-1988 թ. փետրվարի 22-ին Արցախյան ազատամարտի ժամանակ սկսվեց Ասկերան-Ստեփանակերտ ռազմավարական ուղղությամբ աղդամցի ադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխի զինված հարձակումը, որն ավարտվեց Բաքվի եւ Խորհրդային Ադրբեջանի այլ բնակավայրերի հայ բնակչության ջարդի ու բռնի տեղահանության գործողություններով:
-2011 թ. փետրվարի 22-ին թողարկվեց «Վինդոուզ 7» օպերացիոն համակարգի վերջին տարբերակը:
-1938 թ. փետրվարի 22-ին ծնվել է Արտավազդ Փելեշյանը՝ գեղարվեստական եւ վավերագրական կինոյի հայտնի ռեժիսոր, սցենարիստ, դերասան։ Համարվում է համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական։ ՀՀ ժողովրդական արտիստ (2004), ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1996), Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1985), Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Ֆրանսիայի SCAM-ի անդամ (1991)։
-1940 թ. փետրվարի 22-ին ծնվել է Արշակ Սադոյանը՝ հայ քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 1-3 գումարումների պատգամավոր:
-1941 թ. փետրվարի 22-ին մահացել է Ֆրեդերիկ Բանտինգը՝ կանադացի ֆիզիոլոգ, ինսուլինի հայտնաբերման համար ստացել է Նոբելյան մրցանակ (ծնվ.՝ 1891 թ.):
-1952 թ. փետրվարի 22-ին ծնվել է Ջեյմս Բաղյանը՝ ամերիկահայ ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, հայազգի առաջին տիեզերագնացը։
-1974 թ. փետրվարի 22-ին ծնվել է Ջեյմս Բլանտը՝ անգլիացի երգիչ եւ երաժիշտ, նախկին զինվորական:
-1732 թ. փետրվարի 22-ին ծնվել է Ջորջ Վաշինգտոնը՝ Միացյալ Նահանգների 1-ին նախագահ (մահ.՝ 1799 թ.):
-1788 թ. փետրվարի 22-ին ծնվել է Արթուր Շոպենհաուերը՝ գերմանացի փիլիսոփա, գրող։ Կանտի ամենահայտնի աշակերտը։ Իռացիոնալիզմի հիմնադիր հայրերից է։ Առաջինն էր գերմանախոս միջավայրում, որ համոզված էր, որ աշխարհը հիմնված է «Անբանական սկզբունքի» վրա։
-1810 թ. փետրվարի 22-ին ծնվել է Ֆրեդերիկ Շոպենը՝ լեհ կոմպոզիտոր։ Նա մեծ երաժիշտ եւ վիրտուոզ դաշնակահար էր, թեեւ չէր սիրում համերգներ տալ։ Շոպենը համարվում է «ռոմանտիկ երաժշտության» մեծագույն վարպետներից մեկը։ Հիմնականում գրել է դաշնամուրային ստեղծագործություններ. նրա մազուրկաները, պոլոնեզները, բալլադաները, վալսերը բոլորի կողմից ճանաչված գլուխգործոցներ են։ Նրա ընկեր Ռոբերտ Շումանն ասում էր. «Հանե՛ք ձեր գլխարկները, պարոնա՛յք, ձեր առջեւ հանճար է»: