Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 10, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Ռուս եւ հայ գրականություն. արծաթե դարի բանաստեղծությունը

Չարենց, Բալմոնտ, Բլոկ

Փետրվարի 23, 2022
Այլք
Ռուս եւ հայ գրականություն. արծաթե դարի բանաստեղծությունը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
226
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեջբերենք նաեւ բանաստեղծության Չարենցի թարգմանությունը.

Սեւ ծովի եզերքին կանգնած կան սյուներ:

Սյուները քարից են: Նրանց թիվը ութն է:

Հաճախում են այնտեղ հաճախ գերիներ:

Դագաղներ են բերում պարմանիներ:

Ձմեռները գունատ են:-Եվ աշունը-մութն է:-

Գալիս են մերթ այնտեղ գազաններ քիչ:

Թռչում-հասնում են մերթ-թռչուններ անգամ:

Եվ ձանձրանում են:-Ի՞նչ անեն,-ի՞նչ:-

Թռչկոտում են, գայթում, ընկնում ուժից`

Դադարելով ձգտել:-Դարձած անկամ:-

Սեւ ծովի եզերքին կանգնած կան սյուներ:

Օրերից նախնական,-նախքան մուժը:-

Նրանց թիվն անհաստա՛տ է` բախտի պես սեւ:-

Եվ նրանց իմաստն է-եթե ասեն.-

Ընդմի՛շտ: Անձայնությո՜ւն: Դժկամություն: Ո՜ւշ է:

Նախ նկատենք, որ սկսած վերնագրի թարգմանությունից («Սեւ ծովի եզերքին») հայերենում առկա է երկիմաստություն, որ Չարենցին «ձեռնտու» էր 37-ի մղձավանջային օրերին: Այստեղ խաղարկվում են «սեւ»` որպես ծովի անուն եւ черный-գույն արտահայտությունները: Սակայն հարկ է նշել, որ բնագրում Բալմոնտն այն գործածել է ոչ թե որպես տեղանուն, այլ տեղ, որտեղ սեւ է, այսինքն` որպես ինչ-որ չար բանի խորհրդանիշ, ժողովածուի խորագրի լեզվով ասած` որպես «Злые чары»-ի գույներից մեկը, որտեղ ինչ-որ «մութ», «սեւ» բան է կատարվում: Բալմոնտի համար բնական է, եթե ձեւակերպելու լինենք նրա պոետիկայի հիմնական առանձնահատկությունը, ապա պետք է ասել, որ նա մշտապես անտեսում է ժամանակատարածական պայմանականությունները, քանի որ դրանց կոնկրետացումն ամենեւին չի համապատասխանում բանաստեղծի իրականության պատկերման սիմվոլիստական հայեցակարգին: Եթե վերհիշենք, որ 1906-ին, երբ հրատարակվում էր գիրքը, ինչ էր կատարվում Ռուսաստանում 1905-ի հեղափոխությունից հետո, պարզ կլինի նաեւ բանաստեղծության մյուս առանցքային` «սյուների», այսինքն` կախաղանի  եւ մյուս «սեւ» պատկերների իմաստը: Վերոհիշյալ գործերը, որոնք պատճառ դարձան ողջ գրքի արգելմանը, իրենց բովանդակությամբ մատնանշում են միեւնույն իրողությունը` հեղափոխությունից հետո ստեղծված կացության պատկերը, որտեղ Աստծուն ուղղված «անեծքը» համահունչ է սատանայի հետ ունեցած խնջույքին:

Այնպես որ, «սեւ ծովը» ինքնին խորհրդանշական լինելով` պատկերում է նաեւ իրականությունը: Չարենցի` այս գործը թարգմանելու նախաձեռնությունը գրեթե նույնությամբ բացահայտում է սովետների երկրում ծավալված իրադարձությունների բովանդակությունը` համատարած կալանքներն ու գնդակահարությունները, որոնք, ի վերջո, չեն շրջանցում նաեւ բանաստեղծին:     

Ինչպես նշեցինք, բանաստեղծությունը Չարենցը թարգմանել է իր կյանքի ամենադաժան օրերին` 1937 թ. փետրվարի 25-ին: Ինքնին այս փաստը կարեւորում ենք երկու պատճառաբանությամբ: Գրեթե նույն օրերին, հինգ օր անց նա թարգմանում է նաեւ Ա. Բլոկի «Ձայն երգչախմբից» բանաստեղծությունը: Երկու գործերն էլ իրենց բովանդակությամբ մռայլ են, բանաստեղծի արտահայտությամբ` «մահահոտ»: Տիրապետող գույնը դարձյալ սեւն է.

Ինչքա՜ն հաճախ ենք հիմա լալիս

Մեր վիճակը սեւ եւ անխնդում:-

Օ, եթե մարդի՛կ, իմանայի՜ք

Ցուրտն ու խավարը գալիքի դո՛ւք:-

…Ստին, կեղծիքին-վերջ չե՛ս գտնի:

Իսկ մահն-հեռու է դեռ:-

Աշխարհն-ավելի՛ պիտի մթնի,

Երկիրն-ավելի՛ սեւ հուն մտնի,

Օ, դեռ դարե՜ր, դարե՜ր…:

Այս գործերի բովանդակությունը համապատասխանում է այդ օրերին բանաստեղծի ապրած կյանքին եւ համահունչ` նույն ժամանակահատվածում գրված սեփական բանաստեղծություններին: Այսինքն` իր ստեղծագործության առաջին շրջանից (սիմվոլիստական) շուրջ 20 տարի անց Չարենցը կատարում է մի լրիվ պտույտ եւ դարձյալ դիմում սիմվոլիզմի, որ այս դեպքում ոչ միայն ուղղակի, այլեւ այլաբանական նշանակություն ունի: Ֆոնային իմացության իմաստով պակաս կարեւոր չէ նաեւ մի այլ կենսագրական հանգամանք. ժամանակին արգելվել էր Բալմոնտի «Злые чары» ժողովածուն, որի մեջ ընդգրկված էր նաեւ թարգմանվող բանաստեղծությունը: 1934-ից արգելքի տակ էր նաեւ Չարենցի «Գիրք ճանապարհին»` բանաստեղծի կենդանության օրոք վերջին հրատարակված երկը: Փակագծերում նշենք, որ 1937-ին թարգմանել Բալմոնտին նույնպես խիզախություն էր, որովհետեւ սկսած 1922-ից, երբ բանաստեղծը մեկնեց արտասահման, նրա ստեղծագործությունները հայտնվեցին արգելված գրականության ցանկում:

Բայց այդ մասին կխոսենք հաջորդ հատվածում։

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ

Թեգեր: բանաստեղծգիրքգրողԵղիշե Չարենց
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Գեղաշուք կառույցների ճարտարապետը

Գեղաշուք կառույցների ճարտարապետը

Պատմական ճշմարտության սկզբունքը՝ կարեւոր գործոն

Պատմական ճշմարտության սկզբունքը՝ կարեւոր գործոն

Ամենաընթերցվածը

  • Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

    Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Վերարժեւորելով Մայիսի 9-ի խորհուրդը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հայերն անպայման վերադառնալո՛ւ են Շուշի

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ռուսաստանն ունի Աֆղանստանում ԻՊ-ի հետ ԱՄՆ-ի համագործակցության փաստեր. ՌԴ ԱԳՆ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist