Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ադրբեջանը չի հրաժարվում իր հայատյաց քաղաքականությունից

Սումգայիթյան ջարդերն Արցախյան շարժումը ճնշելու միտում ունեին

Մարտի 1, 2022
Տարածաշրջան
Ադրբեջանը չի հրաժարվում իր հայատյաց քաղաքականությունից
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
456
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սումգայիթյան ջարդերը, որ 34 տարի առաջ իրականացվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից հստակ մշակված ծրագրով, միտված էին հայ ժողովրդի ահաբեկմանը, Արցախյան շարժման կասեցմանը: Ցավոք, աշխարհը խոր լռություն պահպանեց 20-րդ դարավերջին տեղի ունեցած եղեռնագործության նկատմամբ, եւ հանցագործության կազմակերպիչները մնացին անպատիժ: Մինչդեռ սպանդը եթե դատապարտվեր միջազգային կառույցների կողմից, նոր սումգայիթներ չէին ծնվի, արցախյան հիմնախնդրի լուծումն արհեստականորեն չէր ձգձգվի, ժամանակին կարգավորված կլիներ հակամարտությունը, թշնամին չէր համարձակվի նոր պատերազմներ սանձազերծել Արցախի դեմ, եւ նրա ժողովրդի ճակատագիրը վտանգված չէր լինի…

Սխալված չենք լինի, եթե նշենք, որ Սումգայիթը փաստորեն դարձավ Ադրբեջանի հանցավոր իշխանությունների պատասխանը Հայաստանի հետ ԼՂԻՄ-ի վերամիավորման՝ Արցախի հայազգի բնակչության սահմանադրական, ժողովրդավարական ճանապարհով արտահայտված պահանջին: Նպատակը մեկն էր՝ արյունալի ահաբեկչության միջոցով վախի եւ տագնապի մթնոլորտ ստեղծել ու ստիպել մարդկանց հրաժարվել ազատագրական շարժումից, մոռանալ մայր հայրենիքին վերամիավորվելու մտքից: Արցախից 400 կիլոմետր հեռու՝ արյամբ եւ անպատժելիությամբ արբեցած ամբոխը, որ կառավարվում, ուղղորդվում էր քաղաքային իշխանությունների, ազերի ոստիկանների կողմից, գազանաբար սպանում, հրկիզում, բռնաբարում, թալանում էր բոլորովին անմեղ մարդկանց՝ միայն այն բանի համար, որ նրանք հայ էին: Սպանում էին իրենց իսկ ձեռքով կառուցած քաղաքում, բազմահարկ շենքերի բնակարաններում, միջանցքներում, փողոցներում եւ բակերում, աշխատատեղերում, ամենուր… Եվ դա արվում էր պետական բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց աչքի առաջ, նրանց հրահանգով եւ քաջալերմամբ: Ու ոչ ոք չէր փորձում կանգնեցնել հրեշավոր սպանդը:

Որ իրականացրած ջարդերը նախօրոք ծրագրված էին, եւ տեղի ունեցածը միանշանակ ցեղասպանություն էր, դրանում ոչ մի կասկած չի կարող լինել: Այդ են վկայում դատաքննության նյութերը, ականատեսների պատմությունները՝ պետական մակարդակով կազմակերպված՝ հայերի սպանդի վերաբերյալ: Ուշագրավ է այն հանգամանքը, որ ողբերգական իրադարձությունից ընդամենը մեկ օր առաջ՝ փետրվարի 26-ին, ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովն անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի եւ գրող, հրապարակախոս Զորի Բալայանի հետ ունեցած հանդիպման ժամանակ «մտավախություն» էր արտահայտել Բաքվում ապրող ավելի քան 200 հազար հայերի անվտանգության ապահովման վերաբերյալ՝ այն ուղղակիորեն կապելով Արցախը Հայաստանին վերամիավորելու արցախահայության պահանջի հետ: Հավելենք նաեւ, որ Սումգայիթում կրքերը բորբոքելուն նպաստել է նաեւ ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Ս. Կատուսեւի հեռուստատեսային ելույթի ժամանակ հնչեցրած այն միտքը, թե իբր «Ասկերանյան դեպքերի ընթացքում երկու ադրբեջանցիներ են սպանվել», ինչն ամենեւին չի համապատասխանում իրականությանը:

«Ողբերգական, դառն իրականությունն այն է, որ դեռեւս խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ իրականացվում էր խտրական քաղաքականություն՝ ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին արցախցիների ազգային-ազատագրական պայքարի համապատկերին: Եվ Ադրբեջանը դիմեց եղեռնագործության: Այդ քաղաքականությունը ենթադրում էր հայերի հանդեպ թշնամանքի եւ ատելության ձեւավորում, ինչի դրսեւորումը դարձան Սումգայիթում, ապա՝ Բաքվում, Կիրովաբադում եւ այլ քաղաքներում իրականացված սահմռկեցուցիչ իրադարձությունները, որոնք մեկ անուն ունեն՝ ցեղասպանություն»,- կարծում է Համբուրգի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Օտտո Լյուխտենհարդտը:

Սումգայիթյան ողբերգության մասին իր կարծիքն ունի ԽՍՀՄ վերջին ղեկավար Մ. Գորբաչովը, ում համոզմամբ՝ «տեղի ունեցածը խուլիգանական որոշ խմբերի, թափթփուկների  անօրեն  քայլեր են,  կրոնական  հողի  վրա  ծագած ազգամիջյան խժդժություններ»: Պատահական չէ, որ մարդկային ծանր հանցագործությունը կոծկելու նպատակով նա փորձել է արդարանալ՝ ցինիկաբար հայտարարելով, թե «զորքերն ուշացել են ընդամենը երեք ժամով»… Շուտով հայտնի դարձավ, որ մարդասպաններից «պատասխանատվության է ենթարկվել հազիվ 94-ը»: Իսկ ԽՍՀՄ փկուզումից հետո ոճրագործների շատ գործեր պարզապես կարճվել են, ու նրանք ազատ են արձակվել…

Ադրբեջանի ղեկավարները, որոնց ձեռքերը նույնպես արյունոտ են, սիրում են բարբաջել միջազգային իրավունքի մասին՝ փորձելով ստվերել իրենց կողմից հայերի նկատմամբ շարունակվող հանցագործությունները: Հավանաբար նրանք հիշողության կորուստ ունեն կամ տեղյակ չեն ցեղասպանության կանխարգելման եւ դրա համար սահմանվող պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի համապատասխան դրույթներին: «Ցեղասպանության տակ հասկացվում են գործողություններ, որոնք իրականացվում են որեւէ ազգային, էթնիկ, ռասսայական կամ կրոնական խմբի՝ որպես այդպիսին, լրիվությամբ կամ մասամբ ոչնչացնելու մտադրությամբ».- գոնե կոնվենցիայի այս դրույթը կարողանային ընկալել…

Ցավոք, հարեւան երկրում այսօր էլ հայատյացությունը բարձրացված է պետական քաղաքականության աստիճանի, եւ դրա շրջանակներում աճեցվում է ռասիստների նոր սերունդ: Ավելի վաղ այդ իրողությունն ապացուցեցին Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի, Բուդապեշտի հերոսացած ասկյարները, որոնց սերունդները արցախյան 44-օրյա պատերազմում մարդկային դաժանությամբ գերազանցեցին իրենց նախահայրերին: Դժբախտաբար, մարդկության դեմ ծանր հանցագործությունները քաջալերվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից: Ավելին, մարդասպանները (դահիճներ) հերոսացվում են, արժանանում տիտղոսների: Գաղտնիք չէ, որ ինչպես 2016 թ. ապրիլյան, այնպես էլ 44-օրյա պատերազմում՝ Արցախի խաղաղ բնակչության եւ գերեվարված հայ զինվորականների նկատմամբ ծանրագույն հանցագործություններ կատարած թուրքերն արագ համալրեցին հայատյաց մարդասպանների շարքերն ու հերոսացվեցին…

Մարդկության դեմ իրականացվող ծանր հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն եւ, հետեւաբար, ներում չի կարող լինել: Ասել է թե՝ դրանք իրավական ու քաղաքական գնահատական պիտի ստանան, ցեղասպանության կազմակերպիչներն ու դահիճները՝ կանգնեն դատարանի առաջ:

Այսօր էլ Ադրբեջանը չի հրաժարվում իր հայատյաց քաղաքականությունից՝ ահաբեկման միջոցով ջանք չխնայելով հայաթափել Արցախը: Ասկերանի շրջանի սահմանամերձ Խրամորթ գյուղում զինյալ ազերիների կողմից խաղաղ  բնակչության ահաբեկումն ու հոգեբանական հարձակումներն ասվածի վառ վկայությունն են: Իր նպատակին հասնելու համար Բաքուն դիմում է ամենանենգ եւ ստոր արարքներին՝ ձեռնարկելով սադրիչ գործողություններ: Իսկ Արցախի ժողովուրդը երբեք չի հրաժարվելու իր ընտրած ճանապարհից եւ շարունակելու է միջազգային հանրությանը ներկայացնել ճշմարտությունը, իրադարձությունների այն օբյեկտիվ պատկերը, որ բաժին է հասել իրեն ազատության եւ անկախության համար մղված դժվարին, համառ պայքարում…     

Թեգեր: ԱդրբեջանԽՍՀՄջարդերՍումգայիթ
Կիսվել2Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ավետարանական երանելիների պատվիրանները

Հիշատակի արարողություն

Հիշատակի արարողություն

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Հայ բեմի ամենաշքեղ Համլետը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist