Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Միջազգային համաժողով՝ Մոսկվայում

«Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ փորձը եւ հեռանկարները»

Փետրվարի 11, 2022
Հանրապետություն
Միջազգային համաժողով՝ Մոսկվայում
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
259
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նախօրեին «Վալդայ» միջազգային փորձագիտական-վերլուծական կենտրոնը Ռուսաստանի ԱԳՆ աջակցությամբ անցկացրեց միջազգային համաժողով՝  «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ փորձը եւ հեռանկարները» թեմայով:

Կարելի է ասել, որ համաժողովը դարձավ այն խոսակցության տրամաբանական շարունակությունը, որն սկսել էին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները: Համաժողովին մասնակցում էին ռազմական դաշինքի անդամ երկրների փոխարտգործնախարարները: ՀԱՊԿ-ն այս տարի նշելու է ստեղծման 20-ամյակը: Եվ հենց այս տարվա հունվարին ՀԱՊԿ-ն առաջին անգամ իր պատմության մեջ իրականացրեց խաղաղապահ գործողություն՝ ի պատասխան Ղազախստանում իրավիճակի ապակայունացման լուրջ փորձերի: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հունվարի 10-ի հայտարարությունը, որ «ՀԱՊԿ-ի մեխանիզմը ռեալ գործարկվեց», դարձավ այս միջոցառման լեյտմոտիվը: Համաժողովում փորձ արվեց մեկ ամսվա հեռավորությունից վերաիմաստավորել ղազախստանյան իրադարձությունները եւ մշակել կազմակերպության զարգացման հստակ ուղեգիծ:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա մայիսին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, թե «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները հստակ դիրքորոշում չեն հայտնում Հայաստանից ադրբեջանական զորքի հետ քաշվելու վերաբերյալ, եւ որ չի բացառում, որ կառավարությունը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` Հայաստանից ադրբեջանական զորքը դուրս բերելու համար»։ Այս ուղղությամբ Հայաստանի դաշնակցի՝ ՀԱՊԿ-ի քայլերի տեմպից Փաշինյանը դժգոհ էր։ Այս ենթատեքստում հատկանշական  է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինի հայտարարությունը համաժողովի շրջանակում. «Հայաստանն անհրաժեշտության դեպքում կարող է հույսը դնել ՀԱՊԿ-ի օգնության վրա, ինչպես դա եղավ Ղազախստանի դեպքում։ Երբ նկատվում է ծայրահեղ իրադրություն եւ իրավիճակի փաստարկված բնութագրում, ինչպես դա եղավ Ղազախստանում, կարելի է նույնքան օպերատիվ կերպով արձագանքել դաշնակցի պաշտոնական դիմումին։ Դաշնակցային պարտավորությունները կկատարվեն։ Թե ինչ ծավալով այն կպահանջվի եւ որ տարածքում, դա արդեն այլ հարց է»: Պանկինն արեց նաեւ կարեւոր  հավելում, որ դաշնակիցների եւ այլ հարեւանի միջեւ հավասար հեռավորության որեւէ հարց չկա։ Ըստ նրա՝ դաշնակիցները միշտ ավելի մոտ են, քան մնացածը։ 

Ընդ որում՝ այս տեսակետը լրիվ կիսեց նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը. «Չեմ կասկածում, որ եթե Հայաստանի կողմից դիմում լինի, եւ եթե հիմքեր լինեն, ՀԱՊԿ-ն օգնություն կտրամադրի»։ Զասը հավելեց, որ եթե նման վստահության ըմբռնում չլինի, ապա կազմակերպությունը պարզապես չի լինի։ Գնահատելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, գեներալ Զասը հայտարարեց, որ, իհարկե, լարվածության օջախներ կան, եւ դրանք կան հայ-ադրբեջանական սահմանին. «Ես այնտեղ եղել եմ, իմ աչքերով եմ տեսել, թե ինչ է կատարվում։ Բայց, ըստ էության, սահման, այնտեղ, որպես այդպիսին, չկա. կա շփման գիծ, հենակետեր, դիտակետեր։ Ժամանակ առ ժամանակ փոխհրաձգություններ են լինում։ Այդպես չպետք է լինի»:

Սարգիս ՍԱՐԳՍՅԱՆ

Մոսկվայում «ՀՀ» սեփական թղթակից

Թեգեր: «Վալդայ» ակումբՀԱՊԿՎալդայ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Իրաքում  կառավարության ձեւավորումը հայտնվել է նոր փակուղու առջեւ

Իրաքում կառավարության ձեւավորումը հայտնվել է նոր փակուղու առջեւ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Հավատքն առանց գործերի մեռած է. ինչո՞ւ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist