Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Իրաքում կառավարության ձեւավորումը հայտնվել է նոր փակուղու առջեւ

Փետրվարի 11, 2022
Միջազգային
Իրաքում  կառավարության ձեւավորումը հայտնվել է նոր փակուղու առջեւ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
97
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հունվարի 9-ին Իրաքի 5-րդ գումարման խորհրդարանը, որը ձեւավորվել է արտահերթ ընտրությունների արդյունքում, առաջին նիստը գումարել է 329 անդամ ունեցող  խորհրդարանի 228-ի մասնակցությամբ, որի ընթացքում կրկին խոսնակ է ընտրվել Մոհամեդ ալ Հալբուսին։

Նշենք, որ չգրված օրենքի համաձայն՝ 2005-ի հետսադամյան խորհրդարանական առաջին ընտրություններից ի վեր ձեւավորվել է ավանդույթ, ըստ որի՝ խորհրդարանի խոսնակը պետք է լինի սունի, վարչապետը՝ շիա, իսկ նախագահը՝ քուրդ։ Խորհրդարանի առաջին նիստին ընտրվել են նաեւ առաջին եւ երկրորդ փոխխոսնակները. առաջինը՝ Հաքեմ ալ Զամելին, հայտնի շիա հոգեւորական Մոքթադա Սադրի հոսանքից է, իսկ երկրորդն Իրաքի Քրդստանի ինքնավարության խոշորագույն Ժողովրդավար կուսակցության (ՔԺԿ) անդամ Շախուն Աբդուլահն է։ 2021 թ. խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով Սադրի հոսանքը 73 ձայնով առաջին տեղում է։ Նա ջանքեր էր գործադրել խորհրդարանում ձեւավորել մեծամասնության խմբակցություն, որը ըստ օրենքի, կներկայացնի վարչապետի թեկնածուին՝ գործադիրի առաջին դեմքին։ Սակայն մեծամասնության հարցը վերածվեց քաղաքական ճգնաժամի, քանի որ շիա կուսակցություններն ու դաշինքները ընդհանուր հայտարարի չեն եկել եւ փաստորեն բաժանվել են երկու ճամբարի՝ համաարաբական հայացքներով ու արաբական աշխարհին հակված Սադրի հոսանքը եւ իրանամետ շիաների համերաշխության կոմիտեն, որը գլխավորում են նախկին վարչապետ շիա Նուրի ալ Մալեքիի «Օրենքի պետություն» (33 ձայն) եւ Հադի Ամերիի առաջնորդած «Հաղթանակ» (17 ձայն) դաշինքները։ Նշյալ խմբակցությունն ունի 96 անդամ եւ հայտարարում էր, թե մեծամասնական խմբակցություն կազմելու համար բանակցում է 31 ձայն ունեցող ՔԺԿ-ի եւ 43 անկախ պատգամավորների հետ։ Մինչդեռ Սադրը հայտարարում էր, թե 141 անդամից բաղկացած մեծամասնության խմբակցություն է կազմել ՔԺԿ-ի ու սունիների դաշինքի հետ, որն իր հերթին կազմված է Ալ Հալբուսի «Զարգացում» եւ Խամիս ալ Խանջարի գլխավորած՝ «Մուսուլման եղբայներին» հակված թուրքամետ «Կամք» դաշինքներից։

Այլ կերպ ասած՝ խորհրդարանի մեծամասնության, հետեւաբար, նաեւ վարչապետի ընտրության հարցում առաջացել էր քաղաքական ճգնաժամ։ Այն վերացավ փետրվարի 3-ին, դաշնային դատարանի վճռով՝ հօգուտ Սադրի դաշինքի, ինչի առնչությամբ հայցով դատարան էր դիմել Համերաշխության կոմիտեն։ Իսկ սա նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, Իրաքի վարչապետի թեկնածուն լինելու է գործող անկուսակցական վարչապետ Մոստաֆա ալ Քադեմին, որին հակված է Սադրը, սակայն շիաների Համերաշխության կոմիտեն դեմ է նրան կրկին առաջադրելուն։  Հատկանշական է, որ մեծամասնության ճգնաժամին հաջորդել է նախագահի ընտրության հարցում առաջ եկած փակուղին։ 2005 թ. Իրաքի Քրդստանի ինքնավարության երկու գլխավոր՝ իշխող ՔԺԿ-ի ու Քրդստանի հայրենասիրական կուսակցության (ՔՀԿ) միջեւ համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ ինքնավարության նախագահը լինելու է ՔԺԿ-ական, իսկ երկրինը՝ ՔՀԿ-ի թեկնածուն, ուստի վերջինս հայտարարել էր, թե քրդական ուժերի միասնական թեկնածուն լինելու է ներկայիս նախագահ Բարհամ Սալեհը։ Սակայն ՔԺԿ-ն, պայմանավորվածությունը խախտելով, ներկայացրել է իր թեկնածուին՝ նախկին ԱԳ եւ էկոնոմիկայի նախարար, արեւմտամետ հայացքներով Հոշյար Զիբարիին, ինչը պատճառաբանվում է Քրդստանի ինքնավարությունում նրանց միջեւ առկա տարաձայնություններով։

«Middle East Eye» լրատվական կայքն այս առնչությամբ հարցազրույց է ունեցել ՔԺԿ-ի բարձրաստիճան անդամների հետ, որոնք, ցանկանալով անհայտ մնալ, շեշտել են, թե երկրի նախագահի պաշտոնը, որն արարողակարգային դեր ունի, կուսակցության համար կարեւոր չէ, այլ՝ թեկնածու ներկայացնելով, ձգտում են ճնշում գործադրել ՔՀԿ-ի վրա, որպեսզի վերջինս նավթառատ Քիրքուք նահանգի վերահսկողությունը հանձնի ՔԺԿ-ին։ Նշենք, որ վերջինս ավանդաբար լավ փոխհարաբերություններ ունի Թուրքիայի հետ եւ ժամանակին Քիրքուքի նավթը վաճառում էր Անկարային, ինչը տարաձայնություն էր առաջացրել թուրք-իրաքյան փոխհարաբերություններում։ Իսկ ՔՀԿ-ն հակված է դեպի Իրան։ Եվ, ահա, փետրվարի 7-ին խորհրդարանում պետք է տեղի ունենար նախագահի ընտրություն, որը կընտրվեր ձայների 2/3-ով։ Սակայն 2016 թ., երբ Զիբարին զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, խորհրդարանը նրան կոռուպցիայի համար մեղադրանք ներկայացնելով՝ պաշտոնանկ էր արել, ինչը հակասում է նախագահի թեկնածուի հատկանիշներին։ Թեեւ Սադրը նախապես պաշտպանում էր Զիբարիի թեկնածությունը, սակայն այդ հանգամանքը համահունչ չէ նրա՝ արդարություն հաստատելու մասին հայտարարություններին։ Ուստի կոչ արեց իր հոսանքի պատգամավորներին չներկայանալ նախագահի ընտրության նիստին՝ շեշտելով, որ դա չի հարվածի կոալիցիայի անդամ ՔԺԿ-ի հետ հարաբերություններին։  Նախագահի ընտրությունը բոյկոտել էր նաեւ ընդդիմադիր Համերաշխության կոմիտեն։ Կարճ ասած, քվորում չլինելու պատճառով ընտրությունը տեղի չունեցավ։ Բացի այդ,  որոշ պատգամավորների պահանջով դաշնային դատարանն առկախել է Զիբարիի  թեկնածությունը։

Մյուս կողմից՝ քանի որ ըստ Սահմանադրության նոր նախագահը պետք է ընտրվի խորհրդարանի առաջին նիստից հետո 30 օրվա ընթացքում (ժամկետն ավարտվել  է փետրվարի 9-ին), նշանակում է, որ երկիրն այժմ նախագահ չունի։ Ալ Հալբուսին հայտարարել է, թե 3 օրվա ընթացքում թեկնածուները պետք է կրկին գրանցվեն՝ հղում  անելով օրենքին։ Սակայն նախագահ Սալեհը դիմել է դաշնային դատարան՝ հորդորելով մեկնաբանել նախագահի պաշտոնի առնչությամբ ստեղծված վակուումը, քանի որ Սահմանադրությունը դա չի պարզաբանում։ Իրաքցի որոշ իրավագետներ, այդ թվում՝ Ահմեդ Էբադին, շեշտում են, որ եթե խորհրդարանում ձախողվում է նախագահի ընտրությունը, ապա գործող նախագահը շարունակում է պաշտոնավարել մինչեւ հաջորդ ընտրություններ, հավելելով, որ դա գործում է նաեւ վարչապետի դեպքում։  Ինչպես  նշել ենք՝ օտարերկրյա շահագրգիռ ուժերը եւս դերակատարություն ունեն թե՛ ընտրություններում եւ թե՛ ստեղծված ճգնաժամերում։ Ահավասիկ, ինչպես նշում են որոշ ԶԼՄ-ներ, սունիներին հովանավորում են Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան եւ այլք, կան նաեւ թուրքամետ ուժեր, որոնք համընթաց են Արեւմուտքի ձգտումներին՝ կրճատել Իրանի ազդեցությունն այդ երկրում, ինչը մասամբ հաջողվել է։ Բայց եւ այնպես, փետրվարի 9-ին Սադրը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կարեւորել է «մեծամասնության ազգային կառավարության»  ձեւավորումը եւ միաժամանակ կարմիր գրչով ձեռագիր շեշտել. «Ոչ արեւելյան, ոչ արեւմտյան՝ մեծամասնության ազգային կառավարություն», այսպիսով ցանկացել է  շեշտել իր անկախ լինելը։

Թեգեր: ընտրություններԻրաք
ԿիսվելTweetԿիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Սիրիան՝ ժամանակի յուրահատուկ մեքենա

Սիրիան՝ ժամանակի յուրահատուկ մեքենա

Ապրիլի 1, 2023
Հնդկաստանը քննարկում է հնարավոր հետեւանքները

Հնդկաստանը քննարկում է հնարավոր հետեւանքները

Ապրիլի 1, 2023

Հնդկաստանն ստիպված կլինի մերձենալ Արեւմուտքին

«Մենք չպետք է ելնենք ատելությունից եւ չարությունից…»

Գերմանիան լիովին աջակցում է Թբիլիսիի եվրոպական հեռանկարին

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

Դավաճանություն «ցանողները» միշտ էլ դավաճանություն են «հնձում»

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Հավատքն առանց գործերի մեռած է. ինչո՞ւ

Մայր Աթոռում կկատարվի Տեառնընդառաջի նախատոնակը

Մայր Աթոռում կկատարվի Տեառնընդառաջի նախատոնակը

Ամենաընթերցվածը

  • Կեցության՝ բնակարանի խնդիր

    Կեցության՝ բնակարանի խնդիր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist