Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Վիրտուալ աջակցություն՝ իրական զենքի փոխարեն

Անխափան շարունակվում է ռուսական գազի մատակարարումը դեպի Եվրոպա

Փետրվարի 25, 2022
Միջազգային
Վիրտուալ աջակցություն՝ իրական զենքի փոխարեն
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
168
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուկրաինան երեկ խզել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններն այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։ Նա հայտնել է, որ Դոնբասի ժողովրդական հանրապետություններն օգնության խնդրանքով դիմել են, նաեւ հավելել է, որ Ռուսաստանի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, սակայն Ռուսաստանը ձգտելու է Ուկրաինայի ապառազմականացմանը։ Մինչ տարածաշրջանում գործի է դրվել կոշտ ուժը, Ուկրաինային իրենց բարոյական աջակցությունն են հայտնում մի շարք երկրներ, որոնք ավելի վաղ պատրաստ էին կանգնելու այդ երկրի կողքին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիրթերյան իր միկրոբլոգում գրառում էր կատարել՝ կոչ անելով համաշխարհային առաջնորդներին ստեղծել «հակապուտինյան կոալիցիա»՝ Պուտինի դեմ պատժամիջոցներ սահմանելու, ինչպես նաեւ Ուկրաինային «լայնածավալ պաշտպանական եւ ֆինանսական աջակցություն» ցուցաբերելու համար։

Ուկրաինան աջակցություն է խնդրել նաեւ Թուրքիայից. այդ երկրում Ուկրաինայի դեսպանը կոչ է արել «ռազմավարական դաշնակից Թուրքիային ու բարեկամ թուրք ժողովրդին աջակցելու այս դժվարին ժամանակներում»։ Սակայն «ռազմավարական դաշնակից Թուրքիան» ու «բարեկամ թուրք ժողովուրդը» կարծես թե չեն շտապում «կրակը նետվել» եւ դեռեւս բավարարվում են խորհրդակցություններ, քննարկումներ անցկացնելով։ Թուրքիային, թերեւս, պետք է անհանգստացնի այն հանգամանքը, որ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայից հետո այս պահին վտանգված է բայրաքթարների «հեղինակությունը»։ «Ինտերֆաքս» գործակալությունը հայտնում է, որ ռուսական բանակը գերճշգրիտ հարվածներ է հասցրել Ուկրաինայի Զինուժի կողմից ձեռք բերված թուրքական «բայրաքթարների» հենակետերին, ինչի հետեւանքով ԱԹՍ-ներն ամբողջությամբ ոչնչացվել են։

Հերթական անգամ Ուկրաինային զենք ու զինամթերք տրամադրելու կոչով է հանդես եկել Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը. «Հիմա ժամանակն է, որ Գերմանիան արթնանա»,- ասել է դիվանագետը գերմանական ռադիոկայանի եթերում՝ հորդորելով անհապաղ «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ։ «Այժմ կարեւոր է մեզ օգնել, այլ ոչ թե մեզ մխիթարել համերաշխության խոսքերով»,- ընդգծել է Մելնիկը։ Հիշեցնենք, որ նախկինում Գերմանիայի իշխանությունները դեմ են արտահայտվել Ուկրաինային զենք տրամադրելուն։

Շաբաթներ շարունակ Արեւմուտքը խոսում էր Ռուսաստանի կողմից ռազմական գործողություններ սկսելու մասին, սակայն ներկայումս երկրի ղեկավարներն ու միջազգային կառույցները շարունակում են գտնվել քննարկումների եւ դատապարտումների փուլում, ինչի մասին տեղեկանում ենք նրանց թվիթերյան գրառումներից։ CNN հեռուստաընկերության լրագրողը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրները, հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է հայտարարել Ուկրաինային ռազմական օգնության ավելացման, ինչպես նաեւ ավելի շատ ամերիկյան զորքեր Եվրոպա ուղարկելու մասին՝ ՆԱՏՕ-ի արեւելյան թեւն ուժեղացնելու համար։ Սակայն մինչ այդ հայտնի է դարձել, որ նախօրեին ԱՄՆ հատուկ ջոկատայիններ լքել են Ուկրաինան՝ ամերիկացի դիվանագետներին Լեհաստան ուղեկցելուց հետո։

Այս համատեքստում ուշագրավ է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունը չի փոխել ռուսական գազի մատակարարումը դեպի Եվրոպա։ Գազի փոխանցման համակարգերի եւ գազատարների օպերատորների գործառնական տվյալները ցույց են տալիս, որ տարանցումը շարունակվում է, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքով։ Միեւնույն ժամանակ, Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման հայտը փետրվարի 24-ին աճել է մինչեւ 83.9 միլիոն խորանարդ մետր, թեեւ այդ տվյալները վերջնական չեն եւ կարող են փոխվել, այդ մասին նշված է Ուկրաինայի գազային համակարգի օպերատորի կայքում։ Ըստ «Opal»-ի եւ «NEL»-ի գազատարների օպերատորների՝ երեկ առավոտյան «Nord Stream»-ից Գերմանիա ժամային մատակարարումները կազմում են 6.7 միլիոն խորանարդ մետր: Օրական կարտադրվի 161 մլն խմ, ինչը կազմում է մատակարարումների սովորական ծավալը։ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը հաստատում են նաեւ սլովակյան օպերատորի տվյալները։

Թեգեր: զենքՆԱՏՕՈւկրաինապատերազմՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Համլետ Առաքելյան. «Մեր ապագան ջրածնային էներգետիկան է»

Համլետ Առաքելյան. «Մեր ապագան ջրածնային էներգետիկան է»

Անդրանիկ. «Անսիրտ ինտելիգենտ, ազգային դրամներն անզգուշորեն ես ծախսել»

Անդրանիկ. «Անսիրտ ինտելիգենտ, ազգային դրամներն անզգուշորեն ես ծախսել»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • «Ես այն ցեղին մեկ բեկորն եմ, որ դու խաչեցիր, գազա՜ն…»

    27 Կիսվել են
    Կիսվել 11 Tweet 7

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist