Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Նոր կարիբյան ճգնաժա՞մ

Միայն փոխզիջումների միջոցով է հնարավոր փոխել իրավիճակը

Մարտի 3, 2022
Միջազգային
Նոր կարիբյան ճգնաժա՞մ
12
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ Ռուսաստանը նման լայնածավալ ռազմական գործողությունների է դիմել՝ իր քայլերը հիմնավորելով սեփական անվտանգային խնդիրների ապահովմամբ: Չնայած այն բանին, որ դեռ Իրաքում ու Լիբիայում մեկնարկած եւ դեպի արեւելք շարժվող գործընթացներում Ռուսաստանը տեսել էր անվտանգության խնդիրներ եւ այնտեղ ապահովել իր ներկայությունը, իսկ Սիրիայում արդեն բացահայտ ներգրավվածություն ունի, այդ քայլերը չկանխեցին արդեն սեփական սահմանների մոտ՝ Ուկրաինայում, ռիսկերի աննախադեպ մեծացման գործընթացները, իսկ Բելառուսում եւ Ղազախստանում տեղի ունեցած ներքին անկայունությունները փաստեցին ՌԴ-ի շուրջ անվտանգային օղակի վերջնական սեղմման մասին:

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, որտեղ Ադրբեջանին անթաքույց պաշտպանում էր Ուկրաինան, վերջինիս իշխանությունները, ոգեւորված ռազմական ագրեսիայի ելքով, նոր թափով լծվեցին Դոնբասի հանրապետությունների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու գործին: Այն ուղեկցվեց ՆԱՏՕ-ի անդամ եւ եվրոպական պետությունների կողմից աննախադեպ ռազմական աջակցության տրամադրմամբ: Ուկրաինայի իշխանություններն այնքան ինքնավստահություն ձեռք բերեցին, որ սկսեցին թուրքական բայրաքթարներ կիրառել Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների շփման գծում եւ անօդաչուների հարվածների այդ տեսագրությունները տարածել համացանցով: Կիեւը հետքայլեր կատարեց նաեւ Դոնբասի հիմնահարցի կարգավորման Մինսկի պայմանավորվածություններից եւ ձեւաչափից:

Սեփական սահմանների մոտ մեծ ինտենսիվության հասած գործընթացներում իր համար ռիսկեր պարունակող զարգացումներ տեսնելով՝ ՌԴ-ն ԱՄՆ-ին ներկայացրեց անվտանգության երաշխիքների պահանջներ, որոնք մերժվեցին: Այդ իրավիճակում ՌԴ-ին ոչինչ չէր մնում, բացի ռազմական գործողությամբ իր անվտանգությունն ապահովելուց: Ուկրաինայում սկսված ռազմական գործողությունների արդեն երրորդ օրը Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարին եւ ԳՇ պետին հանձնարարեց ռուսական ռազմավարական զսպման ուժերը (դրանց թվում նաեւ ռազմավարական միջուկային ուժերը) եւ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը բերել մարտական հատուկ ռեժիմի։ Փաստորեն, սրանով Ուկրաինայում մեկնարկած ռազմական գործողությունները, որոնք առաջին հերթին Արեւմուտք-ՌԴ հակադրության դրսեւորում էին, աշխարհը վերադարձրեցին Կարիբյան ճգնաժամի փուլ, երբ ԽՍՀՄ-ը եւ ԱՄՆ-ն ամենամոտն էին միջուկային պատերազմ սկսելուն:

Նոր Կարիբյան ճգնաժամի տրամաբանության մեջ էր նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Զինաթափման հարցերով ՄԱԿ-ի համաժողովում եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում տեսակապով ունեցած ելույթը։ «Մեզ համար անընդունելի է, որ Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրի հիմնարար դրույթներին հակառակ` ԱՄՆ միջուկային զենքը դեռ եվրոպական մի շարք երկրների տարածքներում է։ Պահպանվում է «համատեղ միջուկային առաքելությունների» արատավոր պրակտիկան` ՆԱՏՕ-ի ոչ միջուկային երկրների մասնակցությամբ: Դրանց շրջանակներում մշակվում են ՌԴ-ի վրա միջուկային զենք կիրառելու սցենարներ: Վաղուց ժամանակն է տուն վերադարձնել ամերիկյան միջուկային զենքը եւ ամբողջությամբ վերացնել դրա հետ կապված Եվրոպայի ենթակառուցվածքը,-հայտարարեց Լավրովը եւ հավելեց,- Չնայած աշխարհում տիրող իրավիճակին, Ռուսաստանը դեռ հույս ունի, որ միջուկային զենքի չտարածման պայմանագրի վերաբերյալ բազմիցս հետաձգված խորհրդաժողովը մինչեւ տարեվերջ կկայանա, եւ կոչ է անում որպես ամբողջություն պահպանել սպառազինությունների վերահսկման համակարգը. Ներկա պայմաններում անհրաժեշտ է հրաժարվել սպառազինությունների վերահսկման, չտարածման եւ զինաթափման ճարտարապետության ապամոնտաժմանն ուղղված ցանկացած գործողությունից»։ Լավրովը նաեւ հայտնեց, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակն Արեւմուտքի քաղաքականության հետեւանք էր, որից Ռուսաստանը շարունակելու է փնտրել սեփական անվտանգության երաշխիքները եւ դեռեւս նախատեսում է Արեւմուտքից ակնկալել իրավականորեն պարտավորեցնող երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ:

Հիշեցնենք՝ Կարիբյան ճգնաժամը սկսվեց 1961 թ., երբ ԱՄՆ-ը Թուրքիայի Իզմիրի շրջանում տեղակայեց 15 միջերկրածովյան միջուկային RGM-19 «Յուպիտեր» հրթիռներ, որոնք ի զորու էին 10 րոպեում խոցել 2500 կմ հեռավորության վրա գտնվող ցանկացած թիրախ, ընդհուպ՝ Մոսկվան: Դրան ի պատասխան ԽՍՀՄ-ը Կուբայի տարածքում տեղակայեց միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, որոնք  կարող էին 4000 կմ հեռավորության վրա խոցել ցանկացած թիրախ: Կուբայից Վաշինգտոնին հարվածներ հասցնելու համար  20 րոպեից ոչ ավելի ժամանակահատված էր պետք։ 1962 թ. աշնանը ռուսական ՀՕՊ ստորաբաժանումները խոցեցին Կուբայի ափերին մոտեցած ԱՄՆ հետախուզական օդանավը եւ եւս մեկի վրա հարձակվեցին Կամչատկայի մոտ ԽՍՀՄ սահմանը պատահաբար հատելու համար: ԱՄՆ զինված ուժերը շրջափակեցին Կուբան:

1962 թ. հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ԱՄՆ նախագահ Ռոբերտ Քենեդին Վաշինգտոնում հանդիպեց ԽՍՀՄ դեսպան Անատոլի Դոբրինինի հետ եւ հորդորեց ԽՍՀՄ ղեկավարությանը փոխանցել, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Կողմերի բանակցությունների արդյունքում որոշվեց, որ ԽՍՀՄ-ը Կուբայից դուրս կբերի իր ատոմային մարտագլխիկները, ինչին ի պատասխան ԱՄՆ-ն էլ Թուրքիայից դուրս կբերի իր հրթիռները: Չնայած երկու կողմից էլ կար ուժեղ ճնշում այդ որոշման կատարման վրա, քանի որ ասում էին, թե դա թուլության նշան է, եւ նման կարծիքով առաջին հերթին հանդես էր գալիս Թուրքիան, սակայն երկու երկրի առաջնորդներն անձնական որոշմամբ հեռացրեցին ատոմային զենքերը միմյանց սահմաններից՝ վերջ դնելով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծագած ծայրահեղ վտանգավոր լարվածությանը, որն սպառնում էր ողջ աշխարհին: Այսօր կրկին աշխարհում լարվածությունն աննախադեպ աստիճանի է հասել, եւ կրկին հիմքում ռազմավարական զսպման միջուկային զենքն է:

ՌԴ ԱԳ նախարարի ելույթը հստակ փաստեց, որ Ռուսաստանն Ուկրաինայում իրավիճակը կարգավորելուց հետո վճռական քայլեր կանի միջուկային զենքերն իր երկրի սահմաններից հեռացնելու ուղղությամբ: Արեւմուտքն էլ ցանկանում է Ուկրաինայում հնարավորինս թուլացնել Ռուսաստանի ուժերը: Այդ նպատակով հսկայական ռազմական օգնություն է տրամադրում Ուկրաինային՝ պատերազմական գործողությունները երկարաձգելու համար, մյուս կողմից էլ աննախադեպ պատժամիջոցներով փորձում է քանդող հարվածներ հասցնել ՌԴ տնտեսությանը: Սակայն միջազգային շուկայում նավթի եւ գազի խոշոր «խաղացողի» դեմ տնտեսական սահմանափակումներն անխուսափելիորեն բացասաբար կանդրադառնան նաեւ ամերիկյան ու եվրոպական պետությունների տնտեսությունների վրա: Այսօր արդեն Բայդենը հայտարարել է ԱՄՆ նավթային պահուստներն օգտագործելու իր հրամանի մասին: Միանշանակ է, որ սկսած ռազմական գործողությունները ՌԴ-ն ամեն գնով կհասցնի ավարտի, խնդիրը ժամանակի մեջ է, որի երկարումը ոչ միայն աղետաբեր է ՌԴ-ի եւ Ուկրաինայի ժողովուրդների, այլեւ մյուս բոլոր պետությունների համար: Ուշ թե շուտ այս ճգնաժամը պետք է հաղթահարվի ՌԴ-ԱՄՆ փոխզիջումների միջոցով: Հակառակը միջուկային պատերազմ է նախանշելու:

Թեգեր: ՈւկրաինապատերազմՌուսաստան
Կիսվել5Tweet3Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Հետադարձ հայացք Թեհրանից

Հետադարձ հայացք Թեհրանից

Մերձավոր Արեւելքին ձեռնտու է չեզոքությունը

Մերձավոր Արեւելքին ձեռնտու է չեզոքությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist