«Եւ քո առաջից գնացողը նոյն ինքը Եհովան է, նա քեզ հետ է լինելու, նա քեզ չի թողիլ եւ քեզ չի ձգիլ. մի վախենար եւ մի զարհուրիր»։ Երկրորդ օրինաց 31։8
«Թէ եւ գնամ մահի շուքի ձորումը՝ չար բանից չեմ վախենալ, որովհետեւ դու ինձ հետ ես. քո գաւազանն ու քո ցուպը՝ նորանք մխիթարում են ինձ»։ Սաղմոս 23։4
«Իմ աչքերը միշտ դէպի Տէրն են, որովհետեւ նա կհանէ իմ ոտքերը որոգայթից։ Ինձ մտիկ արա եւ ողորմիր ինձ, որ մինակ եւ խեղճ եմ ես»։ Սաղմոս 25։15-16
«Մի ծածկիր ինձանից քո երեսը, մի մերժիր ծառայիդ քո բարկութիւնովը. դու ես իմ օգնութիւնը. մի հեռացնիր ինձ եւ մի թողուր ինձ, ով իմ փրկութեան Աստուած։ Թէեւ հայրս ու մայրս թողեն ինձ, բայց Տէրն ընդունում է ինձ»։ Սաղմոս 27։9-10
«Ինչո՞ւ ես տրտում, ով իմ անձը, ինչո՞ւ ես շփոթուած ինձանում. Աստուծուն յուսացիր, որովհետեւ էլ կգոհանամ նորանից, որ իմ երեսի փրկութիւնն եւ իմ Աստուածն է»։ Սաղմոս 42։11
«Յիշիր իմ տառապանքը ու իմ թշուառութիւնը, օշինդրը եւ դառնութիւնը։ Լաւ յիշում է իմ հոգին եւ խոնարհվում է ինձանում։ Սորանք ես իմ միտքն եմ բերում, ուրեմն եւ յոյս ունիմ։ Տիրոջ ողորմութիւններն են, որ չվերջացանք, որովհետեւ չպակասեցան նորա գթութիւնները: Նորանք ամեն առաւօտ նորանոր են. մեծ է քո հաւատարմութիւնը։ Իմ բաժինը Տէրն է, ասեց իմ հոգին, սորա համար նորան եմ յուսալու։ Բարի է Տէրը իրան յուսացողներին՝ այն անձին, որ նորան որոնում է»։ Երեմիայի ողբերը 3։19-25
«Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք։ Եւ ես Հօրը կաղաչեմ, ուրիշ Մխիթարիչ կտայ ձեզ, որ մնայ ձեզ հետ յաւիտեան։ Ճշմարտութեան Հոգին, որին աշխարհքս կարող չէ ընդունել, որ չէ տեսնում նորան եւ ոչ էլ ճանաչում նորան, բայց դուք նորան ճանաչում էք, որովհետեւ ձեզ մօտ է մնում եւ ձեզ հետ կլինի։ Ձեզ որբ չեմ թողիլ. կգամ ձեզ մօտ»: Հովհաննես 14։15-18
«Վարքն առանց արծաթասիրութեան լինի. բաւական համարեցէք այն, որ ձեռներումդ ունիք, որովհետեւ ինքն ասեց, որ Չեմ թողիլ քեզ եւ երեսից չեմ գցիլ»։ Եբրայեցիս 13։5
«Այսուհետեւ մնում է ինձ արդարութեան պսակը, որ Տէրը կտայ ինձ այն օրումը՝ արդար դատաւորը. եւ ոչ միայն ինձ, այլ եւ ամենին, որ սիրեցին նորա յայտնութիւնը։ Շտապիր, որ շուտով ինձ մօտ գաս, որովհետեւ Դեմասը թողեց ինձ եւ այս աշխարհքը սիրեց, եւ գնաց Թեսաղոնիկէ»: Բ Տիմոթեոս 4։8-9
«Ատեանումն առաջին անգամն պատասխանելիս՝ ոչ ով չկանգնեց իմ կողմը, այլ ամենքը ինձ թողեցին. թող չհամարուի նորանց։ Իսկ Տէրն ինձ մօտ կանգնեց, եւ զօրացրեց ինձ, որ ինձանով քարոզութիւնը հաստատուի, եւ բոլոր հեթանոսները լսեն. եւ ես ազատուեցայ առիւծի բերանիցը։ Եւ կփրկէ ինձ Տէրն ամեն չար բանից եւ կազատէ կհասցնէ իր երկնային արքայութեանը, որին լինի փառք յաւիտեանս յաւիտենից։ Ամէն»։ Բ Տիմոթեոս 4։16-18
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ