Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Ֆրանսիան՝ ներշնչանքի աղբյուր

Փետրվարի 11, 2022
Այլք
Ֆրանսիան՝ ներշնչանքի աղբյուր
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
232
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ՝ Ֆրանսիան մշտապես ձգել է աշխարհի արվեստասեր, արվեստաստեղծ հոգիներին, այստեղ են ծնվել բազմաթիվ ուղղություններ, գաղափարներ, եւ երկար ժամանակ Փարիզն է եղել երկրագնդի արվեստի կենտրոնը, այստեղից են հռչակվել եւ մեծափառ ճանաչում ստացել բազմաթիվ գրողներ, նկարիչներ, երաժիշտներ…

Բացառություն չեն կազմել հայ մշակույթի եւ գրականության բարձր դեմքերը: Հավելենք, որ 1915 թ. եղեռնապուրծ հազարավոր հայեր բնակություն են հաստատել Ֆրանսիայում, նրանց ժառանգներից ոմանք դարձել Ֆրանսիայի փառքերից՝ Շառլ Ազնավուր, Անրի Վերնոյ, Գառզու, Ժանսեմ, Վահե Քաչա…

Այս գիրքն ամփոփել է մի փոքրիկ մասն այն հզոր ֆրանսիական ներշնչանքից ծնված գործերի, որոնք կխոսեն ընթերցողի սրտի հետ, եւ նա էլ կհամաձայնի՝ բոլորիս առեղծվածի ուժով կձգի ֆրանսիական մագնիսը…»:

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Հայաստանի գրողների միության նախագահի այս խոսքը «Մենք եւ աշխարհը» մատենաշարով հրատարակված հերթական՝ «Ֆրանսիայի մագնիսական ուժը» գրքի մասին է, որին նախորդել էր «Իրանի արեւը» մեծարժեք ժողովածուն: ԳՄ կլոր դահլիճում, հիրավի, ասեղ գցելու տեղ չկար՝ ուսանողներ, դասախոսներ Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանից, իրենց դասղեկի հետ բարձր դասարանների աշակերտներ՝ մայրաքաղաքի թիվ 119 ֆրանսիական թեքումով դպրոցից, գրողներ, լրագրողներ: Անկեղծորեն՝ վաղուց այդպիսի հետաքրքրություն չէի նկատել գրի ու գրականության հանդեպ: Իսկ միությունում «Ֆրանսիայի մագնիսական ուժը» գրքի շնորհանդեսն էր, որի մասին խոսք ասաց գրողական ընտանիքի ղեկավարը: Նա նշեց, որ ֆրանսիական ներշնչանքը չի շրջանցել Հայաստանի երիտասարդ եւ ավագ սերնդի գրողներին, որ նրանք գրել են, ու ոմանք բազմիցս տպագրվել են Ֆրանսիայում:

Այդպես է՝ տարբեր ժամանակներում մեր բարեկամ երկրի տարբեր հանգրվաններում, թեկուզ ժամանակավորապես, ապրել եւ ստեղծագործել են Ավետիք Իսահակյանը, Արշակ Չոպանյանը, Կոստան Զարյանը, Նիկողոս Սարաֆյանը, Հարութ Կոստանդյանը, գրչի ու արվեստի այլ դեմքեր: Նշված հեղինակների ֆրանսիական թեմաներով գրած ստեղծագործություններից բացի, ներկայացված են Եղիշե Չարենցի, Ռուբեն Մելիքի, Զուլալ Գազանճյանի, Հենրիկ Էդոյանի, Արեւշատ Ավագյանի, Արտեմ Հարությունյանի, Հովհաննես Գրիգորյանի, Էդվարդ Միլիտոնյանի, Ղուկաս Սիրունյանի, Շանթ Մկրտչյանի, Անուշ Վարդանյանի, ժամանակակից այլ բանաստեղծների գործեր:

Ժողովածուի առանձին մի բաժնում ընթերցողին են ներկայացվում արձակ գրվածքներ, հոդվածներ, խոհագրություններ, հատվածներ նամակներից՝ Դանիել Վարուժան, Ալ. Շիրվանզադե, Արշակ Չոպանյան, Ավետիք Իսահակյան, Շահնուր, Վիգեն Իսահակյան, Հովիկ Վարդումյան, Հովհաննես Հարությունյան: Բարձրարվեստ խոսքի գեղեցիկ ծաղկեփունջ՝ նվիրված ազնավուրյան Ֆրանսիային:

Շնորհանդեսին արվեստների քաղաք Փարիզի, Ֆրանսիայի մասին խոսք ասաց Վարպետի թոռը՝ գրականագետ Ավիկ Իսահակյանը: Գրքում ներկայացված իրենց ստեղծագործություններից ներկայացրին Արեւշատ Ավագյանը, Անուշ Վարդանյանը, Շանթ Մկրտչյանը: Միջոցառումն ավելի հոգեմոտ դարձավ շնորհիվ սիրված ասմունքող Գայանե Ալեքսանյանի ընթերցումների եւ ազնավուրյան այն երգերի, որ հնչեցրեց կոմպոզիտոր, դաշնակահար, երգչուհի Էլա Ոսկանյանը:

Ասենք, որ գրքի շապիկն ու դարձերեսը շքեղանում են Մարտիրոս Սարյանի՝ հենց Փարիզում վրձնած նկարներով: Տարբեր էջերի գծանկարները նույնպես վարպետինն են, որոնք գեղեցկորեն ներհյուսված են գրողական ասելիքներին:

Հավելենք եւ այն գեղեցիկ փաստը, որ «Ֆրանսիայի մագնիսական ուժը» «Ծիծեռնակ» հրատարակչությունը լույս է ընծայել Մարսել քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան վարժարանի նախագահ, ՀԳՄ անդամ Կարեն Խուրշուդյանի նվիրական աջակցությամբ:

Ինչպես միջոցառման ավարտին նշեց Էդվարդ Միլիտոնյանը, նույն մատենաշարով հրատարակվելիք հերթական գիրքը նվիրված է լինելու Վրաստանին: Սիրով սպասենք:

Թեգեր: գիրքԷդվարդ Միլիտոնյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Վերադարձ դեպի արժանապատիվ անցյալ

Վերադարձ դեպի արժանապատիվ անցյալ

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist