-Փետրվարի 23՝ Հայրենիքի պաշտպանի օրը (ռուս.՝ День защитника Отечества). Ռուսաստանում, Բելառուսում, Ղրղզստանում, Տաջիկստանում եւ ԱՊՀ մի շարք երկրներում նշվող տոն, որը խորհրդանշում է խորհրդային բանակի օրը։ Տոնվում է փետրվարի 23-ին, բացառությամբ Ղազախստանի, որտեղ տոնվում է մայիսի 7-ին։ Առաջին անգամ տոնվել է 1919 թ.՝ նշելու 1918-ին քաղաքացիական պատերազմի ժամանակ Կարմիր բանակի մուտքը Պետրոգրադ եւ Մոսկվա (փետրվարի 17-ին)։ 1919 թ. հունվարին որոշվել է տոնը միավորել Կարմիր բանակի ստեղծման տոնի հետ (1918, փետրվարի 18)։ 1919 թ. փետրվարի 17-ը երկուշաբթի օր էր, ուստի որոշվել է տոնը տեղափոխել առաջիկա կիրակի՝ փետրվարի 23-ին:
– 1886 թ. փետրվարի 23-ին Չարլզ Մարթին Հոլն առաջին անգամ ստանում է մաքուր ալյումինիում:
-1893 թ. փետրվարի 23-ին Ռուդոլֆ Դիզելն իր ստեղծած շարժիչի համար ստացավ արտոնագիր:
-1944 թ. փետրվարի 23-ին Սովետական Միությունում սկսվում է չեչենների եւ ինգուշների տեղահանությունը դեպի Կենտրոնական Ասիա:
-1947 թ. փետրվարի 23-ին ստեղծվեց ISO ստանդարտացման միջազգային կազմակերպությունը:
-1992 թ. փետրվարի 23-ին տեղի ունեցավ 16-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակումը (Ալբերվիլ, Ֆրանսիա):
-1685 թ. փետրվարի 23-ին ծնվել է Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը՝ գերմանացի երգահան (մահ.՝ 1759 թ.):
-1879 թ. փետրվարի 23-ին ծնվել է Կազիմիր Մալեւիչը՝ ռուս նկարիչ (մահ.՝ 1935 թ. ):
-1893 թ. փետրվարի 23-ին ծնվել է Կարապետ Մելիք-Օհանջանյանը՝ հայ բանասեր եւ արեւելագետ (մահ.՝ 1970 թ.):
-1932 թ. փետրվարի 23-ին ծնվել է Արթուր Թարխանյանը՝ հայ ճարտարապետ:
-1940 թ. փետրվարի 23-ին ծնվել է Երվանդ Պետրոսյանը՝ հայ բանաստեղծ:
-1944 թ. փետրվարի 23-ին ծնվել է Օլեգ Յանկովսկին՝ ռուս դերասան (մահ.՝ 2009 թ.):
-1954 թ. փետրվարի 23-ին ծնվել է Վիկտոր Յուշչենկոն՝ Ուկրաինայի 3-րդ նախագահը:
-1975 թ. փետրվարի 23-ին մահացել է Մինաս Ավետիսյանը՝ հայ անվանի նկարիչ (ծնվ.՝ 1928 թ.):