Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թել Ավիվը գաղտնի օպերացիայի մտահղացում ունի

Իսրայելը կենտրոնացել է Ուկրաինայից իր քաղաքացիների տարհանման վրա

Փետրվարի 16, 2022
Միջազգային
Թել Ավիվը գաղտնի օպերացիայի մտահղացում ունի
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
182
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրադրությունը Երուսաղեմի թաղամասերից մեկում հերթական անգամ հանգեցրել է անկարգությունների պաղեստինյան բնակչության եւ իսրայելական ոստիկանության միջեւ: Բանն այն է, որ այդ թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել. ոմանց համոզմամբ՝ տունը միտումնավոր է հրդեհվել… Չնայած նման բախումների առօրեական բնույթին, հրեական պետության համար հիմա պաղեստինյան ուժերի հետ հերթական հակամարտության ժամանակը չէ. Թել Ավիվը կենտրոնացել է Ուկրաինայից իր քաղաքացիների տարհանման վրա, իսկ այդ գործողությունը կարող է բավական տպավորիչ մասշտաբներ ընդունել:

Իրավապահ մարմինները կասկածում են, որ Շեյխ Ջարահ թաղամասի հրեական տներից մեկում բռնկված հրդեհը դիտավորյալ հրկիզման արդյունք է։ Ի պատասխան դրա՝ իսրայելական ծայրահեղ աջերի ներկայացուցիչ, պատգամավոր Իտամար Բեն-Գվիրն ասել է, որ ինքը ժամանակավոր գրասենյակ է բացում Շեյխ Ջարահում, որը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ ոստիկանությունը չի ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պաշտպանելու հրեա բնակչությանը։ Բացի այդ, պատգամավորը հրդեհն անվանել է ծրագրված քարոզարշավի տարր։ Բեն-Գվիրի միջամտությունը գործոն է դարձել արաբների բողոքի ակտիվության աճի համար։

Իրավիճակին արձագանքել է ՀԱՄԱՍ խմբավորումը, որն իրեն Երուսաղեմի արաբ բնակչության շահերի հիմնական պաշտպան է ներկայացնում: Ծայրահեղական շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Համադան խոստացել է պատասխան տալ իսրայելական կողմին: «Եթե օկուպացիոն ուժերը շարունակեն հարձակումները մեր հայրենակիցների վրա Երուսաղեմում, պատասխանը շատ կոշտ կլինի,- ասել է նա:- Մեր ժողովրդին կոչ ենք անում աջակցել Երուսաղեմի բնակիչներին»:

Այս հայտարարությունը միայն գրգռեց սուրբ քաղաքում պաղեստինցի ակտիվիստներին: Պաղեստինյան խմբավորման ներսում տարբեր աղբյուրներ ասում են, որ քննարկում է ծավալվել միջոցներ մշակելու մասին այն դեպքի համար, եթե Շեյխ Ջարահ թաղամասի շուրջ իրավիճակը բազմապատիկ վատթարանա:

Այս շրջանում ապրում են ինչպես արաբական, այնպես էլ հրեական համայնքների ներկայացուցիչներ, ինչի հետ կապված՝ լարվածության մակարդակն այնտեղ ավանդաբար բարձր է: Անցյալ տարվա մայիսին պաղեստինցի ընտանիքներին վտարելու փորձերը 11 օր տեւած հրթիռային փոխհրետակոծության պատճառ դարձան Գազայի հատվածի պաղեստինյան մարտիկների եւ իսրայելական զինվորականների միջեւ: Ըստ անկլավի իշխանությունների տվյալների՝ զինված բախման առաջին օրերին զոհվել է ավելի քան 100 մարդ։ Հակամարտության կծիկն առաջացրել է Իսրայելի արեւմտյան դաշնակիցների ոչ միանշանակ արձագանքը: Ամերիկյան վերնախավի մի մասը 2021 թ. ընդգծված պաղեստինամետ դիրքորոշում է որդեգրել, ինչն ստիպել է խոսել հրեական պետության եւ Միացյալ Նահանգների հարաբերություններում ճգնաժամի մասին:

Օրերս իսրայելական կողմը ՀԱՄԱՍ-ի ռազմական ենթակառուցվածքի ուժեղացման նշաններ է բացահայտել։ Այսպես՝ Գազայի հատվածի հետ սահմանին ստորգետնյա պատնեշի կառուցման ժամանակ հայտնաբերվել են «երկնիշ թվով» թունելներ, որոնք ձգվում էին դեպի հրեական պետության տարածք։ Իսրայելի իշխանությունները կարծում են, որ նման ամրություններն անհրաժեշտ են հարձակողական գործողություններ իրականացնելու, դիվերսիոն հարձակումներ կազմակերպելու եւ հետախուզական տվյալներ հավաքելու համար։ Իրավիճակը ցույց է տալիս, որ նույնիսկ գործող զինադադարը հակամարտող կողմերին չի թույլատրում հանգստանալ։ Ի դեպ, հրեական պետությունն այժմ ստիպված է իր ողջ ուշադրությունը կենտրոնացնել մեկ այլ՝ իր համար բացարձակապես հեռավոր ճգնաժամի վրա՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ։

Իսրայելցիներն Ուկրաինայից տարհանում են իրենց քաղաքացիներին: Անցած շաբաթվա վերջին կառավարության նիստից հետո Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը բոլոր հայրենակիցներին կոչ է արել լքել Ուկրաինայի տարածքը։ «Անտեղի ռիսկի մի դիմեք,- հայտարարել է նա։- Մի սպասեք իրավիճակի, երբ դուք իսկապես կցանկանաք վերադառնալ, բայց չեք կարողանա դա անել: Պատասխանատու եղեք ձեր կյանքի համար, որքան հնարավոր է՝ շուտ լքեք Ուկրաինան եւ վերադարձեք տուն»։ Կառավարության ղեկավարն ավելացրել է. «Մենք չգիտենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ։ Ինչպես մնացած աշխարհը, հույս ունենք, որ լարվածությունը կավարտվի առանց էսկալացիայի։ Սակայն մեր գլխավոր պարտականությունն է հոգ տանել մեր իսրայելցի քաղաքացիների մասին»։

Իսրայելը փորձում է հավասար հեռավորությամբ դիրքեր պահպանել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ շփման մեջ։ «Times of Israel»-ի հետ զրույցում հրեական պետության արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդն ասել է, որ իր երկիրը բոլորին կոչ է անում լսել։ «Մենք պետք է հասկանանք, թե ինչ են ասում ռուսներն իրենց մտավախությունների մասին՝ կապված այն բանի հետ, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի երկիր,- ասել է նա։- Հնարավոր է՝ մենք համաձայն չենք, բայց դա հիմնավորված մտավախություն է, եւ անհրաժեշտ է այդ հարցը քննարկել նրանց հետ: Եվ մեզ անհրաժեշտ է ուշադիր լսել Ուկրաինային»։ Իսրայելական դիվանագիտության ղեկավարը խոստովանել է, որ ստեղծված իրավիճակը հատուկ բարդություններ է ստեղծում իր երկրի համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե Ռուսաստանում, թե նախկին խորհրդային հանրապետությունում հրեական մեծ համայնք է ապրում։

Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնաթող գեներալ-մայոր, ռազմական հետախուզության վարչության հետախուզության բաժանմունքի նախկին ղեկավար, իսկ այժմ՝ Ռայհմանի համալսարանի ռազմավարության եւ քաղաքականության ինստիտուտի ղեկավար Ամոս Գիլադն իր կարծիքն է հայտնել Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի երկրների միջեւ գոյություն ունեցող լարված իրավիճակի մասին: Գեներալ-մայորն ասել է, որ Ռուսաստանը ցանկանում է մարտահրավեր նետել Միացյալ Նահանգներին՝ որպես միակ գերտերության. «Հիմա մենք պատմական իրադարձությունների շեմին ենք՝ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համարձակ՝ Ուկրաինան, իսկ նրա հետ միասին նախկին Խորհրդային Միության այլ երկրները Ռուսաստանի ազդեցության գոտի վերադարձնելու որոշման հետ»:

Գեներալ-մայորի խոսքով՝ Մոսկվայի նպատակն է տապալել Կիեւի ներկայիս կառավարությունը եւ փոխարենը նշանակել հավատարիմ առաջնորդների, ովքեր կհայտարարեն Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու ծրագրից հրաժարվելու մասին, ինչպես նախկինում արել են Ղազախստանն ու Վրաստանը: Միեւնույն ժամանակ, ըստ Գիլադի, Ռուսաստանը պատրաստ է իր նպատակին հասնելու համար կենտրոնացնել հսկայական տնտեսական եւ ռազմական ուժեր, նույնիսկ եթե դա ԱՄՆ-ի հետ ուղղակի հակամարտություն ենթադրի։

Պուտինի որոշման հիմքում ընկած է այն վստահությունը, որ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրներն այժմ թույլ դիրքերում են։ Գիլադը կարծում է, որ այս պահը կարող է «ձեռնտու լինել Պուտինին եւ թույլ տալ նրան համաշխարհային ասպարեզ վերադառնալու որպես կենտրոնական խաղացող»: Ռազմական հետախուզության նախկին աշխատակցի կարծիքով՝ Ռուսաստանը գիտակցում է, որ ենթարկվելու է Արեւմուտքի տնտեսական կոշտ պատժամիջոցներին, սակայն պատրաստ է ռիսկի դիմել Չինաստանի աջակցությամբ:

Հնարավոր է, որ Երուսաղեմում գրանցված միջադեպը պլանավորված էր այնքանով, որքանով կարող է հնարավորություն տալ Թել Ավիվին՝ հեռու մնալու Ռուսաստան-ԱՄՆ առճակատումից: Իսրայելի քաղաքացիներին տարհանելու վերաբերյալ զանգվածային ծրագրի մշակումը հենց այն միջոցն է, որը հրեական պետությունը կօգտագործի այդ առճակատման մեջ չներքաշվելու համար։ «The Jerusalem Post»-ը, վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաների, տեղեկացրել է, որ Բենեթի կառավարությունը ռազմական գործողությունների դեպքում հրեաներին եւ նրանց ընտանիքներին Ուկրաինայից հանելու գաղտնի օպերացիայի մտահղացում ունի։ Այդ միջոցառումները կներառեն փրկարարական աշխատանքներ, տեղափոխում Իսրայել եւ ժամանակավոր կացարանների տրամադրում: Մանրամասներն առայժմ պարզ չեն, սակայն բոլոր համապատասխան նախարարություններն ու պաշտոնական կազմակերպությունները երկար շաբաթներ աշխատում են նախաձեռնության վրա։ Նման ռեսուրսներ պահանջող ծրագրի իրականացումը հազիվ թե հրեական պետությանը հնարավորություն տա շեղվել դեպի այլ ճգնաժամեր ու հարցեր: Գոնե՝ մոտ ապագայում։

Թեգեր: ԳազաԻսրայելՀԱՄԱՍՈւկրաինա
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Թյուրքական աշխարհում սկսված անկայունությունը կհասնի՞ Ադրբեջան

Թյուրքական աշխարհում սկսված անկայունությունը կհասնի՞ Ադրբեջան

Թշնամին «սեփականաշնորհում» է մեր դարավոր եկեղեցիները

Թշնամին «սեփականաշնորհում» է մեր դարավոր եկեղեցիները

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist