Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

«Ընկեր հրամանատար, դուք թռաք պետական սահմանի վրայով…»

Փետրվարի 18, 2022
Այլք
Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան հողի՝ իր մարշալներով, գեներալներով ու հերոսներով աշխարհին հայտնի Չարդախլու (Խաչիսար) գյուղը, որտեղ մեկուկես հազար տարի անընդմեջ ապրում էին հողապաշտ ու հզոր մարդիկ, աշխատում, արարում, զավակներ ունենում, որոնցից շատերի անունները պատմության էջերում անմահանալու էին փառքի դափնեպսակով զարդարված, այսօր օտարի տիրապետության տակ է: Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան… Թշնամին պղծել-ավերել է ծննդավայրում հառնեցրած նրանց հուշարձանները: Նախանձից, նենգությունից, չարությունից: Որովհետեւ խաշնարած անասնագողի գենն անունակ է գեներալներ ու մարշալներ լույս աշխարհ բերելու…

Համազասպը չարդախլվեցի Խաչատուր Բաբաջանյանի ընտանիքի երրորդ արու զավակն էր: Ինը տարեկան էր, երբ տեղափոխվում են Թբիլիսի: Ապագա մարշալը ընդունվում է հայկական դպրոց, որը, սակայն, չի ավարտում. վերադառնում են գյուղ, սկսում է զբաղվել հողագործությամբ: 1925-ին տասնինը բոլորած երիտասարդը թողնում է հողագործի բահն ու գերանդին եւ առաջին անգամ հագնում զինվորականի համազգեստ: Սկզբում սովորում է Երեւանի Ալ. Մյասնիկյանի անվան միացյալ ռազմական դպրոցում, ապա Թիֆլիսի Անդրկովկասյան հետեւակային ուսումնարանում: Ավարտելուց հետո նշանակվում է Կովկասյան չորրորդ հետեւակային գնդի դասակի հրամանատար: Կարճ ժամանակ անց՝ վաշտապետ, ապա՝ գումարտակի հրամանատար: Ակադեմիական կրթություն ստանալուց հետո չարդախլվեցի զինվորականը նշանակվում է Անդրկովկասյան զինվորական օկրուգի կորպուսի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ: 1938-ին Բաբաջանյանն արդեն Լենինգրադում էր՝ գնդի հրամանատարի տեղակալի կարգավիճակով: Այստեղից էլ նա մասնակցում է ֆիննական պատերազմին, որին հաջորդելու էր մեծ Հայրենականը…

1941 թ. 19-րդ բանակը, որի շտաբի պետի տեղակալն էր, փոխադրվում է ԽՍՀՄ արեւմտյան սահման, որտեղ էլ բանակը դիմավորում է թշնամուն: Նույն տարվա աշնանը, ֆիննական պատերազմում խրախուսանքների արժանացած զինվորականին վստահվում է 395-րդ հետեւակային գնդի հրամանատարությունը: Բաբաջանյանի գունդը Վիտեբսկի, Սմոլենսկի, Ելնյայի ռազմական գործողություններին մասնակցելուց հետո մարտնչում է Դոնի Ռոստովի մատույցներում, այնուհետեւ Արեւմտյան ռազմաճակատում: 1942-ի գարնանը վերադաս հրամանատարությունը նրան նշանակում է 3-րդ մեքենայացված բրիգադի հրամանատար:

1944 թվական. Արեւմտյան Ուկրաինայում գերմանացիների պարտությունից, Պերեմիշլի եւ Լվովի ազատագրումից հետո բացվում է ճանապարհը դեպի Վիսլա: Ճանապարհ, որն ուղիղ դեպի Գերմանիա էր տանում: Դնեստրի բարեհաջող անցման, հրամանատարական փայլուն գործողությունների եւ գրոհի անթերի կազմակերպման համար գվարդիայի փոխգնդապետ՝ հայազգի հրամանատարն արժանանում է Սովետական Միության հերոսի կոչման եւ տանկային կորպուսի հրամանատարի պաշտոնի:

Երբ պատերազմի ելքն արդեն վճռված էր, 1945 թ. մարտի 5-ին Գեորգի Ժուկովը խորհրդակցություն է հրավիրում եւ հրահանգում, որ Բեռլինի վրա հարձակումը պետք է սկսել առանց հապաղումի: Շտապողականության պատճառը հասկանալի էր՝ դաշնակից պետությունները ջանում էին խորհրդային զորքերից առաջ մտնել արդեն իսկ գրեթե գլխովին ջախջախված Երրորդ ռեյխի մայրաքաղաք: Ուստի առաջնային կարեւորության խնդիր էր նախորդելը դաշնակից համարվող զորքերին:

Գերմանացիների դիմադրությունը որքան էլ կատաղի, հարձակումն անկասելի էր. Համազասպ Բաբաջանյանի տանկային կորպուսը առաջիններից էր, որ մտավ Բեռլինի արվարձաններ: Նրա կորպուսի տանկերն ուղղակիորեն հարվածում էին Ռեյխստագը: Ապրիլի 30-ին ֆաշիստական գլխավոր որջի տանիքին բարձրացվեց հաղթանակի դրոշը…

Պատերազմի ավարտից հետո՝ 1948-ին Բաբաջանյանն ավարտում է ռազմական ակադեմիան, ծառայում Գերմանիայում որպես բանակի շտաբի պետ, բանակի հրամանատար եւ Մերձկարպատյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, նշանակվում Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, Ռ. Մանիլովսկու անվան զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, ԽՍՀՄ տանկային զորքերի պետ: Ի դեպ, հետպատերազմյան խաղաղ ժամանակներում տեղի ունեցած իրական կամ լեգենդանման մի դեպք է հիշատակվում մարշալի կյանքից՝ մտքին եկել է մի քիչ թռչել… կործանիչով: Թռչել Թուրքիա… Թռչում է, եւ ականջակալները պայթում են զգուշացումներից. «Ընկեր հրամանատար, Դուք թռաք պետական սահմանի վրայով…»: Բաբաջանյանը թռչում է Թուրքիայի տարածքի վրայով ու վերադառնում: Հետեւանքը թուրքական կողմի բողոքն էր եւ մարշալի համար 18 օրվա տնային կալանքը… Ինչեւէ,  պատերազմի ավարտից ուղիղ 30 տարի անց միայն հայազգի զորահրամանատարին, որ տարբեր ճակատներում մարտնչելիս «Սեւ հովազ» մականունն էր վաստակել, շնորհվում է զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում:

Մարշալ Բաբաջանյանի մասին խոսելիս անհնարին է չհիշատակել նախկին հասարակարգի խարան 1956 թվականը, երբ բուդապեշտյան ապստամբությունը ճնշելու համար խորհրդային կայսրությունն այս երկիր էր ուղարկվել մեծաքանակ զորքեր եւ զրահատեխնիկա: Հերոսը, որ անցել էր արհավիրքների միջով եւ ահ չուներ մահվանից՝ այս անգամ  հրաշքով է փրկվում. ճնշման գործողությունների ժամանակ արկի բեկորը պատուհասում է նրա շնչափողը: Ծանր վիրահատության գնով է միայն հաջողվում փրկել ապագա մարշալի կյանքը…

Ամփոփենք՝ նորից անդրադառնալով Չարդախլու հերոսածին գյուղին. դժվար թե գտնվի մեկ այլ գյուղ կամ քաղաք, որ հայրենիքին նվիրաբերած լինի զույգ մարշալներ, 12 գեներալ, Խորհրդային Միության 7 հերոս, հարյուրավոր բարձրակարգ սպաներ: Եվ նման քաջազունների բնօրրանն է այսօր օտարի ձեռքին… Հավատանք՝ հայոց պատմության անիվը դեռ հետ է պտտվելու: Կգան այդ ժամանակները: Հավատանք մեր ներուժին…

Թեգեր: Համազասպ Բաբաջանյանհամաշխարհային պատերազմՀայրենական պատերազմՀովհաննես ԲաղրամյանՄարշալ ԲաղրամյանՉարդախլու (Խաչիսար)
Կիսվել4Tweet3Կիսվել1
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Արցախի առաջին «Թումո տուփը»՝ Մարտակերտում

Արցախի առաջին «Թումո տուփը»՝ Մարտակերտում

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Տասը պատվիրանները

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist