Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Սակագնային քվոտա ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ

Այն կգործի մինչեւ այս տարվա օգոստոսի 31-ը ներառյալ

Մարտի 2, 2022
Հանրապետություն
Սակագնային քվոտա ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
673
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստան ներմուծվող սպիտակ շաքարի  նկատմամբ սակագնային քվոտա կկիրառվի։ Համապատասխան որոշման նախագիծը մշակված է եւ ներկայացված հանրային քննարկման իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ մինչեւ մարտի 8-ը։

Ըստ էկոնոմիկայի նախարարության` նախագծի մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թ. դեկտեմբերի 2-ի թիվ 140 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառման ապահովման անհրաժեշտությամբ: Նշյալ թիվ 140 որոշմամբ հաստատված է սպիտակ շաքարի նկատմամբ սակագնային քվոտայի կիրառում՝ մինչեւ 2022 թ. օգոստոսի 31-ը ներառյալ։ Հաշվի առնելով, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում ոչ սակագնային կարգավորման պատասխանատու պետական կառավարման մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, վերջինս ճանաչվում է սպիտակ շաքարի  ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին։

Երբ նախագիծը ներառվի կառավարության նիստի օրակարգում քննարկման, կորոշվի, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում սպիտակ շաքարի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագիր) ներմուծումն ազատվում է ներմուծման մաքսատուրքից՝ 60.0 հազ. տոննայից ոչ ավելի ծավալով՝ լիցենզիայի առկայության դեպքում, բացառությամբ՝ Հայաստանի հետ ազատ առեւտրի ռեժիմ ունեցող երկրներից ծագող եւ ներմուծվող սպիտակ շաքարի։ Ընդ որում` այդ ներմուծումը պետք է նախատեսված լինի բացառապես ներքին շուկայում իրացման կամ շաքար պարունակող արտադրանքի արտադրության համար։ Որոշմամբ կհաստատվեն եւ՛ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջեւ սպիտակ շաքարի՝ Հայաստան ներմուծման լիցենզիայի ընթացակարգը, եւ՛ ներմուծման մեկանգամյա ու գլխավոր լիցենզիաների ձեւերը։

Ներմուծման թույլատրելի ծավալը կսահմանվի՝ ելնելով վերջին 3 տարում տվյալ ապրանքի ներմուծման միջին ծավալից։ Գլխավոր լիցենզիան արտաքին առեւտրային գործունեության մասնակցին իրավունք կտա լիցենզավորման ենթակա առանձին տեսակի ապրանք արտահանելու կամ ներմուծելու համար՝ լիցենզիայով նախատեսված քանակով։ Ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալը կբաշխվի հետեւյալ կերպ. 1.  պատմական գնորդների համար` ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 50 տոկոսը, 2. այլ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար՝ ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 50 տոկոսը: Ասենք, որ «պատմական գնորդներ» ասելով նկատի է առնվում հաշվարկված ժամանակաշրջանում ներքին սպառման համար ապրանք ներմուծող՝ Հայաստանի  օրենսդրությանը համապատասխան արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին։

Ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն հայտեր ներկայացվելու վերջնաժամկետը որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը ներառյալ է: Հայտատուն իրավունք ունի հայտը ենթարկել փոփոխության՝ մինչ որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը ներառյալ:

Պատմական գնորդները լիազոր մարմին պետք է ներկայացնեն իրենց հայտերը, որոնցում խնդրարկված ներմուծվելիք ապրանքի քանակը չպետք է գերազանցի հաշվետու ժամանակաշրջանում յուրաքանչյուրի կողմից ներմուծված ապրանքի միջին ծավալը: Եթե ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումից հետո մնացորդ լինի, ապա այդ մասին լիազոր մարմնի կողմից 3 աշխատանքային օրում կտեղեկացվի այն պատմական գնորդներին, որոնք ստացել են նախնական հայտով խնդրարկված ծավալից ավելի քիչ ներմուծման թույլատրելի ծավալ։ Ծանուցումը կուղարկվի էլեկտրոնային եղանակով՝ նշելով մնացորդի քանակը: Եվ այդ ժամանակ էլ պատմական գնորդները կկարողանան լրացուցիչ հայտեր ներկայացնել։ Այս հայտերը ստանալուց հետո լիազոր մարմինը 2 աշխատանքային օրում կիրականացնի պատմական գնորդներին հասանելիք մնացորդի վերաբաշխումը։ Արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցների միջեւ ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումը յուրաքանչյուր մեկ մասնակցի մասով չպետք է գերազանցի արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցներին հասանելիք ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 20 տոկոսը:

Դիտանցման նպատակով մաքսային ոլորտի լիազոր մարմինը ամսական պարբերականությամբ՝ մինչեւ հաջորդ ամսվա 5-ը, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից Հայաստան սպիտակ շաքարի ներմուծման բնաիրային ծավալների մասին տեղեկատվություններ կներկայացնի էկոնոմիկայի նախարարություն՝ նշելով կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն, լիցենզիայի համարը, տրման ամսաթիվը, ապրանքների հայտարարագրի գրանցման համարը, ամսաթիվը, փաստացի հայտարարագրված ծավալը, ապրանքի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրն ու նկարագիրը։

Հավելենք, որ լիցենզիայի ժամկետի ավարտ է համարվում համապատասխան տարվա ավարտը: Եվ չի թույլատրվում տրամադրված լիցենզիաների մեջ փոփոխություններ կատարել, այդ թվում՝ տեխնիկական բնույթի:

Թեգեր: շաքարՏնտեսությունֆինանսներ
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ավետարանական երանելիների պատվիրանները

«Գնա այնտեղ, որտեղից եկել ես…»

«Գնա այնտեղ, որտեղից եկել ես…»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Իրանը չի ընդունում արցախյան պատերազմի արդյունքները

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist