյուռքի փոխհարաբերություններին. հատուկ ուսումնասիրություն է նվիրել սփյուռքում հայ ազգային քաղաքական կազմակերպությունների խնդիրներին։

-1924 թ. փետրվարի 9-ին կազմավորվեց Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը, որը մտավ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ։

-1960 թ. փետրվարի 9-ին ամերիկյան դերասանուհի Ջոան Վուդվարդի պատվին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվեց առաջին աստղը։

-1998 թ. փետրվարի 9-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ թույլատրվեց Հայ հեղափոխական դաշնակցության գործունեությունը։

-2010 թ. փետրվարի 9-ին Եվրախորհրդարանը հաստատեց Եվրոպական միության եվրահանձնաժողովի նոր կազմը։

-1888 թ. փետրվարի 9-ին ծնվել է Երվանդ Կողբետլյանցը՝ ռուսահայ մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս եւ գյուտարար (վախճ.՝ 1974 թ.):

-1903 թ. փետրվարի 9-ին ծնվել է Վազգեն Շուշանյանը՝ ֆրանսահայ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ։ Գրել է վեպեր, բանաստեղծություններ, արձակ ստեղծագործություններ, օրագրեր, գրական-մշակութաբանական եւ քաղաքական հոդվածներ։ Ստեղծագործության հիմնական թեման եղել սփյուռքը, սփյուռքահայի դժվարին ու հակասական կյանքը, պայքարը ուծացման վտանգի դեմ։

-1935 թ. փետրվարի 9-ին ծնվել է Էռնեստ Հարությունյանը՝ կենդանաբան:

Թեգեր: պատմության հետագծովպատմություն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Անմարդկային ու հակաօրինական քայլերը դատապարտելու փոխարեն

Անմարդկային ու հակաօրինական քայլերը դատապարտելու փոխարեն

«Սահմանը բացելը» բնավ «էժան ապրանք» չի ենթադրում

«Սահմանը բացելը» բնավ «էժան ապրանք» չի ենթադրում

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist