Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

ԵՄ-ն «փափուկ բարձ» է դնում Ուկրաինայի գլխի տակ

Մարտի 5, 2022
Միջազգային
ԵՄ-ն «փափուկ բարձ» է դնում Ուկրաինայի գլխի տակ
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
358
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջին օրերին Ուկրաինայի գերնպատակն է դարձել ինտեգրումը Եվրոպական միությանը (ԵՄ): Ընդհանուր համաձայնության դեպքում ԵՄ-ն իր շարքերը կընդունի ավերված ռազմական եւ քաղաքացիական ենթակառուցվածքներով մի երկիր, տնտեսություն, որը վերականգնելու համար կպահանջվեն տասնյակ միլիարդավոր դոլարներ, էլ չասած, որ այս ամենի վերականգնումից հետո Ուկրաինային պետք է անպայմանորեն համապատասխանեցնել ԵՄ ստանդարտներին: Ուկրաինան փոքր պետություն չէ Արեւելյան Եվրոպայում, եթե այն ինտեգրվի ԵՄ-ին, ապա դրա շրջանակներում կլինի տարածքով ամենամեծը, իսկ բնակչության թվով` 5-րդը (40 միլիոն)։ Բնականաբար, դա հսկայական ծանրաբեռնվածություն է ԵՄ-ի համար, զուգահեռ նաեւ ուկրաինացի փախստականների հարցը, որոնց թիվը մեկ շաբաթում հատել է 700 հազարը: Սրան զուգահեռ` ԵՄ-ն շարունակում է ավելացնել պատժամիջոցների ցանկը Ռուսաստանի դեմ…

Մասնավորապես՝ Գերմանիան ամբողջապես տնտեսական պատերազմ է սկսում Ռուսաստանի դեմ։ Գազի շահագործման վերաբերյալ պայմանագրերը վտանգված են, փորձում են գազի մատակարարման նոր այլընտրանքներ գտնել: Մատակարարի փոփոխությունը եւ, համապատասխանաբար, գազի նոր ենթակառուցվածքների կառուցումը տասնյակ միլիարդավոր դոլարներ կարժենան։ Բնական գազը արտադրության, փոխադրման, պահեստավորման եւ օգտագործման ենթակառուցվածք է։ Նման ենթակառուցվածքներ ստեղծվել են տասնամյակներ շարունակ։ Եթե նույնիսկ այսօր Եվրոպան որոշի հրաժարվել ռուսական գազից, առնվազն հինգ տարի կպահանջվի վերագազաֆիկացման տերմինալների կառուցման եւ առնվազն տասը տարի՝ հանքավայրերի մշակման ու այլընտրանքային խողովակաշարերի կառուցման համար: Միեւնույն ժամանակ դժվար է ապրել առանց եվրոյի եւ դոլարի, բայց հնարավոր է, իսկ առանց բնական էներգետիկայի` անասելի բարդ։

Հարկ է նշել որ Արեւմուտքն առայժմ ձեռնպահ է մնում էներգետիկ պատժամիջոցներից: Դրանց կիրառման դեպքում առաջին հերթին հենց Եվրոպան, եւ մայրցամաքի քաղաքական գործիչները շատ լավ գիտեն դա: Ռուսաստանը նույնպես տուժելու է, բայց արդեն փոխարինող է գտել` ի դեմս Չինաստանի. նույն ծավալով ենթակառուցվածքներն արդեն կառուցման փուլում են։ Եվրոպայի համար նոր մատակարարների ի հայտ գալուց հետո Ռուսաստանը կկորցնի եվրոպական շուկայի զգալի մասը եւ չափազանց դժվար կլինի կրկին վերադառնալ այնտեղ։ Իսկ մեդալի հակառակ կողմում գազի ու նավթի աստիճանաբար բարձրացող գներն են:

Եվրոպան արգելել է թռիչքները դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ (բացի մասնավոր թռիչքներից), մեքենաների, ինքնաթիռների մատակարարումը։ Եվրոպան արգելել է, իսկ ԱՄՆ-ը դեռ հապաղում է, թռիչքները եւ մեքենաների առաքումները թույլատրվում են։ Դեպի Ռուսաստան մեքենաներ է մատակարարում նաեւ Կորեան։ Ի՞նչ վնաս կկրի եվրոպական շուկան այս արգելքներից (հարցը, բնականաբար, հռետորական է, քանզի պատասխանն ակնհայտ է): Հատկանշական է, որ արեւմտյան քաղաքական գործիչներն այսօր կախված են հասարակական կարծիքից, որն ամբողջությամբ Ուկրաինայի օգտին է աշխատում: Մի կողմից՝ հասարակությունն ակնկալում է, որ ԵՄ-ն իր պաշտպանության տակ կվերցնի Ուկրաինան (եվրոպական խոշոր երկրներում հանրահավաքներ են կազմակերպվում, լրատվամիջոցներն ամբողջ օրը «պտտում» են ուկրաինական պատերազմի դրվագներ), իսկ մյուս կողմից Եվրոպան գիտակցում է, որ Ուկրաինային նման ավերված տնտեսությունով ընդունելով՝ ԵՄ-ի համար աղետալի վիճակ կստեղծի. աղետ, որը չափազանց դժվար կլինի հաղթահարել, գուցեեւ՝ անհնար։ 

Հնարավոր է, որ Ուկրաինան դեռեւս մնա որպես ԵՄ-ի թեկնածու, ինչպես շատ երկրներ, որոնք այս կարգավիճակում են ավելի քան 10 տարի։ Բայց Կիեւն, ակնհայտորեն չի բավարարվելու միայն թեկնածու լինելով, դրան զուգահեռ հասարակության կողմից ճնշումները կշարունակվեն։ Այդ առումով մի կարեւոր հարց պետք է հաշվի առնել` ինչպիսի՞ն կլինի այն երկրների արձագանքը, որոնք երկար տարիներ ԵՄ անդամակցության թեկնածու են, համակարգված կերպով կատարում են բոլոր պահանջները, բարեփոխումներ են իրականացնում տնտեսության, իրավական, դատական եւ այլ ոլորտներում: Նրանց արձագանքը կունենա դոմինոյի էֆեկտ։ Այս մասով արդեն դժգոհություն արտահայտող ելույթներ են հնչել Վրաստանից, Թուրքիայից, Մոնտենեգրոյից եւ այլ թեկնածու երկրներից: Վրաստանի վարչապետը երեկ ուղիղ եթերով ստորագրեց արագացված կարգով ԵՄ-ին միանալու դիմումը։

Թեգեր: ԳերմանիաԵվրոպաՈւկրաինապատերազմՌուսաստան
Կիսվել2Tweet1Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Թուրքիայի հետ կապը չի իրականացվի Կիպրոսի հաշվին

Թուրքիայի հետ կապը չի իրականացվի Կիպրոսի հաշվին

Եթե կենդանի լիներ Սպարապետը…

Եթե կենդանի լիներ Սպարապետը…

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աղոթքներ ամուսնու համար

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist