-1935 թ. փետրվարի 10-ին ծնվել է Զորի Բալայանը՝ հայ գրող, հասարակական եւ քաղաքական գործիչ, սպորտի մասնագետ, սպորտային բժիշկ, լրագրող եւ ճանապարհորդ։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1967): Բալայանի գրական ծածկանունը՝ Հայկ Ղարաբաղցի։ Հայտնի է որպես Արցախը Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկելու ջատագով:
-1945 թ. փետրվարի 10-ին խորհրդային «C-13» սուզանավը խորտակեց գերմանական «Գեներալ Շտոյբեն» մարդատար նավը, մահացավ մոտ 300 մարդ։
-1961 թ. փետրվարի 10-ին ծնվել է Արթուր Էլբակյանը՝ հայ թատերական գործիչ, դերասան, ռեժիսոր, հաղորդավար, պրոդյուսեր։
-1986 թ. փետրվարի 10-ին մահացել է Մկրտիչ Ասլանյանը՝ հայ արձակագիր, լրագրող (ծնվ.՝ 1906 թ.)։
-1997 թ. փետրվարի 10-ին շախմատային հզոր «Դիփ Բլու» համակարգիչն առաջին անգամ պարտության մատնեց Գարրի Կասպարովին։
-2005 թ. փետրվարի 10-ին մահացել է Արթուր Միլլերը՝ ամերիկացի գրող, դրամատուրգ եւ արձակագիր, ամուսնացած է եղել Մերիլին Մոնրոյի հետ (ծնվ.՝ 1915 թ.)։
-2009 թ. փետրվարի 10-ին տիեզերքում առաջին անգամ իրար բախվեցին Երկրի 2 արհեստական արբանյակներ։
-2011 թ. փետրվարի 10-ին Միջազգային կինոլոգիական միությունը Հայկական գամփռ շնատեսակին շնորհեց Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակ։
-1837 թ. փետրվարի 10-ին մահացել է Ալեքսանդր Պուշկինը՝ ռուս բանաստեղծ եւ գրող, ռոմանտիզմի ներկայացուցիչ։ Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկինը ռուս մեծագույն բանաստեղծի հռչակ է վայելում։ Նա համարվում է նաեւ ժամանակակից գրական ռուսերենի ստեղծողը։ Պուշկինի հիմնական ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն:
-1950 թ. փետրվարի 10-ին մահացել է Արմեն Տիգրանյանը՝ հայ երգահան, խմբավար, ՀԽՍՀ եւ ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայկական ազգային օպերայի հիմնադիր։ Նրա առավել հայտնի գործերն են «Անուշ» (1912 թ.) եւ «Դավիթ Բեկ» (1950 թ.) օպերաները։ Արմեն Տիգրանյանը վաղ տարիքից նվագել է ֆլեյտա, մասնակցել դպրոցական փողային նվագախմբի համերգներին։ Նրա երաժշտական ճաշակի ձեւավորման վրա էապես ազդել է Շիրակի երաժշտարվեստի, հայկական ժողովրդական եւ գուսանական երաժշտության առանձնահատկությունների յուրացումը։ Նրանց տանը հաճախ են հավաքվել արվեստագետներ, բանաստեղծներ, կազմակերպվել գրական-երաժշտական երեկոներ։